Jump to content

Թրոնհեյմս ֆյորդ

Թրոնհեյմս ֆյորդ
Տեսակֆյորդ
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՏրյոնդելագ
Երկարություն130 կմ
Խորություն617 մետր
Մասն էՆորվեգական ծով
Լիճ հոսող գետOrkla?, Nidelva?, Gaula?, Verdalselva?, Homla?, Bjørnåa?, Ilabekken?, Rinnelva?, Mossa? և Trollabekken?
63°30′00″N 10°28′00″E / 63.5°N 10.466666666667°E / 63.5; 10.466666666667
Քարտեզ
Քարտեզ

Թրոնհեյմս ֆյորդ (նորվ.՝ Trondheimsfjorden), երկարությամբ Նորվեգիայի երրորդ ֆյորդը։ Ունի 130 կմ երկարություն[1]։ 

Գտնվում է Կենտրոնական Նորվեգիայի արևմտյան մասում և իրենից ներկայացնում է Նորվեգական ծովի ծոց։ Ձգվում է Էրլանի արևմուտքից դեպի Սթեինհերի հյուսիս։ Թրոնհեյմս ֆյորդի ափին գտնվում է Թրոնհեյմ քաղաքը, որի պատվին էլ ֆյորդը ստացել է իր անվանումը[1]։

Թրոնհեյմս ֆյորդի առավելագույն խորությունը 617 մետր է և վարչատարածքային առումով գտնվում է Ագդանես կոմունայում։ Ֆյորդի ամենամեծ կղզիները Իթերյո և Թյոուտրա կղզիներն են, որոնք համապատասխանաբար ունեն 28 կմ² և 1,5 կմ² մակերես[1]։

Թրոնհեյմի դիմաց գտնվում է Մունկհոլմեն ոչ մեծ կղզին, որը աշխարհի տարբեր վայրերի զբոսաշրջիկներին գրավում է իր տեսարժան վայրերով։ Այստեղ է գտնվում 1100-1537 թվականների ընթացքում կառուցված Բենեդիկտյան վանքը, 1680-1850 թվականների բանտը, 17-19-րդ դարերի ռազմական ամրություններ և Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գերմանական հակաօդային պաշտպանության համալիրը։ Ֆյորդի մուտքի մոտ գտնվում են նաև բազմաթիվ այլ փոքր կղզիներ[1]։

Թրոնհեյմս ֆյորդը դեռևս վիկինգների ժամանակաշրջանից հանդիսացել է ծովային կարևոր երթուղի և մնում է այդպես մինչ օրս[1]։

Արդյունաբերությունը Թրոնհեյմս ֆյորդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոնհեյմս ֆյորդի արևելյան և հյուսիսային ափերին տեղակայված են Սհյորդալ, Լեվանգեր և Սթեինհեր քաղաքները։ Վերդել կոմունայում գտնվում է Aker Solutions ընկերության նավաշինական գործարանը, որը կառուցում է նավթային պլատֆորմներ նավթի և գազի արդյունահանման համար։ Րիսա կոմունայում գտնվում է նավաշինական գործարան, որը պատրաստում է ճանապարհորդական կրուիզ նավեր[1]։

Ֆյորդի կենդանատեսակները շատ բազմազան են։ Ջրերում ապրում են ավելի քան 90 տեսակի ձուկ։ Թրոնհեյմի մոտ աճում են մարջաններ (կորալներ)[1]։

Թրոնհեյմս ֆյորդ են թափվում մի քանի խոշոր գետեր, որոնցից են Գյոուլան, Նիդելվան, Սհյորդալսելվան, Վերդալսելվան և и Օրկլան։ Ամենաերկար գետը Սյոր-Թրյոնդելագն է, որն ունի 179 կմ երկարություն[1]։

Տեսարան դեպի Թրոնհեյմս ֆյորդ

Ֆյորդից դեպի արևելք և հարավ ընկած դաշտավայրերը հանդիսանում են Նորվեգիայի ամենաբերրի գյուղատնտեսական վարելահողերը։ Հյուսիս-արևմուտքում գտնվող ժայռապատ Ֆոսեն թերակղզին հանդիսանում է ծովից փչող ուժեղ քամիների համար բնական կանխարգելիչ պատնեշ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 А. П. Горкин. География. — М.: Росмэн-Пресс, 2006. — 624 с. — (Современная иллюстрированная энциклопедия). — 10 000 экз. — ISBN 5-353-02443-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոնհեյմս ֆյորդ» հոդվածին։