Լոմ (Նորվեգիա)
Լոմ նորվ.՝ Lom | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Կոմունա | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Ֆոսբերգոմ | ||
Ամենաբարձր կետ | Գալլհյոպիգգեն[1] | ||
ԲԾՄ | 1192 մետր | ||
Հիմնական լեզու | Նյունորսկ | ||
Բնակչություն (2007) | 2407 (303 տեղ) | ||
Տարածք | 1968.58 (31 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1838 թ. | ||
Սահմանակցում է | Շոկ, Լեշա, Վոգո, Վանգ և Լուստեր | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0514 | ||
lom.kommune.no |
Լոմ (նորվ.՝ Lom), կոմունա Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ֆոսբերգոմ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 1968.58 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[2]։
Կոմունայի տարածքով հոսում է Բյովրա գետը, որտեղ կազմակերպվում են լաստանավային մարզաձևի սիրողական և մասնագիտացված մրցումներ։
Լոմի տարածքում է գտնվում Նորվեգիայի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Լոմի ստավկիրան, որը թվագրվում է 12-րդ դարով։
Լոմի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոմ կոմունայի զինանշանը հաստատվել է 1987 թվականի փետրվարի 6-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են երեք արծաթագույն բահեր։ Բահերը խորհրդանշում են տվյալ տարածքում ձեռքի բահերով փորված ջրանցքների կարևորությունը կոմունայի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Լոմ կոմունայում բնակվում է 2407 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ փոքր նվազման շեղումով[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2009-05-02 at the Wayback Machine.(նորվ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Høyeste fjelltopp i hver kommune — Norwegian Mapping and Cadastre Authority.
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
|