Գարդերմուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարդերմուեն

Gardermoen

OSLlogo.png
Օդանավակայանի լոգոն

Oslo Lufthavn flyfoto.jpg
Գարդերմուեն օդանավականը վերևից

IATA: OSL – ԻԿԱՕ: ENGM
##OSL (Նորվեգիա)
Airplane silhouette.svg
OSL
'
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական
Տեղագրություն Ուլենսաքեր, Ակերսհուս
Կառուցված 1998
Կոորդինատներ 60°11′38″ հս․. լ. 11°06′01″ ավ. ե.HGЯO
Կայք [1]
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
01L/19R 3600×45 Ասֆալտ/Բետոն
01R/19L 2950×45
Գլխավոր տերմինալի շենքը

Օսլոյի օդանավակայան, Գարդերմուեն (նորվ.՝ Oslo Lufthavn, Gardermoen), Նորվեգիայի ամենամեծ և մայրաքաղաք Օսլոյի գլխավոր օդանավակայանը։ Գտնվում է Օսլոյից 48 կիլոմետր հյուսիս՝ Ուլենսաքերում՝ Աքերսհուս կոմսությունում[1][2]։ Համարվում է «Scandinavian Airlines System» և «Norwegian Air Shuttle» ավիաընկերությունների գլխավոր հանգույցային օդնավակայանը։

Այսօր Գարդերմուեն օդանավակայանն ունի երկու զուգահեռ թռիչքուղիներ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդերմուեն օդանավակայանը բացվել է 1998 թվականին[1][2]։ Այն կառուցվեց, քանի որ Օսլոյի «Ֆորնեբու» օդանավակայանը այլևս չէր կարող սպասարկել այցելուների տարեցտարի աճող հոսքին։ Բացի այդ, Ֆորնեբուն նաև ընդարձակման հնարավորություններ այլևս չուներ։

Նոր օդանավակայանը ամենասկզբից ցանկանում էին կառուցել Հուրում մունիցիպալիտետում՝ Օսլոյից հարավ-արևմուտք, սակայն, պարզվեց, որ Հուրում անընդհատ տևական մառախուղներ են լինում։ Արդյունքում կառուցվում է Գարդերմուեն օդանավակայանը Ուլենսաքերում։ Այդ տարածքը նախկինում օգտագործվում էր որպես ռազմական հրաձգարան դեռևս XVIII դարում։ 1912 թվականից Գարդերմուենի դաշտն օգտագործվում էր թռիչքներ և վայրէջքներ իրականացնելու նպատակով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ տեղադրվել է Լյուֆտվաֆեի աէրոդրոմը, որից, պատերազմի ավատից հետո, սկսեց օգտվել Նորվեգիայի թագավորական ռազմաօդային ուժերը[4]։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Գարդերմուեն օդանավակայանում գործում է մեկ տերմինալ՝ երկու կառանման տեղերով, որոնք օգտագործվում են ե՛ միջազգային, և՛ տեղական թռիչքներ իրականացնելու ժամանակ։ Երրորդ կառանման տեղն են այսօր կառուցում, ինչպես նաև նոր սպասասրահներ, իսկ հների ընդարձակման աշխատանքները կավարտվեն 2017 թվականին[5][6]։

2007 թվականին Գարդերմուեն օդանավակայանից օգտվել են ավելի քան տասնինը միլիոն ուղևորներ, որը 1.3 միլիոնով շատ է, քան 2006 թվականին։

2014 թվականին Գարդերմուեն օդանավակայան սպսասարկել է 24.3 միլիոն ուղևորների. այդ ցուցանիշով Գարդերմուենը դարձավ մեծությամբ երկրորդը Սկանդիանավիայում[1][2]՝ դանիական Կաստրուպ օդանավակայանից հետո[7]։ Այսօր Գարդերմուենը ամենաարագ աճող օդանավակայաններից է տարածաշրջանում։

Գարդերմուեն օդանավակայանում գործող տուրքից զերծ խանութները՝ դյութի ֆրիները, ամենամեծն են Արևմտյան Եվրոպայում (քանի որ Նորվեգիան Եվրոպական Միության կազմի մեջ չի մտնում, այդ իսկ պատճառով տուրքից զերծ առևտուրն իրականացնում է նաև Եվրոպական Միության երկրներ թռիչքների ժամանակ)։

Գարդերմուեն օդանավակայանը մշտական չվերթներով կապված է Նորվեգիայի 25 օդանավակայանների հետ (դրանցից 16-ը սպասարկում են միայան ռեակտիվ ինքնաթիռներին), ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի քաղաքների հետ։

Օսլո-Բերգեն և Օսլո-Թրոնհեյմ երթուղիները համարվում են Եվրոպայի տասը ամենաբեռնված երթուղիներից մեկը։

