Jump to content

Օփլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օպլանդից)
Օպլանդ
նորվ.՝ Oppland
Դրոշ Զինանշան

Օպլանդ ֆյուլքեի դրոշը

Օպլանդ ֆյուլքեի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մասն էԷստլանն
ԿարգավիճակՖյուլքե
Մտնում էՆորվեգիա
Ներառում է26 կոմւնա
ՎարչկենտրոնԼիլեհամեր
Բնակչություն (2013)
187 254[1] (12 տեղ)
Խտություն7, 43 ( 13 տեղ)
Տարածք25 192[2]  (5 տեղ)
Հիմնադրված է1919 թ.
Սահմանակցում էՍյոր Տրյոնդելագ, Մյորե օգ Ռոմսդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Բուսկերուդ, Ակերսհուս, Օսլո, Հեդմարկ և Տրյոնդելագ
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2
ISO 3166-2 կոդNO-05
oppland.no

Օպլանդ (նորվ.՝ Oppland), ֆյուլքե Նորվեգիայում։ Գտնվում է Արևելյան Նորվեգիայի արևմտյան կողմում։ Նորվեգական երկու ֆյուլքեներից մեկն է, որոնք չունեն ելք դեպի ծով։ Ֆյուլքեի վաչրական կենտրոնը Լիլեհամեր քաղաքն է։ Սահմանակից է Մյորե օգ Ռոմսդալ, Սյոր Տրյոնդելագ, Սոգն օգ Ֆյուրանե, Հեդմարկ, Բուսկերուդ, Օսլո և Ակերսհուս ֆյուլքեներին[3]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում Նորվեգիայի կենտրոնական մասը կովում էր «Upplǫnd», ինչը նշանակում է «վերին երկրներ»։ «Upp», «upper» բառերը նշանակում են «վերև»։ Անվան վերջնամասը՝ «lǫnd», հայերեն թարգմանած նշանակում է «երկիր»։

Ֆյուլքեի կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1757 թվականին Ակերհուս մեծ ֆյուլքեից առանձնացվեցին մի շարք տարածքներ, որոնք ստացան Օպլանդ։ Վերջինս 1781 թվականին բաժանվեց երկու շրջանի՝ Հեդմարքենս և Կրիստանիա։ 1919 թվականինԿրիստանիա անվանումը փոխարինվեց Օպլանդ անվանումով։

1989 թվականին հաստատվեց Օպլանդ ֆյուլքեի զինանշանը, որն իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը սուր, վրան պատկերված սօիտակ գույնի երկու զանգակածաղիկ (Vernalis Pulsatilla):

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպլանդ ֆյուլքեն տարածվում է Մյոսա և Ռանսֆյորդ լճերից մինչև Դովրեֆել, Յութունհեիմեն լեռներ ու Ռոնդանե ազգային պարկ։ Պայմանականորեն բաժանվում է մի քանի ավանդական շրջանների՝ Գուդբրանսդալեն, Վալդրեսա, Տոտեն, Հեիդլանդ և Լենդ։

Օպլանդը իր կազմի մեջ ընդգրկում է հետևյալ խոշոր քաղաքները՝ Լիլեհամերը, Յոյվիկը, Օտտաը և Ֆագերնեսը։ Ֆյուլքեի կազմում են ներառված նաև Նորվեգիայի երկու ամենաբարձր լեռները՝ Գլիթերթինդենը և Գալհյոպիգենը։ Ֆյուլքեի տարածքով հոսում են մի քանի գետեր։

Օպլանդը Նորվեգիայի երկու ֆյուլքեներից է, որոնք չունեն ելք դեպի ծով։

Վարչա-տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպլանդ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 26 կոմունաների։

  1. Վանգ
  2. Վեստրե Սլիդրե
  3. Վեստրե Տուտեն
  4. Վոգո
  5. Գյոուսդալ
  6. Գրան
  7. Դվորե
  8. Եվնաքեր
  9. Յոյվիկ
  10. Լեշա
  11. Լիլեհամեր
  12. Լոմ
  13. Լուներ
  1. Նուրե Լան
  2. Նուր Ֆրոն
  3. Նուր Էուրդալ
  4. Ռինգեբու
  5. Սել
  6. Սյոնրե Լան
  7. Սյոր Ֆրուն
  8. Սյոր Էուրդալ
  9. Շոկ
  10. Էյեր
  11. Էյստրե Սլիդրե
  12. Էստրե Տուտեն
  13. Էտնեդալ
Օպլանդ ֆյուլքեի կոմունաները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]