Jump to content

Հիթրոու օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի Հիթրոու օդանավակայան

London Heathrow Airport


Լոնդոնի Հիթրոու օդանավակայան

IATA: LHR – ԻԿԱՕ: EGLL
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր/Օպերատոր Ryanair
Տեղագրություն Հիլինգդոն, Լոնդոն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կառուցված 1929
Բարձրացում ԲԾՄ 83 ֆտ / 25 մ
Տեղական ժամանակ UTC -0
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
09L/27R 3,902
09R/27L 3,660 Ասֆալտ
Վիճակագրություն (2015)
Ուղևոր 74,985,748
Passenger change 14–15 2.2%
Aircraft movements 474,087
Movements change 14–15 2.7%

Լոնդոնի Հիթրոու օդանավակայան (անգլ.՝ London Heathrow Airport; IATA: LHR, ICAO: EGLL, FAA LID: EGLL), Լոնդոնի ամենամեծ միջազգային օդանավակայանն է։ Ուղևորափոխադրման ծավալներով համարվում է աշխարհի թվով երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը (2014 թվական, 68,1 միլիոն մարդ)[1] և առաջինը Եվրոպայում։ Գտնվում է կենտրոնական Լոնդոնից 24 կմ դեպի արևմուտք[2]։ Ունի հինգ ուղևորատար և մեկ բեռնատար տերմինալներ։

Այն վայրը, որտեղ այսօր գտնվում է օդանավակայանը ավիացիայի կարիքների համար սկսել է օգտագործվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1930-ական թվականներին զինվորական օդանավակայանը օգտագործվում էր ավիացոն տեխնիկայի հավաքման և փորձարկման նպատակով[3]։ 1943 թվականին Հիթրոուն սկսեց վերահսկվել ավիացիայի նախարարության կողմից։

Թռիչքուղիների շինարարությունը սկսվել է 1944 թվականին։ Նոր օդանավակայանը անվանվել է Հիթրոու գյուղի անունով, որը կործանվել էր օդանավակայանի կառուցման ժամանակ[4]։

Առաջին քաղաքացիական չվերթը կայացել է 1946 թվականի հունվարի 1-ին։ Որպես ամբողջությամբ քաղաքացիական օդանավակայան սկսել է գործել 1946 թվականի մայիսի 31-ից և 1947 թվականին արդեն ուներ երեք թռիչքուղի և ևս երեքը կառուցվում էր։

Հիթրուուն այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից է[5]։ Այն ամեն տարի ընդունում և ճանապարհում է մոտ կես միլիոն չվերթ[6]։ Հիթրոու օդանավակայանը Մեծ Բրիտանիայի գլխավոր դարպասն է դեպի արտաքին աշխարհ և էներգիայի հսկայական աղբյուր երկրի էկոնոմիկայի համար։

5-րդ տերմինալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին հինգերորդ տերմինալի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 14-ին Եղիսաբեթ II թագուհու կողմից[7]։ Ութ միլիարդ դոլար արժողությամբ 5-րդ հսկա տերմինալի շնորհիվ օդանավակայանը դարձել է ավելի մեծ ու հարմարավետ[8]։ Կառուցումը տևել է 19 տարի։

Հիթրոուի դիսպետչերական աշտարակ

5-րդ տերմինալը կազմված է երեք շինությունից, որոնք կառուցված են 80 հազար տոննա պողպատից[9], կառույցների բարձրությունը դիպեչտերներներին հնարավորություն չէին տալիս տեսնելու ինքնաթիռների թռիչքուղին, դրա համար որոշվում է բարձր աշտարակ կառուցել, ինչը կապահովեր դիսպետչերների տեսանելիությունը։ Օդանավակայանի կենտրոնում դիսպետչերական աշտարակ կառուցելու համար անհրաժեշտություն է առաջանում փակել այն սակայն դրանից խուսափելու համար աշտարակը կառուցել են օդանավակայանի եզրին և ապա հատուկ սարքավորումների միջոցով հազար տոննա կշռող աշտարակը հնարավոր է դարձել տեղափոխել կենտրոն ընդամենը հինգ ժամում։ Հիդրավլիկ սարքավորումների միջոցով աշտարակը տեղադրել են հիմքի վրա և բարձրացրել ութսուն մետր բարձրության վրա։

