Հարալդ I Գեղավարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Հարալդ I Գեղավարս
Flateyjarbok Haraldr Halfdan.jpg
Ծնվել է՝ 850
Ծննդավայր Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա
Մահացել է՝ 933
Վախճանի վայր Ռուգլան, Վեստլանն, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Տոհմ Fairhair dynasty և Yngling
Հայր Halfdan the Black
Մայր Ragnhild Sigurdsdotter
Երեխաներ Էիրիկ Արյունարբու Սեկիրա, Հոկոն I Բարի, Halfdan Haraldsson the Black, Bjørn Farmann, Olaf Haraldsson Geirstadalf, Halvdan Hålegg, Guttorm Haraldsson, Q5787555?, Sigrød Haraldsson, Ålov, Rørek Haraldsson, Sigtrygg Haraldsson, Frode Haraldsson, Q6149137?, Ragnar Rykkel, Sigurd Rise, Gudrød Ljome, Q6098269?, Ulfljotr Haraldsson, Gudrød Skirja, Q6108972? և Dag Haraldsson
Կրոնական հավատքներ Նորվեգական կրոն

Հարալդ Գեղավարս (հին նորվ.՝ Haraldr hárfagri, նորվ.՝ Harald I Hårfagre, 850, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա - 933, Ռուգլան, Վեստլանն, Նորվեգիա), Հալվդան Սևի որդին և Վեսթֆոլդի քոնունգը: Նորվեգիայի առաջին թագավորը: Հարալդը Ինգլինգների դինաստիայի ներկայացուցիչ էր, որոնք առաջացել են Հորֆագերներից, ովքեր կառավարել են Նորվեգիայում մինչև 14-րդ դարը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմ վասն Նորվեգիայի միավորման[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալվդան Սևի միակ որդին էր Հարալդ Գեղավարսը՝ Ինգլինգների դինաստիայի ներկայացուցիչն ու Վեսթֆոլդի քոնունգը: Նրա մայրը Ռագնհիլդն էր՝ Սիգուրդսդոթերի Ռագնհիլդի դուստրը և Հրինգարիկիի քոնունգը:

Հարալդն ընդամենը տասը տարեկան էր, երբ մահկանացուն է կնքում նրա հայրը: Ի սկզբանե, Հարալդի զորրքերը ղեկավարում էր մորեղբայր Հութորմը՝ Սիգուրդի տղան: Պատերազմը մեկնարկելիս, որը նպատակադրված էր միավորել նորվեգական հողերն ու տիրույթները մեկ իշխանության կազմում, Հարալդ որոշեց պաշտպանել իր բոնդերին՝ հողատերերին Թրոնհեյմում, Ռաումսդալում, Ռոգալանդում և Հոլուգալանդում:

Համաձայն սկանդինավյան սագաների, Հարալդի հաղթանակները տեղական հյովդինգների նկատմամբ, պսակվեց Հաֆրսֆյորդի ճակատամարտով: Այն պատերազմ էր, որը տեղի է ունեցել մոտավորապես 872 թվականին ներկայիս Նորվեգիայի Ստավանգեր և Սոլա կոմունաների միջև գտնվող Հաֆրսֆյորդ ֆյորդի տարածքում: Արդյունքում Հարալդ I թագավորը հաղթանակով է դուրս գալիս ճակատամարտից և Արևմտյան Նորվեգիան միավորում իր տիրույթներին:

Հենց այդ ժամանակ էլ կիրառության մեջ մտավ «Նորվեգիա» տերմինը, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «հյուսիսային ուղի»:

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարալդ Գեղավարսի կողմից Նորվեգիայի միավորում ու ստեղծած պետությունը բավականին անկայուն հիմքերի վրա էր: Պատմաբանները ցայսօր էլ վիճում են, թե կոնկրետ Նորվեգիայի որ տարածքի վրա է ղեկավարել Հարալդ թագավորը: Ըստ էության, դրանք միայն Նորվեգիայի հարավային ծովափնյա շրջաններն էին: Հաղթվելով վիկինգներից, այդ թվում և հայտնի Ռոլլոնից, ինչպես փաստում են սկանդինավյան սագաները, Հարալդի զինվորները ուղևորվեցին դեպի Իսլանդիա և Նորմանդիա, որպեսզի գաղութացնեն այդ տարածքները: Կյանքի վերջին հատվածում Հարալդ Գեղավարսը կատարեց զավթողական արշավանքներ դեպի արևմուտք, Շոտլանդիայի ափեր՝ գրավելով Օրքնեյան և Շետլանդական կղզիները: նա առաջինն էր, ով Նորվեգիայում սահմանեց պարտադիր գլխահարկ: Մարտերի է բռնվել նա շվեդական Վերմլանդ տարածաշրջանի հետ՝ քոնունգ Էրիկ Էմունդսոնի հետ:

