Օլեսուն
Քաղաք | |||
---|---|---|---|
Օլեսուն | |||
նորվ.՝ Ålesund | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Տարածաշրջան | Վեստլան | ||
Համայնք | Մյորե օգ Ռոմսդալ | ||
Քաղաքապետ | Bjørn Tømmerdal | ||
Հիմնադրված է | 1837 թ. | ||
Մակերես | 98,48 կմ² | ||
Պաշտոնական լեզու | նյունորսկ | ||
Խոսվող լեզուներ | նորվեգերեն | ||
Բնակչություն | ▲67 520 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Խտություն | 433,3 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Պաշտոնական կայք | alesund.kommune.no | ||
| |||
Օլեսուն (նորվ.՝ Ålesund), քաղաք Նորվեգիայի արևմտուտքում, Մյորե օր Ռումսդալ ֆյուլքեում, Նորվեգական ծովի ափին։ Բնակչությունը՝ ▲67 520 մարդ (հունվարի 1, 2023)[1]։
«Առ նուվո» ոճով կառուցված քիչ քաղաքներից է, որը պահպանվել է։ Դրա շնորհիվ դարձել է զբոսաշրջային կենտրոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեսուն քաղաքը տեղակայված է Հյուրոնդ և Գեյրանգեր ֆյորդերի միջև։ Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Վարչականորեն Օլեսունը մտնում է Մյորե օր Ռոմսդալ ֆյուլքեում և տեղակայված է 7 կղզիների վրա՝ Հեսսա (նորվ.՝ Hessa), Ասպոյ (նորվ.՝ Aspøy), Նորվոյա (նորվ.՝ Nørvøya), Օկսնոյ (նորվ.՝ Oksnøy), Էլինգսոյ (նորվ.՝ Ellingsøy), Հումլա (նորվ.՝ Humla) և Տորա (նորվ.՝ Tørla)։ Քաղաքի կենտրոնը Ասպոյ և Նորվոյ կղզիների վրա է, իսկ Հեսա և Օսկնոյ կղզիների վրա կառուցված են բնակելի շրջանները։ Էլինգսոյ կղզին (տարածքով երկրորդ) հասանելի է միայն ծովով կամ Սկորդյե քաղաքի ճանապարհով։ Այդ քաղաքում 1987 թվականին կառուցվել է ստորջրյա թունել։
Օլեսուն մունիցիպալիտետի տարածքը 93 կմ² է, բնակչության խտությունը՝ 430 մարդ/կմ²։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունի ընդգծված ծովային կլիմա մեղմ, բայց քամոտ ձմեռով։ Տարվա ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 1,3 °С միջին ջերմաստիճանով[3]։ Ամբողջ պատմության մեջ արձանագրված ամենացածր ջերմաստիճանը −11 °С է։
Ալեսուն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լեգենդի՝ Նորմանդիայի (10-րդ դար) իշխանական գերդաստանի հիմնադիր Ռոլլոնը կամ Ռոբերտ 1-ին ծագումով Giske բնակավայրից էր, որը գտնվում էր Օլեսունից հյուսիս-արևմուտք։
Օլեսունի հատուկ քաղաքային բնապատկերը (նեոկլասիկ և նեոգոթական քարե շենքեր՝ աշտարակներով և գերբերով) ողբերգության հետևանք է։ 1904 թվականի հունվարի 23-ի գիշերը քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր հզոր կրակի (ինչպես Նորվեգիայի մյուս քաղաքների տները, վերջիններս Օլեսունում նույնպես փայտից էին) պատճառով։ Զարմանալի է, բայց միայն մեկ մարդ է զոհվել, սակայն ավելի քան 10 000 մարդ մնացել է անօթևան[4]։
Քաղաքի վերականգմամբ զբաղվել է «ար նուվո» ոճի կողմնակից մի ճարտարապետ։ «Ար նուվո»-ն այդ ժամանակ Եվրոպայում բավականին տարածված էր։ Քաղաքի վերականգնումը մասամբ ֆինանսավորել է գերմանացի կայսր Վիլհելմ II-ը, ով սիրում էր հանգստանալ քաղաքի մերձակայքում։ Այսպիսով, քաղաքի շենքերի մեծ մասը կառուցվել են 1904 և 1907 թվականների միջև, իսկ փոքր աշտարակները և ճարտարապետական մյուս հետաքրքիր դետալները քաղաքը դարձրել են Նորվեգիայի ամենայուրահատուկ քաղաքներից և հայտնի զբոսաշրջային օբյեկտներից մեկը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլեսունը նորվեգական ձկնորսական արդյունաբերության ամենամեծ և կարևորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքային ձկնորսական նավատորմը Եվրոպայի առավել ժամանակակիցներից մեկն է։