5-րդ տերմինալը թռչնի բարձրությունից

Գերծանր ինքնաթիռների թռիչքուղին կառուցել են բետոնի հատուկ տեսակից, ինչը կդիմակայեր նույնիսկ ամենածանր ինքնաթիռներին։ Տերմինալի շուրջ ավելի շատ ինքնաթիռներ տեղավորելու համար երեք կառույցն էլ նախագծվել է ուղղանկյուն ձևով, որպեսզի ինքնաթիռների տեղաշարժումը չխանգարի մեկը մյուսին։

5-րդ տերմինալ

Ուղևորների անվտանգության ապահովման համար 5-րդ տերմինալում տեղադրվել են գերժամանակակից հատուկ ռենտգեն սարքավորումներ։ Այժմ 5-րդ տերմինալի տրամադրության տակ է գտնվում ուղեբեռի մշակման ամենամեծ համակարգը, որը թաքնված է պատերի ներսում։ Միայն դրա արժեքը կազմում է մոտ կես միլիարդ դոլար և կարելի է ասել, որ ամբողջ տերմինալը կառուցված է հենց դրա շուրջ։ Ի տարբերություն այլ օդանավակայանների, այստեղ ուղեբեռի փոխադրիչը գտնվում է գրանցման սրահից մեկ հարկ ներքև և ընդամենը 15 րոպեում այն հայտնվում է ինքնաթիռում, դա նպաստում է ուղևորների արագ տեղաշարժմանը։

Այստեղ գրեթե ամեն 3-րդ ուղևորը տրանզիտային է և տրանզիտային ուղեբեռի ցուցակը շատ ծանրաբեռնված է[10]։ Ժամանակավոր պահեստախուցը տեղավորում է մինչև չորս հազար ուղեբեռ և սպասարկվում է ռոբոտների օգնությամբ, որոնք ավտոմատ կերպով հանում են այնտեղից ճամպրուկները և ուղարկում համապատասխան չվերթ ինչի շնորհիվ 5-րդ տերմինալի բացումից հետո ուղեբեռի կորուստը բացառված է։