Նորվեգական պետությունը մոտավորապես 872 թվականին

Հարալդ Գեղավարսի կառավարման վերջին տարիներին նրա բազմաթիվ որդիների միջև (ըստ զանազան սագաների, որդիների քանակը տատանվում էր 11-ից մինչև 20-ը) թեժ պայքար էր ընթանում գահի համար:Թագավոր Հարալդ Գեղավարսը գլխավոր քոնունգ է նշանակում իր սիրելի որդի Էրիկ Արյունոտին:

Տեղեկությունների արժանահավատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պատմաբանները հակված են տեղափոխել Հարալդ Գեղավարսի ապրած ժամանակահատվածը մի քանի տասնամյակ առաջ: Նրա թագավորությունն ընդունված է հաշվել 890-ից 940 թվականները (կամ 945): Դժվարությունները կայանում են նրանում, որ Հարալդի կենդանության օրոք պատմությունը գրի է առել նրա սկալդեր Թորբյորն Հորնկլովին: Որպես պատմագիր նա արածաշրջանում հայտնի անձ չէ: Մանրամասն նկարագրել Հարալդ Գեղավարսին սկսել են մեկ դար անց նորվեգացի սկալդերները: Նրանք հիմնականում գովերգել են թագավորի՝ Նորվեգիան միավորելու գործն ու Գիդի սիրտը գրավելու պատմությունը:

Հարալդը թագավորը երդվել էր, որ մինչև չմիավորի Նորվեգիան, չի սանրելու մազերը: Այդ իսկ պատճառով նրան անվանել են գզգզված թագավոր: Սակայն Հաֆրսֆյորդի ճակատամարտում հաղթանակից հետո թագավորը սանրվում է և ստանում «Գեղավարս» տիտղոսը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն իսլանդական սագաների, Հարալդ Գեղավարսը ուներ մեծ թվով կանայք և երեխաներ (միայն տղաները տասնմեկից քսանն էին հաշվվում):

Ըստ «Երկրայի շրջագիծ» սկանդինավյան սագաների ժողովածուի, Հարալդ Գեղավարսի երեխաների ցանկն ունի հետևյալ տեսքը.

Հակոն Գրյոթգարդսոնի դուստ Ասի երեխաները՝

  • Հութթորմ, Ռանրիկիի քոնունգ
  • Հալվդան Սև, Տրյոնդելագի քոնունգ
  • Հալվդան Սպիտակ, Տրյոնդելագի քոնունգ
  • Սիգֆրյոդ, Տրյոնդելագի քոնունգ

Հյորդալանդի քոնունգ Էրիկի դուստր Գյուդայի երեխաները՝

  • Ալով Կրասա Գոդա, Թորիր Լռակյաց յարլի դուստրը
  • Հրյորեկ
  • Սիգթրյուգ
  • Ֆրոդի
  • Թորգիսլ

Յոթլանդի արքա Էյրիկի դուստր Ռանգհիլդ Ամենակարողի երեխաները՝

  • Էյրիկ Արյունոտ Սեքիրա (մոտավորապես 885-954 թվականներ), Նորվեգիայի թագավոր (930—934) և Յորքի թագավոր (947—948, 952—954).

Յարլ Էյսթենի դուստր Սվանհիլդի երեխաները՝

  • Բյորն Ծովագնաց (մոտավորապես 890—927 թվականներ), Վեստֆոլդի քոնունգ
  • Օլաֆ Հարալդսոն Գեյրսթադալֆ (մոտավորապես 890—934 թվականներ), Վինգուլմարքի, Վեստֆոլդի և Վիկի քոնունգ
  • Ռագնար Ռյուքիլ

Ասհիլդի երեխաները՝

  • Հրինգ
  • Դագ
  • Գուդրյոդ Սքիրյա
  • Ինգիգերդ

Թորի երեխաները՝

  • Հակոն Բարի (մոտավորապես 920—961 թվականներ), Նորվեգիայի թագավոր (934—961 թվականներ)

Սվաս Ֆիննի դուստ Սնեֆրիդի երեխաները՝

  • Հալվդան Բարձրաոտք
  • Գուդրյոդ Բլեսք
  • Ռյոգնվալդ Ուղղավոտք, Հադալանդի քոնունգ
  • Սիգրուդ Հրիսի

Այլ երեխաներ՝

  • Ինգեբորգ

Հարալդ Գեղավարսի նախնիներն ըստ «թագավորական սագաների»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարալդ Գեղավարս՝ Յուրի Վրոնսկիի գրչին պատկանող մանկական պատմական «Դիմովիչեից Կուշկայի անհավանական արկածները» գիրքը, որի գլխավոր կենտրոնական դերը հենց Հարալդ թագավորն է:

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]