Ռյոյկեն
Ռյոյկեն նորվ.՝ Røyken | |||
|---|---|---|---|
| |||
| Երկիր | |||
| Կարգավիճակ | Կոմունա | ||
| Մտնում է | |||
| Վարչկենտրոն | Միդտբյուգդա | ||
| Րյունե Քոլսթադ | |||
| Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
| Բնակչություն (2014) | 20,621 (59 տեղ) | ||
| Խտություն | 153 | ||
| Տարածք | 112.86 (378 տեղ) | ||
| Հիմնադրված է | հունվարի 1, 1838 թ. | ||
| Սահմանակցում է | Լիեր, Ասքեր և Հուրում | ||
| Ժամային գոտի | UTC+1 | ||
| ISO 3166-2 կոդ | 0627 | ||
| 59°44′01″N 10°25′44″E / 59.733611111111°N 10.428888888889°E | |||
| royken.kommune.no | |||


Ռյոյկեն (նորվ.՝ Røyken), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Միդտբյուգդա բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 112.86 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։
Ռյոյկենի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռյոյկեն կոմունայի զինանշանը հաստատվել է 1967 թվականի դեկտեմբերի 15-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է կրակ։ Կրակը վերցված է սաամական հին խորհրդանշանից[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռյոյկեն կոմունայում բնակվում է 20,621 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճել է երեք անգամ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռյոյկենը սահմանակից է Լիեր և Ասքեր կոմունաներին հարավից, հյուսիսից՝ Հուրում թերակղզուն և տեղակայված է Օսլո-ֆյորդի ու Դրամենսֆյորդի միջև։ Օսլո-ֆյորդին կապվում է Հուրում կոմունայի միջոցով և Օսլո-ֆյորդ թունելով։ Թունելը ունի 7,2 կմ երկարություն և միացնում է Հուրումհալվոյան Ակերսհուսի հետ։
Կոմունայում տեղակայված են բազմաթիվ բնակելի տարածքներ (քաղաքներ, գյուղեր, գյուղական համայնքներ), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ծով։ Վարչական կենտրոնը Միդտբյուգդա գյուղն է։ Մյուս հիմնական բնակավայրներն են Հյուգենը, Հալենսքոգը, Նյուրսնեսը, Րյոյուքենը, Սլեմեսթադը, Սփիքեսթադը և Արոսը։ Շատ բնակիչներ ապրում են Բյոյդալենի հյուսիսային մասումև հարակից տարածքներում, որը իրենից ներկայացնում է իրարից չանջատվող բնակելի շրջան՝ շարունակվելով մինչև մայրաքաղաք Օսլո։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյոյկեն» հոդվածին։ |
| ||||||
