Վյորինգսֆոսսեն
Վյորինգսֆոսսեն | |
---|---|
Vøringsfossen | |
![]() | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածքային միավոր | Էյդֆյորդ |
Մասն է | Bjoreio? |
Հարաբերական բարձրություն | 184 մետր և 145 մետր |
![]() ![]() | |
60°15′13″ հս․. լ. 7°09′01″ ավ. ե.HGЯO |
Վյորինգսֆոսսեն, (նորվ.՝ Vøringsfossen), ջրվեժ Նորվեգիայում։ Տեղակայված է Հորդալան մարզի Էյդֆյորդ քաղաքի մոտ՝ Օսլո-Բերգեն ավտոճանապարհի վրա[1]։
Ջրվեժը գտնվում է Բյորեու գետի վրա. ընդհանուր բարձրությունը 182 մետր է[2], որից գահավիժող ջրային զանգվածինը՝ 163 մ։ Հանդիսանում է Նորվեգիայի՝ թվով 83-րդ բարձր ջրվեժը։ Նորվեգիայի ամենահայտնի ջրվեժներից է, որը տեսնելու համար այստեղ գալիս են հազարավոր զբոսաշրջիկներ։
Անվանումը ծագում է նորվեգերեն vyrða (հարգել) և foss (ջրվեժ) բառերից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժը մինչ 1821 թվականը հայտնի չի եղել լայն շրջաններին։ 1821 թվականին պրոֆեսոր Քրիստոֆեր Հանստեենը, ով այդ ժամանակ մեկնում էր Հարդանգերվիդդա՝ աստղագիտական ուսումնասիրությունների, ճանապարհին տեսնում է այն։ Ջրվեժի բարձրությունը պրոֆեսորը չափում է հետևյալ կերպ. վերից գահավիժող ջրային զանգվածը ազատ անկման արագացմամբ բազմապատկում է ժամանակին, որը պահում է սեփական գրպանի ժամացույցով և ստանում 280 մ։ 1893 թվականին այն չափվում է ևս մեկ անգամ, և ստանում են 163 մ։
1880 թվականին Օլա Գարենը որոշում է կառուցել մի հյուրանոց՝ ջրվեժի մոտ։ Միակ ճանապարհը այնտեղ հասնելու համար 1500 աստիճան հաղթահարելն էր։ Աստիճանաշղթան կառուցվել էր 1872 թվականին՝ անգլիացի զբոսաշրջիկների համար։ 1891 թվականին կառուցվում է նոր ճանապարհ, որն ուներ թունելներ, և նույն տարում բացվում է Ֆոսլի հյուրանոցը՝ Ֆրեդերիկ Լունդի գծագրի համաձայն։ Շինանյութերը բերվել էին մոտակա Էյդֆյորդ քաղաքից՝ ձիերի ու վագոնների միջոցով[3]։
Էներգետիկ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորեու փոքր գետը, որի վրա տեղակայված է ջրվեժը, ունի ջրաէլեկտրակայանի համար նախատեսված պատնեշ՝ Վյորինգսֆոսսեն ջրվեժից վեր՝ Սիսենդալեն հովտում։ Ջրի բարձրությունը գետում կարգավորվում է այդ պատնեշի միջոցով, որի հոսքը հասցվում է նվազագույնի ամռանը՝ 12 մ³/վ։ Այդ իսկ պատճառով ջրվեժը չունի այն տեսքը, որը կարող է հրապուրել զբոսաշրջիկներին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Visit Norway. "Vøringsfossen Waterfall". Visit Norway.com. Retrieved 4 August 2012.
- ↑ Roos, Constance (1997). Walking in Norway. Cicerone Press Limited. p. 46. ISBN 185-284-230-X.
- ↑ Destinosjon Eidfjord. "Fossli Hotel Archived 2016-04-01 at the Wayback Machine.". Hardangerfjord.com. Retrieved 4 August 2012.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վյորինգսֆոսսեն Վիքիպահեստում |
---|
- Վյորինգսֆոսսեն ջրվեժը հունիս ամսին YouTube
- Վյորինգսֆոսսեն պաշտոնական կայք
|