Հանս Նիլսեն Հաուգե
Հանս Նիլսեն Հաուգե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1771[1][2] |
Ծննդավայր | Rolvsøy Municipality, Էստֆոլդ, Նորվեգիա |
Մահացել է | մարտի 29, 1824[1][2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Գերեզման | Old Aker Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | քարոզիչ և գրող |
Երեխաներ | Անդրեաս Հաուգե |
![]() |
Հանս Նիլսեն Հաուգե (նորվ.՝ Hans Nielsen Hauge, ապրիլի 3, 1771[1][2], Rolvsøy Municipality, Էստֆոլդ, Նորվեգիա - մարտի 29, 1824[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի քարոզիչ, հաուգենիզմի հիմնադիր[3]։
Քաղաքական գործիչներ և լյութերական քահանաներ Անդրեաս Հաուգեի (1815-1892) որդին, Հանս Նիլսեն Հաուգեի (1853 -1931) թոռը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Նիլսեն Հաուգեն ծնվել է գյուղացու ընտանիքում։ Իր վրա զգալով պիեթիզմի ազդեցությունը, 1796 թվականից սկսել է քարոզել։ Հանդես է եկել պետական լյութերական եկեղեցու քննադատությամբ՝ կոչ անելով կրոնական նորացման[4]։ Նրա ստեղծագործությունները հայտնի են դարձել Նորվեգիայում, սակայն գաղափարները տարածվել են հիմնականում նորվեգացի գյուղացիների շրջանակում[5]։ Բացի կրոնական գործունեությունը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ներգրավվելով աջակիցների։ Արգելված հանրային կրոնական հավաքների պատճառով մի քանի տարի անցկացրել է բանտում։ Մահացել է 1824 թվականին Բրետվելդում, որն այդ ժամանակ դարձել էր հաուգենիզմի կրոնական շարժման կենտրոնը։ Նրա մահից հետո 19-րդ դարի ընթացքում հաուգենիզմը շարունակել է ազդեցություն ունենալ Նորվեգիայի կրոնական, քաղաքական կյանքի վրա։ ԱՄՆ-ում հաուգենիզմի գաղափարները դեր են խաղացել Ամերիկայում ժամանակակից ավետարանական լյութերական եկեղեցու ձևավորման գործում[6]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի Ռոլվսեյ գյուղում՝ Հաուգեի ծննդավայրից ոչ հեռու, բացվել է նրա անվան թանգարան։ Հաուգեի անունով են կոչվում մի քանի քաղաքների փողոցներ։ 1961 թվականին Հաուգեի կյանքի մասին նկարահանվել է «Hans Nielsen Hauge» ֆիլմը։ Ամեն տարի Ամերիկայի ավետարանական լյութերական եկեղեցին մարտի 29-ին կատարում է Հանս Նիլսեն Հաուգեի հիշատակի արարողություն։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Betragtning over Verdens Daarlighed, 1796
- Forsøg til en Afhandling om Guds Viisdom, 1796
- De Enfoldiges Lære og Afmægtiges Styrke, 1798
- De sande Christnes udvalgte Psalmebog, 1799
- Den christelige Lære, forklaret over Epistlerne og Evangelierne, 1800
- Forklaring over Loven og Evangelium, 1804
- Om religiøse Følelser og deres Værd, 1817
- Religeuse Sange, 1819
- Huus-Postil, 1822
- Udtog af Kirke-Historien, 1822
- Hans Nielsen Hauges Testamente til sine Venner, 1821
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ J. Gordon Melton Encyclopedia of Protestantism. — New York: Facts on File, 2005. — 657 с.
- ↑ Воробьева М.В. Христианское разномыслие: Словарь. — СПб: Издательство Санкт-Петербургского университета, 2004. — 96 с.
- ↑ Jan Sjåvik The A to Z of Norway. — Scarecrow Press, 2010. — 304 с.
- ↑ «ХАУГЕ (Hauge) Ханс Нильсен - это... Что такое ХАУГЕ (Hauge) Ханс Нильсен?»։ Словари и энциклопедии на Академике։ Վերցված է 2016-11-14