Նարվիք
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Նարվիք | |||||
Narvik | |||||
|
|||||
![]() |
|||||
Կոորդինատներ: 68°25′14″ հս․ լ. 17°33′36″ ավ. ե. / 68.42056° հս․. լ. 17.56000° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() |
||||
Մակերես | 2022,62 կմ² | ||||
Խոսվող լեզուներ | Բոքմալ | ||||
Բնակչություն | 18 348 մարդ (2009) | ||||
Խտություն | 9,1 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Պաշտոնական կայք | narvik.kommune.no | ||||
|
|||||
Նարվիք (նորվեգերեն՝ Narvik), քաղաք և չսառչող նավահանգիստ Նորվեգիայի հյուսիսում՝ Նուռլան կոմսությունում, Օֆոտֆիորդի ափին։ 68°25′ N 17°33′ E
Նարվիքը Հյուսիսային Շվեդիայից արտահանվող երկաթաքարի փոխադրման կարևորագույն ծովային հանգույց է, քանի որ Բոտնիկ ծոցի ափին գտնվող շվեդական նավահանգիստները ձմռանը սառցակալված են և պիտանի չեն նավարկության համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավահանգստի վայրն ընտրվել էր անգլիա-շվեդական համատեղ կորպորացիայի կողմից 1883 թվականին և 1887-ին անվանվել էր Վիկտորիահավն (Victoriahavn), «Վիկտորիայի նավահանգիստ»՝ ի պատիվ Անգլիայի Վիկտորիա թագուհու։ Նավահանգիստը կառուցողներին չհաջողվեց ի կատար բերել իրենց ծրագիրը՝ 1889-ին սնանկություն հայտարարելու պատճառով, և Նորվեգիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ այն ավարտելու (1892)։ Բնակավայրին տրվեց Նարվիք անվանումը 1898-ին, անվան ծագումը ճշգրտված չի։
1902 թ Նարվիքն ստացավ քաղաքի կարգավիճակ և այդուհետև արագորեն աճ ապրեց, հատկապես՝ աշխարհի ամենահյուսիսային երկաթուղիներից մեկի կառուցումն ավարտելուց հետո։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում Նարվիքը գրավեցին գերմանական զինյալ ուժերը՝ Նորվեգիայի վրա համընդհանուր հարձակման օրերին (1940 թ ապրիլին)։ Գերմանական և բրիտանական ուժերի միջև տեղի ունեցած ամենավճռական ճակատամարտերը կայացան ծովի վրա։ Բրիտանական-ֆրանսիական էքսպեդիցիոն զորամասերին հաջողվեց գրավել նավահանգիստը մայիսի 28-ին, բայց շուտով (հունիսի 9-ին) նրանք ստիպված եղան լքել քաղաքը՝ ֆրանսիական ճակատում ծանր կորուստներ կրելու պատճառով։ Պատերազմից հետո Նարվիքը վերակառուցվեց և վերականգնեց իր դերը՝ որպես երկաթաքարի տարանցիկ նավահանգիստ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմքն են կազմում զանազան հումքի, ապրանքների և արտադրանքի արտահանումը, ինչպես նաև ձկնորսությունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը (2008)՝ 18 301 մարդ։ Լեզուն՝ նորվեգերեն։