Նորվեգական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նորվեգական ծով
Norskehavet

'
Կոորդինատներ
Դիրք Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 1,4 մլն․ կմ²
Ամենամեծ խորությունը 3970 մ
Միջին խորությունը 1600—1750 մ

Նորվեգական ծով, ծայրամասային ծով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Սկանդինավյան թերակղզու, Շետլանդական, Ֆարերյան, Իսլանդիա, Ցան Մայեն և Արշի կղզիների միջև։ Մակերեսը 1383 հազար կմ² է, խորությունը՝ մինչև 3734 մ։ Նորվեգական ծովով է անցնում Նորվեգական տաք հոսանքը, որի հետևանքով այն չի սառչում։ Նորվեգական ծովի աղիությունը 34—35,2°/°° է, մակընթացությունը՝ կեսօրյա (ալիքի բարձրությունը՝ մինչև 3,3 մ է)։ Հարուստ է ձկներով։

Հիմնական նավահանգիստներն են Տրոնհեյմը, Նարվիկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png