Օսլոյի կենտրոնը օդանավակայանի հետ կապվում է E06 եվրոպական ավտոմայրուղով։ Հատուկ օդանավակայանի համար կառուցվել է Գարդերմուբանեն երկաթուղու ճյուղը, ինչպես նաև նոր երկաթուղային թունելը՝ Ռումերիքսփորթեն անվանումով։

«Օսլոյի օդանավակայան, Գարդերմուեն» կայարանը սպասարկում է Օսլո-Էյդսվոլ արվարձանային գնացքներին և դեպի Կենտրոնական Նորվեգիա մշտական երթուղիներին (այդ թվում և Լիլեհամեր)։ Կա նաև հատուկ ճեպընթաց, որը կոչվում է «Flytoget»[8]:

Վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20 ամենաբանուկ երթուղիները դեպի Գարդերմուեն (2015 թ.) [9]
Կարգ Մայրաքաղաք/Երկիր Օդոնավակայաններ Ուղևորներ  Փոփոխություն
2014-2015
1 Նորվեգիա Նորվեգիա Թրոնհեյմ Թրոնհեյմի օդանավակայան 1,950,00000 0Green Arrow Up Darker.svg01.7%
2 Նորվեգիա Նորվեգիա Բերգեն Բերգենի օդանավակայան 1,815,00000 0decrease00.5%
3 Նորվեգիա Նորվեգիա Սթավանգեր Սթավանգերի օդանավակայան 1,521,00000 0decrease04.1%
4 Դանիա Դանիա Կոպենհագեն Կոպենհագենի օդանավակայան 1,439,00000 0Green Arrow Up Darker.svg01.8%
5 Շվեդիա Շվեդիա Ստոկհոլմ Արլանդա օդանավակայան 1,352,00000 0decrease1.3%
6 Նորվեգիա Նորվեգիա Թրոմսյո Թրոմսյոյի օդանավակայան 1,112,00000 0Green Arrow Up Darker.svg03.1%
7 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Լոնդոն Գեթվիք Հիթրոու 1,057,00000 0Green Arrow Up Darker.svg01.8%
8 Նորվեգիա Նորվեգիա Բուդյո Բուդյոյի օդանավակայան 760,00000 0Green Arrow Up Darker.svg00.8%
9 Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամ Շիփհոլ օդանավակայան 641,00000 0Green Arrow Up Darker.svg04.5%
10 Նորվեգիա Նորվեգիա Օլեսուն Օլեսունի օդանավակայան 592,00000 0decrease00.2%
11 Նորվեգիա Նորվեգիա Հարսթադ /Նարվիկ Հարսթադ /Նարվիկ 559,00000 0Green Arrow Up Darker.svg00.0%
12 Գերմանիա Գերմանիա Ֆրակֆուրտ Մայնի Ֆրանկֆուրտ 509,00000 0Green Arrow Up Darker.svg6.7%
13 Նորվեգիա Նորվեգիա Քրիսթիանսանդ Քրիսթիանսանդի օդանավակայան 500,00000 0decrease01.0%
14 Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ Շառլ դը Գոլի անվան օդանավակայան 454,00000 0Green Arrow Up Darker.svg01.9%
15 Նորվեգիա Նորվեգիա Հյոուգեսուն Հյոուգեսունի օդանավակայան 439,00000 0decrease00.1%
16 Ֆինլանդիա Ֆինլանդիա Հելսինկի Հելսինկիի օդանավակայան 390,00000 0decrease00.7%
17 Նորվեգիա Նորվեգիա Մոլդե Մոլդեի օդանավակայան 372,00000 0Green Arrow Up Darker.svg02.6%
18 Գերմանիա Գերմանիա Բեռլին Շյոնեֆելդ օդանավակայան
Թեգել օդանավակայան
372,00000 0decrease 20.5%
19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորք Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան
Նյույարք օդանավակայան
336,00000 0decrease5.0%
20 Գերմանիա Գերմանիա Մյունխեն Մյունխենի օդանավակայան 332,00000 0Green Arrow Up Darker.svg04.1%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Аэропорт Осло Гардермуэн
  2. 2,0 2,1 2,2 About Oslo Airport
  3. «AIP Norway, Aerodromes: Oslo/Gardermoen»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2016-12-03 
  4. «Осло. Крылатые викинги»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-19-ին։ Վերցված է 2016-12-03 
  5. Oslo Airport development. What we are building: North pier(չաշխատող հղում)
  6. Oslo Airport development. What we are building: Arrivals and departures(չաշխատող հղում)
  7. «Как добраться из аэропорта Копенгагена до центра города»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-04-ին։ Վերցված է 2016-12-03 
  8. «Flytoget. Our story»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին։ Վերցված է 2016-12-03 
  9. «Traffic Statistics»։ avinor.no։ AVINOR։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]