Սիգդալ
Սիգդալ նորվ.՝ Sigdal | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Կոմունա | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Պրեստֆոս | ||
Ամենաբարձր կետ | Q17779147? | ||
Կարի Կոլբրեիք Ասք | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 3524 (244 տեղ) | ||
Խտություն | 4 | ||
Տարածք | 842.14 (130 տեղ) | ||
![]() | |||
Սահմանակցում է | Ֆլո, Krødsherad?, Մուդում, Էվրե Էյկեր, Ֆլեսբերգ, Ռոլլանգ և Նուրե օգ Ուվդալ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0621 | ||
sigdal.kommune.no |
Սիգդալ (նորվ.՝ Sigdal), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Պրեստֆոս բնակավայրն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 842.14 կմ² տարածք: Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]:
Սիգդալի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1983 թվականի նոյեմբերի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ներքևի առկա է դեղին գույնի հատված: Զինանշանը պատկերում է Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող լեռան համայնապատկերը (լեռը դեղին գույնի է, իսկ երկինքը՝ կապույտ)[1]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սիգդալ կոմունայում բնակվում է 3524 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին տարիներին գրանցելով փոքր նվազում[1]:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգդալ կոմունայում է գտնվում Folkemusikksenteret ժողովրդական երաժշտական կենտրոնը, որտեղ հաճախ բեմադրվում են կոմունայի բնակիչների ավանդույթները ներկայացնող երաժշտական ներկայացումներ: Գործում է նաև Սիգդալի պատմության թանգարանը, հուշարձան համարվող բազմաթիվ տներ, Կիտելսենի թանգարանը, որտեղ ցուցադրվում են վերջինիս ստեղծագործությունները:
Բավականին հայտնվի վայր է համարվում Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող համանուն լեռը, որը բացի զբոսաշրջիկների համար հետաքրքրության օբյեկտ հանդիսանալուց, նաև ոգեշնչում է արվեստի գործիչներին, որոնք իրենց ստեղծագործություններում հաճախակի են պատկերում Անդերսնատեն լեռը:
Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգդալ կոմունայի տարածքում գտնվում են բնության պահպանվող երեք տարածքներ.
- Հեիմսեթերասեն պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 2,515 հա մակերես,
- Սոլեվաթն պետական արգելոց, ստեղծվել է 1986 թվականի հունիսի 20-ին և ունի 538 հա մակերես,
- Թրիլեմարքա պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 43,285 հա մակերես:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|