Նարվիք
| Համայնք | ||
|---|---|---|
| Նարվիք | ||
| Narvik | ||
| 68°26′17.808″N 17°25′39.972″E / 68.43828000°N 17.42777000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Նարվիկ | |
| Հիմնադրված է | 1902 թ. | |
| Մակերես | 2022,62 կմ² | |
| ԲԾՄ | 6 մետր | |
| Խոսվող լեզուներ | Բոքմալ | |
| Բնակչություն | 18 348 մարդ (2009) | |
| Խտություն | 9,1 մարդ/կմ² | |
| Ժամային գոտի | UTC+1 | |
|
| ||
Նարվիք (նորվեգերեն՝ Narvik), քաղաք և չսառչող նավահանգիստ Նորվեգիայի հյուսիսում՝ Նուռլան կոմսությունում, Օֆոտֆիորդի ափին։ 68°25′ N 17°33′ E
Նարվիքը Հյուսիսային Շվեդիայից արտահանվող երկաթաքարի փոխադրման կարևորագույն ծովային հանգույց է, քանի որ Բոտնիկ ծոցի ափին գտնվող շվեդական նավահանգիստները ձմռանը սառցակալված են և պիտանի չեն նավարկության համար։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավահանգստի վայրն ընտրվել էր անգլիա-շվեդական համատեղ կորպորացիայի կողմից 1883 թվականին և 1887-ին անվանվել էր Վիկտորիահավն (Victoriahavn), «Վիկտորիայի նավահանգիստ»՝ ի պատիվ Անգլիայի Վիկտորիա թագուհու։ Նավահանգիստը կառուցողներին չհաջողվեց ի կատար բերել իրենց ծրագիրը՝ 1889-ին սնանկություն հայտարարելու պատճառով, և Նորվեգիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ այն ավարտելու (1892)։ Բնակավայրին տրվեց Նարվիք անվանումը 1898-ին, անվան ծագումը ճշգրտված չի։
1902 թ Նարվիքն ստացավ քաղաքի կարգավիճակ և այդուհետև արագորեն աճ ապրեց, հատկապես՝ աշխարհի ամենահյուսիսային երկաթուղիներից մեկի կառուցումն ավարտելուց հետո։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում Նարվիքը գրավեցին գերմանական զինյալ ուժերը՝ Նորվեգիայի վրա համընդհանուր հարձակման օրերին (1940 թ ապրիլին)։ Գերմանական և բրիտանական ուժերի միջև տեղի ունեցած ամենավճռական ճակատամարտերը կայացան ծովի վրա։ Բրիտանական-ֆրանսիական էքսպեդիցիոն զորամասերին հաջողվեց գրավել նավահանգիստը մայիսի 28-ին, բայց շուտով (հունիսի 9-ին) նրանք ստիպված եղան լքել քաղաքը՝ ֆրանսիական ճակատում ծանր կորուստներ կրելու պատճառով։ Պատերազմից հետո Նարվիքը վերակառուցվեց և վերականգնեց իր դերը՝ որպես երկաթաքարի տարանցիկ նավահանգիստ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմքն են կազմում զանազան հումքի, ապրանքների և արտադրանքի արտահանումը, ինչպես նաև ձկնորսությունը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը (2008)՝ 18 301 մարդ։ Լեզուն՝ նորվեգերեն։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարվիք» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 209)։ |