5-րդ տերմինալը մեկ հսկա սրահ է և կազմակերպված հնարավորինս պարզ, երևում է ամեն ինչ, անգամ կառույցի շուրջ տեղակայված բոլոր 16 ինքնաթիռները, համարվում է բարձր տեխնոլոգիական ճարտարապետության իսկական օրինակ և իր հասարակ ձևով դարձել է ապագա օդանավակայանների նախատիպը։ 2008 թվականից ի վեր օդանավակայանի 5-րդ տերմինալը համարվում է ամենաժամանակակից, նրբաճաշակ և հարմարավետ տերմինալներից մեկը ամբողջ աշխարհում[11]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղևորների թվի աճը, չվերթները 1986 թվականից 2014 թվականը
Ամենազբաղված երթուղիները (2015)[12]
ՀամարՕդանավակայանՄեկնող ուղևորները%
2014 / 15
1Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ջ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան3,050,499 3
2ԱՄԷ ԱՄԷ Դուբայի միջազգային օդանավակայան2,451,738 1
3Իսլանդիա Իսլանդիա Դուբլինի օդանավակայան1,682,855 2
4Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամի օդանավակայան]1,587,605 7
5Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի օդանավակայան1,584,486 1
6Գերմանիա Գերմանիա Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան1,530,986 2
7Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոս Անջելեսի Ց1,518,903 12
8Իսպանիա Իսպանիա Մադրիդի օդանավակայան1,321,558 4
9Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան1,252,777steady 0
10Գերմանիա Գերմանիա Մյունխենի օդանավակայան1,230,618 4
11Սինգապուր Սինգապուր Սինգապուրի Չանգի օդանավակայան1,150,240 2
12Շվեյցարիա Շվեյցարիա Ցյուրիխի օդանավակայան1,075,098 2
13Կատար Կատար Դոհայի միջազգային օդանավակայան1,072,031 20
14Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի օդանավակայան1,059,686Decrease 9
15Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայան1,046,981Decrease 12
Source: UK Civil Aviation Authority[13]
Հիթրոուի ուղևորների քանակը
Տարի
Մեկնող
ուղևորները
Passenger
% Change
Cargo
(tonnes)
Cargo
% Change
Aircraft
movements
Aircraft
% Change
198631,675,779steady537,131steady315,753steady
198735,079,75510.7574,1166.9329,977 4.3
198837,840,5037.9642,14711.8351,592 6.1
198939,881,9225.4686,1706.9368,429 4.6
199042,950,5127.7695,3471.3390,372 5.6
199140,494,575Decrease5.7654,625Decrease5.9381,724Decrease 2.3
199245,242,59111.7754,77015.3406,481 6.1
199347,899,0815.9846,48612.2411,173 1.1
199451,713,3668.0962,73813.7424,557 3.2
199554,461,5975.31,031,6397.2434,525 2.3
199656,049,7062.91,040,4860.9440,343 1.3
199758,185,3983.81,156,10411.1440,631 0.1
199860,683,9884.31,208,8934.6451,382 2.4
199962,268,2922.61,265,4954.7458,300 1.5
200064,618,2543.81,306,9053.3466,799 1.8
200160,764,924Decrease6.01,180,306Decrease9.6463,567Decrease 0.7
200263,362,0974.31,234,9404.6466,545 0.6
200363,495,3670.21,223,439Decrease0.9463,650Decrease 0.6
200467,342,7436.11,325,1738.3476,001 2.6
200567,913,1530.81,305,686Decrease1.5477,887 0.4
200667,527,923Decrease0.61,264,129Decrease3.2477,048Decrease 0.2
200768,066,0280.81,310,9873.7481,476 0.9
200867,054,745Decrease1.51,397,0546.6478,693Decrease 0.6
200966,036,957Decrease1.51,277,650Decrease8.5466,393Decrease 2.6
201065,881,660Decrease0.21,472,98815.3454,823Decrease 2.5
201169,433,2305.41,484,3510.8480,906 5.4
201270,037,4170.91,464,390Decrease1.3475,176Decrease 1.2
201372,367,0543.31,422,939Decrease2.8471,936Decrease 0.7
201473,405,3301.41,498,9065.3472,802 0.2
201574,985,7482.21,496,551Decrease0.2474,087 2.7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթրոու օդանավակայան travel guide from Wikivoyage
Heathrow Airport travel guide from Wikivoyage

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Лондонский Хитроу утрачивает позиции мирового лидера // Русская служба Би-би-си, 13 января 2015
  2. ↑ «London Heathrow – EGLL». NATS Aeronautical Information Service. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  3. ↑ «Heathrow's Terminal 5 velocity». Times online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  4. ↑ «What's In A Name?». www.thisislongford.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 13-ին.
  5. ↑ «Facts and figures». Heathrow Airport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  6. ↑ «International Air Passenger Traffic To and From Reporting Airports for 2013» (PDF). Civil Aviation Authority. էջ 68. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  7. ↑ «Queen opens new Heathrow Terminal». BBC News. 2008 թ․ մարտի 14. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  8. ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. ↑ «Heathrow Terminal 5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. ↑ «ULTra PRT – FAQ». ATS ULTra. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  11. ↑ «Heathrow Terminal 5: The Vital Statistics». Sky News. 2008 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  12. ↑ «Passenger Traffic for the last 12 months». ACI. 2015 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  13. ↑ UK Airport Statistics: 2015, International Air Passenger Traffic To and From Reporting Airports for 2014 Air Pax route Analysis 2015 Արխիվացված 2016-06-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիթրոու օդանավակայան» հոդվածին։