Jump to content

Բուսքերուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսքերուդ
նորվ.՝ Buskerud
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակկոմսություն
Մտնում էԱրևելյան Նորվեգիա
Ներառում է21 համայնք
ՎարչկենտրոնԴրամեն
Ամենաբարձր կետFolarskardnuten?
Բնակչություն (2013)
269.003[1] (7 տեղ)
Խտություն18,04
Տարածք14 911[2]  (12 տեղ)
Հիմնադրված է1919 թ.
Սահմանակցում էԱկերսհուս, Օսլո, Օպլանդ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Հորդալան, Տելեմարկ և Վեստֆոլ
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2
ՓոխարինեցՎիկեն
ISO 3166-2 կոդNO-06
bfk.no

Բուսքերուդ[3] (նորվ.՝ Buskerud), ֆյուլքե Նորվեգիայում[4]։ Վարչական կենտրոնը Դրամեն քաղաքն է։ Սահմանակից է Սոգն օգ Ֆյուրանե, Օփլան, Հորդալան, Թելեմարք, Օսլո, Աքերսհուս և Վեսթֆոլ կոմսություններին։ Ունի 271.252 բնակիչ (2014թ.):

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Բուսքերուդի բնակչությունը հիմնականում զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ, հանքաարդյունաբերությամբ (արծաթի, կոբալտի և երկաթի արդյունահանում), որսորդությամբ և ձկնորսությամբ[4]։ Նշված ոլորտներից շատերը ներկայումս էլ հանդիսանում են կոմսության տնտեսության առանցքային ճյուղերից։

Կոմսությունն իր անվանումը ստացել է Բուսքերուդ անունով հին կալվածքից (հինսկանդերեն՝ «Biskupsruð»): Անվան սկզբնամասը՝ «Biskup», նշանակում է եպիսկոպոս, իսկ վերջավորությունը՝ «ruð», նշանակում է ֆերմա[5][6][7]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսքերուդը տարածվում է Օսլո-ֆյորդից մինչև Հալինգի լեռներ։ Կոմսությունը պայմանականորեն բաժանված է պատմական շրջանների՝ Հալինգդալ, Նումեդալ, Ռինգերիկե, Փոքր Բուսքերուդ։

Հալինգդալը կազմված է Ֆլո, Նես, Գուլ, Օլ, Հեմսեդալ և Հուլ համայնքներից[8][9]։ Ռինգերիկեն բաժանված է Հուլե, Կրյոդսհերադ Մուդում, Ռինգերիկե և Սիգդալ համայնքներից։ Նումեդալը կազմված է Հուրում (մի մասը) և Ռյոյկեն համայնքներից[10][11]։ Փոքր Բուսքերուդը բաժանվում է Դրամեն, Հուրում (մի մասը), Կոնգսբերգ, Լիեր, Նեդրե Էյկեր, Ռյոյկեն, Էվրե Էյկեր համայնքներից[12]։

Բուսքերուդի արևմտյան մասը իրենից ներկայացնում է բարձրավանդակ՝ անտառապատ հարթավայրերով և բարձր, կանաչապատ արոտավայրերով։ Կոմսության արևելյան հատվածը դաշտավայր է, որտեղ առկա են բազմաթիվ լճեր ու գետակներ։ Տյուրիֆյորդը և Կրյոդերեն լճերը համայնքյի ամենամեծ լճերն են, իսկ առաջինը հանդիսանում է նաև Նորվեգիայի մեծությամբ հինգերորդ լիճը։ Կոմունայի տարածքով հոսող Նումեդալսլագենը երկարությամբ Նորվեգիայի երրորդ գետն է։

