Նոր նորվեգերեն[1] կամ նյունորսկ (նորվ.՝ nynorsk ― նյունորսկ), Հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբի լեզու։ Ներկայումս գործածվում է որպես պաշտոնական գրական լեզու նորվեգերենի մյուս գրական լեզվի բուկմոլի (նորվ.՝ bokmål) հետ։
Լեզվի կանոնները 19-րդ դարի կեսերին ստեղծել է Իվար Աասենը որպես այդ ժամանակ Նորվեգիայում գործող դանիերենի այլընտրանք։
Նորվեգիայի տեղական իշխանությունների 27 %-ը նյունորսկը հայտարարել է պաշտոնական և սա կազմում է Նորվեգիայի բնակչության շուրջ 12%-ը։
Սեռը գոյականի հատկանիշներից է և յուրաքանչյուր սեռ ունի խոնարհվելու իր ձևը։
Ի տարբերություն բուկմոլի, նյունորսկում արական և իգական գոյականները տարբերվում են ոչ միայն եզակի, այլև հոգնակի որոշյալ ձևերում, օրինակ՝