Օսթֆոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսթֆոլ
նորվ.՝ Østfold
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակֆյուլքե
Մտնում էԱրևելյան Նորվեգիա
Ներառում է18 կոմունա
ՎարչկենտրոնՍարպսբորգ
Աննա Էնգեր
Օլե Հաբեթ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2014)
284,962 (6 տեղ)
Խտություն67,45 ( 4 տեղ)
Տարածք4181[1]  (17 տեղ)
Հիմնադրված է1919 և 2024 թ.
Սահմանակցում էԱկերսհուս, Վերմլանդ և Վեստրա Գյոթալանդ
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2)
ՓոխարինեցՎիկեն
ISO 3166-2 կոդNO-01
Ինտերնետ-դոմեն.no
ostfold-f.kommune.no

Օսթֆոլ (նորվ.՝ Østfold), ֆյուլքե Նորվեգիայի արևելքում (Արևելյան Նորվեգիա)։ Սահմանակից է Շվեդիայի Վերմլանդ նահանգին, նորվեգական Բուսքերուդ, Աքերսհուս, Վեսթֆոլդ կոմսություններին։ Վարչական կենտրոնը Սարփսբորգ քաղաքն է։

Օսթֆոլում են տեղակայված Նորվեգիայի ամենախոշոր արտադրական ձեռնարկությունները, ինչպիսիք են 1889 թվականին հիմնադրված «Borregaard» միջազգային երկաթուղային ծառայություններ մատուցող ընկերությունը, «Moss Verft» նավաշինական հարթակը, բազմաթիվ հանքավայրեր, այդ թվում՝ գրանիտի։

Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Խոսակցական լեզվային բարբառը ունի նմանություն շվեդերենին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլոֆյորդի հին անվանումը եղել է «Fold», իսկ «Østfold» նշանակում է «ֆոլդից արևելք»։ Առաջին անգամ ներկայիս անվանումը հանդիպում է 1543 թվականին։ Միջնադարում տարածաշրջանի անվանումը եղել է «Borgarsysla», որն առաջացել էՍարփսբորգի հին անվանումից (Բորգ)։ «Sýsla» նշանակում է շրջան։ Հետագայում երբ Նորվեգիան գտնվում էր Դանիայի տիրապետության ներքո, դանիական թագավորը շրջանը բաժանեց բազմաթիվ լեների (բարոնությունների), որոնք 1662 թվականին միավորվեցին մեկ ընդհանրական կոմսության մեջ։ Այն կոչվում էր Սմալենս (Smaalenenes): Ֆյուլքեն ներկայիս անվանումը ստացել է 1919 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթֆոլ հանդիսանում է Նորվեգիայի ամենահին շրջաններից մեկը, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ և դամբարանադաշտեր։ Վիկինգների ժամանակաշրջանում այն կոչվել է Վինգուլմարկք, որն էլ իր հերթին եղել է Վիկեն պատմական շրջանի մաս՝ ընդգրկելով նաև ներկայիս շվեդական Բուհուսլենը։ Մինչև Հարալդ I Գեղավարս թագավորի գահակալությունը տարաժաշրջանը եղել է դանիական տիրույթ։ Հետագայում երբ Նորվեգիան հայտնվում է դանիական տիրապետության ներքո, Դանիայի թագավորը այն բաժանում է բազմաթիվ փոքր կոմսությունների։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթֆոլ գտնվում է Օսլոյի և Շվեդիայի միջև։ Այնտեղ գերիշխում է հարթավայրային ռելիեֆը, որը հյուսիսից մինչև շվեդական սահման ծածկված է անտառներով։ Կենտրոնական հատվածում առկա են բազմաթիվ լճեր։ Ափամերձ տարածքներում տեղակայված են նոսր բնակեցված կղզիախմբեր։ Նորվեգիայի ամենաերկար գետը՝ Գլոմման, անցնելով երկրի տարբեր շրջաններով, ավարտվում է Ֆրեդրիկստադում՝ թափվելով Օսլոֆյորդում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2014 թվականի վիճակագրական տվյալների՝ Օսթֆոլի բնակչությունը կազմում է 284,962 մարդ, որը բնակչության թվի առումով հանդիսանում է վեցերորդը երկրում։ Բնակչության մեծ մասը ապրում է ափամերձ բնակավայրերում, ինչպիսիք են Մոսսը, Սարփսբորգը, Ֆրեդրիկսթադը և Հալդենը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթֆոլը, գտնվելով մայրաքաղաք Օսլոյի և Շվեդիայի միջև, ունի ռազմավարական նշանակություն։ Այստեղով է անցնում E6 մայրուղին, որը Օսլոն կապում է Գեթեբորգի հետ։ Օսլո - Ստոկոհոլմ E18 հիմնական մայրուղին նույնպես անցնում է Օսթֆոլով։ Օսլո _ Գեթեբուրգ երկաթուղային գիծը անցնում է գրեթե E6 մայրուղուն զուգահեռ։ Երկաթուղային հաղորդակցություն կա նաև Սքիի և Սարփսբորգի միջև։ Մոսսում է գտնվում ֆյուլքեի օդանավակայանը, որտեղից «Ryanair» ավիաընկերությունը իրականացնում է միջազգային չվերթներ։ Այն հանդիսանում է Օսլոյի Գարդերմուեն օդանավակայանի պահեստային օդանավակայանը։

Վարչա-տարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթֆոլ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 18 կոմունաների։

  1. Արեմարկ
  2. Ասքիմ
  3. Վալեր
  4. Վոլեր
  5. Մարկեր
  6. Մոսս
  7. Ռաքեսթադ
  8. Րյոմսքոգ
  9. Ռոդե
  1. Րյուգե
  2. Սարփսբորգ
  3. Սպուդեբերգ
  4. Թրյոգսթադ
  5. Ֆրեդրիկստադ
  6. Հալդեն
  7. Հուբյոյլ
  8. Սքիփթվեթ
  9. Էիդսբերգ
Օսթֆոլ ֆյուլքեի կոմունաները

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթֆոլի զինանշանը հաստատվել է 1958 թվականին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են երեք դեղին գույնի գծեր։ Դեղին գծերը խորհրդանշում են արևի ճառագայթները արևածագին և մայրամուտին։ Այն նաև խորհրդանշում է արևի պաշտամունքը, որը տարածված է եղել Օսթֆոլի տարածաշրջանում բրոնզի դարաշրջանում։

Հայտնի անձինք, ովքեր ծնվել են Օսթֆոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Օսթֆոլին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։