1685 թվականին Բուսքերուդը առանձնացվում է Ակերսհուսից, բայց այն ժամանակ այն ուներ ավելի քիչ մակերես, քան ներկայումս։ Սկզբնական շրջանում կոմսությունը կազմված էր Էիքեր, Հալինգդալ և Ռինգերիկե շրջաններից։ 1760 թվականին Ակերսհուսից Բուսքերուդին են փոխանցվում Ֆլեսբերգ, Հուրում, Կոնսգբերգ, Լիրե, Նյուրե օգ Ուվդալ, Ռոլագ և Ռյոկեն համայնքները։ Բուսքերուդի ներկա վարչատարածքային կարգը հաստատվել է 1964 թվականին՝ անվանման գրելաձևի փոփոխությամբ և Վեստֆոլդից Բուսքերուդին միացնելով Սոգեր համայնքն[13]։

10-րդ դարում Ռինգերիկեն եղել է փոքր թագավորություն։ Տարբեր ժամանակներում կոմսությունում են բնակվել Նորվեգիայի 4 թագավորներ։ Տարածաշրջանը հայտնի է իր զենքի արտադրությամբ դեռևս հին ժամանակներից[14]։

Բուսքերուդի զինանշանը հաստատվել է 1964 թվականի ապրիլին և իրենից ներկայացնում է արծաթագույն վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է կապույտ արջ։ Արծաթագույնը խորհրդանշում է կոմսության տարածքում արդեն մի քանի դար գործող արծաթի հանքավայրերը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսքերուդի տնտեսության առանցքային ոլորտներն են հանդիսանում արծաթի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, փայտավերամշակումը։ Բեգնաելվա և Ռանդսելվա գետերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ, որոնք ապահովում են կոմսության էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Զարգացած է նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որը կենտրոնացված է Կոնսբերգում[15][16]։

Բուսքերուդում բավականին զարգացած է սպորտը, հատկապես՝ ձմեռային մարզաձևերը։ Նորվեգիային օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի մրցումներից բազմաթիվ մեդալներ են բերում Բուսքերուդի մարզիկները, որոնցից են Ֆրոդե Անդերսենը, Քրիստեր Բասման, Դագ Բյորնդալենը, Հավարդ Բյոքեն, Օլե Էինար Բյորնդալենը։

Վարչա-տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսքերուդ կոմսության վաչրատարածքային առումով բաժանվում է 21 համայնքների։

  1. Օլ
  2. Դրամեն
  3. Ֆլեսբերգ
  4. Ֆլո
  5. Գուլ
  6. Հեմսեդալ
  7. Հուլ
  8. Հուլե
  9. Հուրում
  10. Կոնգսբերգ
  11. Կրյոդսհերադ
  1. Լիեր
  2. Մուդում
  3. Նեդրե Էյկեր
  4. Նես
  5. Նուրե օգ Ուվդալ
  6. Էվրե Էյկեր
  7. Ռինգերիկե
  8. Ռոլլանգ
  9. Ռյոյկեն
  10. Սիգդալ
Բուսքերուդ կոմսության համայնքները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statistics Norway.
  2. «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն). Statistics Norway. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «La oss snakke norsk. Транслитерация» (PDF) (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 «Бускеруд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Einar Sørensen. «Buskerud gård på Modum». historieboka. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  6. Geir Thorsnæs. «Buskerud hovedgård». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Buskerud, Modum herad». Matrikkelutkastet av 1950. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  8. Geir Thorsnæs. «Hallingdal». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  9. Geir Thorsnæs. «Numedal». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  10. Per G. Norseng. «Vestfold – gammelt navn». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  11. Svein Askheim. «Vingulmark». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  12. Munch, Peter Andreas (1849). Historisk-geographisk beskrivelse over kongeriget Norge (Noregsveldi) i middelalderen. W. Gram. էջեր 5–7.
  13. Geir Thorsnæs. «Ringerike, Hallingdal, Eiker og Buskeruds amt». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  14. Ingolf Jarle Rui. «Modum Blaafarveværk». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  15. Geir Thorsnæs. «Begna». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  16. Asbjørn Vinjar. «Randselva». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]