Արեմարկ
Արեմարկ նորվ.՝ Aremark | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Կոմունա | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Ֆուսբյու | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 1429 (376 տեղ) | ||
Խտություն | 5 | ||
Տարածք | 318.93 (265 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | հունվարի 1, 1838 թ. | ||
Սահմանակցում է | Marker?, Rakkestad?, Հալդեն, Dals-Ed Municipality? և Օրյենգ համայնք | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0118 | ||
aremark.kommune.no |
Արեմարկ (նորվ.՝ Aremark), կոմունա Նորվեգիայի Էստֆոլդ ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Ֆուսբյու բնակավայրն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 318.93 կմ² տարածք: Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]:
Արեմարկի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեմարկ կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի նոյեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են կապույտ գույնի երկու որմզդեղն: Որմզդեղնի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշում է այն հանգամանքը, որ կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառներ, որտեղ բնակվում են հազարավոր որմզդեղներ ու այլ կենդանիներ:ref name="kkk"/>
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Արեմարկ կոմունայում բնակվում է 1429 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[1]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեմարկի տնտեսության առանցքային ճյուղերն են գյուղատնտեսությունն ու փայտավերամշակումը: Կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառապատ տարածքներ, որտեղ աճում են սոճու և կեչու, ինչպես նաև կաղնու ծառեր, որոնք լայնորեն օգտագործվում են փայտավերամշակման ոլորտում: Արեմարկում լայն տարածում ունի անասնապահությունն ու հողագործությունը:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեմարկում սկսած 1998 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպվում է որմզդեղնի փառատոն: Այդ նպատակով ստեղծվում է վրանային ճամբար Արեմարկի եկեղեցու հարակից դաշտում: Փառատոնը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր:
Արեմարկի տարածքում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ինչպիսիք են «Folk flest bor i Kina» (Մարդկանց մեծ մասը ապրում է Չինաստանում) և «Celofan»: Այստեղ է նկարահանվել նաև «Farmen» հեռուստահաղորդումը:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեմարկում գործում է երկու եկեղեցի՝ Քիրքենգի մոտ գտնվող Արեմարկի եկեղեցին և Բյուրքեբեքի Հոլմգիլ մատուռը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|