Օփլան
Օպլանդ նորվ.՝ Oppland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Էստլանն | ||||
Կարգավիճակ | Ֆյուլքե | ||||
Մտնում է | Նորվեգիա | ||||
Ներառում է | 26 կոմւնա | ||||
Վարչկենտրոն | Լիլեհամեր | ||||
Բնակչություն (2013) | 187 254[1] (12 տեղ) | ||||
Խտություն | 7, 43 ( 13 տեղ) | ||||
Տարածք | 25 192[2] (5 տեղ) | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Սյոր Տրյոնդելագ, Մյորե օգ Ռոմսդալ, Sogn og Fjordane?, Բուսկերուդ, Ակերսհուս, Օսլո, Հեդմարկ և Տրյոնդելագ | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | NO-05 | ||||
oppland.no |
Օպլանդ (նորվ.՝ Oppland), ֆյուլքե Նորվեգիայում: Գտնվում է Արևելյան Նորվեգիայի արևմտյան կողմում: Նորվեգական երկու ֆյուլքեներից մեկն է, որոնք չունեն ելք դեպի ծով: Ֆյուլքեի վաչրական կենտրոնը Լիլեհամեր քաղաքն է: Սահմանակից է Մյորե օգ Ռոմսդալ, Սյոր Տրյոնդելագ, Սոգն օգ Ֆյուրանե, Հեդմարկ, Բուսկերուդ, Օսլո և Ակերսհուս ֆյուլքեներին[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներում Նորվեգիայի կենտրոնական մասը կովում էր «Upplǫnd», ինչը նշանակում է "«վերին երկրներ»": «Upp», «upper» բառերը նշանակում է "«վերև»": Անվան վերջնամասը՝ «lǫnd», հայերեն թարգմանած նշանակում է "«երկիր»":
Ֆյուլքեի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
1757 թվականին Ակերհուս մեծ ֆյուլքեից առանձնացվեցին մի շարք տարածքներ, որոնք ստացան Օպլանդ: Վերջինս 1781 թվականին բաժանվեց երկու շրջանի՝ Հեդմարքենս և Կրիստանիա: 1919 թվականինԿրիստանիա անվանումը փոխարինվեց Օպլանդ անվանումով:
1989 թվականին հաստատվեց Օպլանդ ֆյուլքեի զինանշանը, որն իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը սուր, վրան պատկերված սօիտակ գույնի երկու զանգակածաղիկ (Vernalis Pulsatilla):
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպլանդ ֆյուլքեն տարածվում է Մյոսա և Ռանսֆյորդ լճերից մինչև Դովրեֆել, Յութունհեիմեն լեռներ ու Ռոնդանե ազգային պարկ: Պայմանականորեն բաժանվում է մի քանի ավանդական շրջանների՝ Գուդբրանսդալեն, Վալդրեսա, Տոտեն, Հեիդլանդ և Լենդ:
Օպլանդը իր կազմի մեջ ընդգրկում է հետևյալ խոշոր քաղաքները՝ Լիլեհամերը, Յոյվիկը, Օտտաը և Ֆագերնեսը: Ֆյուլքեի կազմում են ներառված նաև Նորվեգիայի երկու ամենաբարձր լեռները՝ Գլիթերթինդենը և Գալհյոպիգենը: Ֆյուլքեի տարածքով հոսում են մի քանի գետեր:
Օպլանդը Նորվեգիայի երկու ֆյուլքեներից է, որոնք չունեն ելք դեպի ծով:
Վարչա-տարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպլանդ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 26 կոմունաների: