Հորդալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հորդալան
նորվ.՝ Hordaland
Դրոշ Զինանշան
Flag of Hordaland.svg
Hordaland våpen.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակ Ֆյուլքե
Մտնում է Արևմտյան Նորվեգիա
Ներառում է 33 կոմունա
Վարչկենտրոն Բերգեն
Բնակչություն (2014)
514,600 (3 տեղ)
Խտություն 33
Տարածք 15,460[1] կմ² (9 տեղ)
Hordaland kart.png
Սահմանում է Ռուգլան, Sogn og Fjordane, Բուսկերուդ և Telemark
Ժամային գոտի CET (UTC+1, ամռանը UTC+2)
ISO 3166-2 կոդ NO-12
Կոորդինատներ: 60° հս․ լ. 6° ավ. ե. / 60° հս․. լ. 6° ավ. ե. / 60; 6
hordaland.no

Հորդալան (նորվ.՝ Hordaland), ֆյուլքե Նորվեգիայի կենտրոնական հատվածում (Արևմտյան Նորվեգիա), Ատլանտյան օվկիանոսի ափին: Վարչական կենտրոնն է Բերգենը: Սահմանակցում Սոգն օգ Ֆյուրանե, Բուսկերուդ, Տելեմարկ և Ռուգլան ֆյուլքնեներին:

Աշխարհագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդալանն իրենից ներկայացնում է կիսաշրջանաձև տարածք: Տեղակայված է Նորվեգիայի արևմտյան ափին: Ֆյուլքեում է գտնվում Հարդանգեր ֆյորդ ազգային պարկի տարածքի գրեթե կեսը: Տարածաշրջանը հայտնի է իր ջրվեժներով և սառցադաշտերով: Ամենահայտնի Վյորինգսֆոսսենն է:

Հորդալան ֆյուլքեի բնակչության շուրջ 60 %-ը բնակվում են Բերգենում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդալան շրջանը գոյություն ունի արդեն հազար տարի: 7-րդ դարից այդ տարածքը կազմված էր փոքր կոմսություններից: 16-րդ դարի սկզբին Նորվեգիան բաժանվում է չորս լեների (վարչատարևածքային բաժանման ձև Սկանդինավիայում): Բերգենի լենը, որի վարչական կենտրոնը Բերգեն քաղաքն էր, ընդգրկում էր Նորվեգիայի հյուսիսային և արևմտյան հատվածների մեծ մասը:

1662 թվականին լեները փոխարինվեցին ամտերով: Բերգենի ամտն կազմված էր Հորդալանդայից, Սոգն օգ Ֆյուրանեից, Թրոմսից և Նուրլանից: 1763 թվականին ամտն բաժանվեց հյուսիսային և հարավային մասի: 1919 թվականին սկսեց գործածվել Հորլանդ անվանումը: 1831-1972 թվականներին Բերգեն քաղաքն ուներ քաղաք-կոմսության կարգավիճակ: 1915 թվականին Օրսթադ շրջանը միացվեց Բերգենին: 1972 թվականին քաղաքին միացվեցին նաև Արնա, Ֆանա, Լաքսերվագ և Օսանե շրջանները: Ավելի ուշ Բերգենը կորցրեց իր կարգավիճակը և միացվեց Հորլանդին:

Հորդալանի վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդալան ֆյուլքեն կազմված է 33 կոմունաներից

Հորդալանի կոմունաները
Key Hordaland Municipalities.png
  1. Ասքյոյ
  2. Էուսթևոլ
  3. Էուսթրհեիմ
  4. Բերգեն
  5. Բյոյմլու
  6. Էիդֆյորդ
  7. Էթնա
  8. Ֆեդե
  9. Ֆիթյար
  10. Ֆել
  11. Ֆուսա
  12. Գրանվի
  13. Յոնդալ
  14. Քվամ
  15. Քվինհերադ
  16. Լինոս
  17. Մասֆյորդեն
  1. Մելան
  2. Մուդալեն
  3. Օդա
  4. Ուս
  5. Օսթերյոյ
  6. Էիգարդեն
  7. Րադյոյ
  8. Սամնագեր
  9. Սթուր
  10. Սուն
  11. Սվեու
  12. Թյուսնես
  13. Ուլենսվանգ
  14. Ուլվիկ
  15. Վաքսդալ
  16. Բոս

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]