Ռոլլանգ
Ռոլլանգ նորվ.՝ Rollag | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Կոմունա | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Ռոլլանգ գյուղ | ||
Սթեյնար Բերթելսեն | |||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն (2007) | 1419 (369 տեղ) | ||
Խտություն | 3 | ||
Տարածք | 449.3 (225 տեղ) | ||
![]() | |||
Սահմանակցում է | Նուրե օգ Ուվդալ, Սիգդալ, Ֆլեսբերգ և Թին | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0632 | ||
rollag.kommune.no |


Ռոլլանգ (նորվ.՝ Rollag), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ռոլլանգ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 449.3 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։
Ռոլլանգի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոլլանգ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա դեղին գույնով պատկերված է երկու հաստ գիծ[1]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոլլանգ կոմունայում է գտնվում 1150-1200 թվականներին կառուցված Ռոլլանգ եկեղեցին, որը գտնվում է Ռոլլանգ բնակավայրի կենտրոնից մի քանի կիլոմետր հյուսիս։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռոլլանգ կոմունայում բնակվում է 1419 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունան գտնվում է պատմական Նումեդալ շրջանում գտնվող համանուն դաշտավայրում, որը համարվում է Նորվեգիայի ամենահյուսիսային դասշատավայրը։ Կոմունայի տարածքով է հոսում Լոգեն գետը, իսկ հյուսիս-արևմուտքում գտնվում է Վեգլայֆյել լեռնաշղթան։ Կոմունայի ամենաբարձր կետը Սթորեգյոնութ լեռն է, որն ունի 1289 մետր բարձրություն (Վեգլայֆյել լեռնաշղթա)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2011-05-13 at the Wayback Machine.(նորվ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|