Արևելասիբիրական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևելասիբիրական ծով
East Siberia Sea.jpg
Տեսակծով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Խորություն155 մետր
Մակերես987 000 կմ²
Մասն էՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս
Ավազանի երկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լիճ հոսող գետKuyviveem?, Teyukuul'?, Yttykkulveem?, Nanuk?, Kitepveyem?, Bol'shoy Eterikan?, Malaya Kuropatoch'ya?, Gusinaya?, Bol'shaya Kuropatoch'ya?, Rauchua?, Balyktakh?, Sundrun?, Bolshaya Chukochya?, Pegtymel River?, Kon'kovaya?, Bol'shaya Khomus-Yuryakh?, Ալազեա, Gusinaya?, Neozhidannaya?, Ինդիգիրկա, Khroma? և Կոլիմա

Արևելասիբիրական ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով, Ասիայի հյուսիսարևելյան ափերի մոտ, Նորսիբիրական կղզիների և Վրանգելի կղզու միջև։

Հյուսիսային սահմանն անցնում է մոտավորապես 200 մ իզոբարով։ Տարածվում է մայրցամաքային ծանծաղուտի ծայրեզրով։ Մակերեսը 936 հզ․ կմ³ է, միջին խորությունը՝ 45 մ, առավելագույնը՝ 155 մ։ Ջրի ծավալը՝ 42 հզ․ կմ³։ Ափագիծը թույլ է կտրտված։ Առաջացնում է Չաունյան խորշը և Կոլիմայի ծոցը։ Արևելա-Սիբիրական ծովում են գտնվում Նորսիբիրական կղզիների մի մասը, Արջի կղզիները, Այոն, Շալաուրով կղզիները և այլն։ Արևելա-Սիբիրական ծով են թափվում Կոլիմա, Ալազեյա, Ինղիգիրկա և ուրիշ գետեր։ Կլիման արկտիկական է։ Ձմռանը ամբողջ ծովը սառցակալում է, ամռանը արևմտյան մասն առափնյա գոտում (երբեմն մինչև մի քանի հարյուր կմ լայնությամբ) ազատվում է սառույցներից, բայց լողացող սառույցները արևելյան ափերի մոտ պահպանվում են։ Ջրի ջերմաստիճանը ամռանը բաց ծովում 0 °C և -1 °C է, ձմռանը սառույցի տակ տատանվում է -1, 2°-ից մինչև -1․8 °C, մեծ խորություններում - 1, 5 °C -ից ցածր է։ Աղիությունը՝ մինչև 30%։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և աննշան։

Հոսանքները շրջանաձև են, ունեն ժամսլաքի շարժման հակառակ ուղղություն։ Արևելա-Սիբիրական ծովը հարուստ է արդյունագործական նշանակություն ունեցող գազաններով և ձկներով։ Գլխավոր նավահանգիստներն են Պևեկը, Ամբարչիկը։ Արևելա-Սիբիրական ծովը Հյուսիսային ծովային ուղու մասն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 31 CC BY-SA icon 80x15.png