Բացի այդ, Օլեսունում և հարակից տարածքում զարգացած է կահույքի արդյունաբերությունը։ Այստեղ կան գրասենյակներ և արտադրական հրապարակներ, ինչպիսիք են «Ekornes»-ը, «StressLess chair»-ը և «Stokke company»-ն։ Քաղաքային տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում զբորսաշրջությունը։ Ալեսունը մեկն է այն նավահանգիստներից, որտեղ օրը երկու անգամ գալիս է մեծբրիտանական Hurtigruten լաստանավը։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեսունի թանգարանում կարելի է տեղեկանալ, թե ինչպիսի տեսք է ունեցել քաղաքը մինչ կործանարար հրդեհը և ինչ հսկայական ջանքեր են գործադրել բնակիչները այն մարելու համար։ Բացի այդ, քաղաքում գործում է «Ար նուվոյի կենտրոն»-ը (նորվ.՝ Jugendstilsenteret), որի էքսպոզիցիան ցույց է տալիս Օլեսունում ար նուվո ոճի օգտագործմումը ինչպես շինությունների, այնպես էլ կահույքի և ներքին դիզայնի կառուցման մեջ։
Օլեսունից 3 կմ արևմուտք գտնվում է Ատլանտյան պարկը, որը Սկանդինավիայի ամենախոշոր ակվարիումներից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել կյանքը այն տեսքով, ինչպես այն գոյություն ունի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում։ Ակվարիումի ջուրը խողովակաշարի միջոցով ներմղվում է անմիջապես օվկիանոսից, այդ պատճառով ձկները բնակվում են իրենց սեփական միջավայրում։ Ամեն օր ժամը 13։00-ին այցելուները կարող են հետևել, թե ինչպես են ջրասուզակները սուզվում ամենամեծ ակվիարիում՝ կերակրելու համար վահանաձկներին, ձողաձկներին և այլ տեսակներին։
Բաց երկնքի տակ ազատագրական Սունմյորե թանգարանը տեղակայված է Օլեսունից 4 կմ արևելք։ Այստեղ պահպանված են տարածաշրջանի մոտավորապես 50 պատմական շինություն։ Թանգարանում կարելի է տեսնել վիկինգների նավեր, գյուղացիական զգեստներ, տնտեսական շինություններ, տարբեր տեսակի գյուղական կառույցներ և եկեղեցիներ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի ֆուտբոլային Օլեսունը թիմը (նորվ.՝ Aalesunds Fotballklubb (AaFK)) հիմնադրվել է 1914 թվականին։ Թիմն առաջին անգամ դուրս է եկել նորվեգական բարձրագույն լիգա 2003 թվականին։ Թիմի նոր տնային մարզադաշտը՝ «Քոլըր Լայն Ստադիոն»-ը բացվել է 2005 թվականի ապրիլի 16-ին և գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա։ Ակումբի աջակցության թիմը կոչվում է «Stormen» և ընդգրկում է մոտ 2 000 անդամ։
Քաղաքի տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Օլեսունը մինչ հրդեհը
-
Երեկոյան Օլեսունը
-
Օլեսունը ձմռանը
-
Քաղաքի կենտրոնը
-
Քաղաքի կենտրոնը
-
Քաղաքի կենտրոնը, հուշարձան ձկնորսին
-
Քաղաքի կենտրոնը
-
Օլեսունի փողոցները
-
Օլեսունի զբոսայգին
-
Քաղաքի կտուրները
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքուրեյրի (իսլ.՝ Akureyri), Իսլանդիա
Բորգե ա Մոցցանո (իտալ.՝ Borgo a Mozzano), Իտալիա
Վեստերոս (շվեդ.՝ Västerås), Շվեդիա
Վիսմար (գերմ.՝ Wismar), Գերմանիա
Լահտի (ֆիններեն՝ Lahti, շվեդ.՝ Lahtis), Ֆինլանդիա
Պետերհեդ (անգլ.՝ Peterhead), Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա
Տակոմա (անգլ.՝ Tacoma), Վաշինգտոն, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023 — Statistics Norway, 2023.
- ↑ «West Norwegian Fjords – Geirangerfjord and Nærøyfjord». UNESCO. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Normaler for Ålesund» (Norwegian). Meterologisk institutt. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Historical journey in the Municipality of Aalesund». www.alesund.kommune.no. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.jugendstilsenteret.no/english-info/ Արխիվացված 2015-04-14 Wayback Machine
- AAFK ֆուտբոլային ակումբի կայք
- Օլեսուն քաղաքի կայք
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեսուն» հոդվածին։ |
|