Ֆլո
Ֆլո նորվ.՝ Flå | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Կոմունա | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Ֆլո գյուղ | ||
Ամենաբարձր կետ | Gråfjell?[1] | ||
Տոր Էգիլ Բույոեն | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 974 (405 տեղ) | ||
Խտություն | 2 | ||
Տարածք | 704.48 (159 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1905 թ. | ||
Սահմանակցում է | Սյոր Էուրդալ, Ռինգերիկե, Krødsherad?, Սիգդալ, Նուրե օգ Ուվդալ և Նես | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0615 | ||
flaa.kommune.no |
Ֆլո (նորվ.՝ Flå), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ֆլո բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 704.48 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1905 թվականի հունվարի 1-ին[2]։
Ֆլոի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլո կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի մարտի 1-ին և իրենից ներկայացնում է արծաթագույն գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույն արջի գլուխ, լեզուն կարմիր։ Մինչև 1985 թվականը կոմունայի զինանշանի վրա նույնպես արջ էր պատկերված, բայց տարածության մեջ վազող արջ։ Այս կենդանու հայտնվելը զինանշանի վրա պայմանավորված է այն հանգամանքով, որ կոմունայի տարածքում բնակվում են բազմաթիվ արջեր[2]։
Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլո կոմունայի համեմատաբար այլ կոմունաների հետ քիչ բնակչություն ունենալու պատճառն այն է, որ այդ փոքր տարածքում առկա են բազմաթիվ պահպանվող տարածքներ։ Ստորև ներկայացվում է Ֆլո կոմունայի պահպանվող տարածքների ցանկը.
- Բրինգեն պետական արգելոց, ստեղծվել է 1985 թվականի հունիսի 28-ին,
- Բուկոլեն պետական արգելոց, ստեղծվել է 1985 թվականի հունիսի 28-ին,
- Ֆեսթինգեն պետական արգելոց, ստեղծվել է 1985 թվականի հունիսի 28-ին,
- Ֆլենտեն պետական արգելոց, ստեղծվել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին,
- Իներ Վասֆարետ պահպանվող տարածք, ստեղծվել է 1985 թվականի հունիսի 28-ին,
- Ստավնսելվա պետական արգելոց, ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին,
- Վասֆարետ/Վիդալեն պահպանվող տարածք, ստեղծվել է 1985 թվականի հունիսի 28-ին[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Ֆլո կոմունայում բնակվում է 974 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազել է[2]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլո կոմունայի համանուն վարչական կենտրոն համարվող գյուղում է գտնվում Ֆլոյի եկեղեցին, որը բացի կրոնական կառույց լինելուց, նաև հանդիսանում է կոմունայի ձեռակերտ հայտնի հուշարձաններից մեկը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2007-10-01 at the Wayback Machine.(նորվ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
- ↑ 0615 - Flå (Verneområder i Buskerud sortert på kommuner). Archived 2011-10-06 at the Wayback Machine.(նորվ.)
|