Օսլո-ֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսլո-ֆյորդ
Oslofjord by Sentinel-2 (20m Res).jpg
Տեսակծոց
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՎարչատարածքԱկերսհուս
Կազմված էInner Oslofjord?
Մասն էՍկագերակ
Լիճ հոսող գետLysakerelva?, Alnaelva?, Såna? և Sageneelva?

Օսլո-ֆյորդ (նորվ.՝ Oslofjorden), ծոց Նորվեգիայի հարավ-արևելքում։ Ունի 102 կմ երկարություն և ձգվում է Դանիական նեղուցից (հարավ) մինչև մայրաքաղաք Օսլո (հյուսիս)։ Ֆյորդի մուտքի մոտ գտնվում է երկու փարոս՝ արևելքում գտնվող Տորբորնսքերը (նորվ.՝ Torbjørnskjær) և արևմուտքում գտնվող Ֆերդերը (նորվ.՝ Færder): Ծոցը Դրյոբաք (նորվ.՝ Drøbaksundet) նեղուցով բաժանվում է ներքին և արտաքին մասերի։

Օսլո-ֆյորդի քարտեզը հարակից բնակավայրերով:

Չնայած անվանմանը՝ Օսլո-ֆյորդը աշխարհագրական իմաստով ֆյորդ չէ բառից։ Մեր թվարկության առաջին հազարամյակում այն կոչվում էր Վիքեն ծոց (նորվ.՝ Viken): Ներկայիս անվանման ստուգաբանությունը հայտնի չէ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլո-ֆյորդում բնակվում է 1,96 միլիոն մարդ։ Նորվեգիայի բնակչության 40 % -ից ավելին բնակվում է Օսլո-ֆյորդի մոտ, ավտոմոբիլային ճանապարհով ընդամենը 45 րոպե հեռու։ Այստեղ են գտնվում նավերի և լաստանավերի ամենածանրաբեռնված և ակտիվ նավագնացության նորվեգական երթուղիները։

Չնայած ֆյորդն ունի բազմաթիվ բնակեցված կղզիներ՝ բնակչության մեծ մասը ապրում է մայրցամաքում։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյորդի ներքին հատվածը պատված է անտառներով, հիմնականում կեչիներ և սոճիներ։

Այստեղ է գրանցվել Նորվեգիայի միջին տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը, որը եղել է 7,5 °C: Ֆյորդի ամենացուրտ ամիսը փետրվարն է (-1,3 °C), ամենատաքը՝ հուլիսը (17,2 °C): Կենտրոնական կղզիները ամենատաք վայրն են Նորվեգիայում, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում այգեգործության համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլո-ֆյորդի տարածաշրջանի ամենահին բնակատեղիները թվագրվում են քարի և բրոնզի դարերով։ Այստեղ հայտնաբերվել են վիկինգների ամենալավ պահպանված նավերը։

Ծոցի ափին ամառանոց էր վարձել հայտնի գեղանկարիչ Էդվարդ Մունկը։ Նրա բազմաթիվ կտավներում կարելի է տեսնել ֆյորդին նվիրված տեսարաններ։ Պատահական չէ, որ Մունկի ամենահայտնի կտավում («Ճիչ») պատկերված է հենց Օսլս-ֆյորդը։

1940 թվականի ապրիլի 9-ին դանիա-նորվեգական ռազմագործողության շրջանակներում ֆյորդը դարձել է պատերազմական թատերաբեմ նորվեգական կայազորի և գերմանական դեսանտային խմբի համար։ Օսկարսբյորգ ամրոցի հրամանատարը հրահանգում է 280 միլիմետրանոց թնդանոթներից կրակ բացել Դրյոբաք նեղուցից ծոց մտած գերմանական «Բլյուգհեր» ծանր հածանավի ուղղությամբ։ Հածանավը արագ խորտակվեց, իսկ մյուս գերմանական նավերը նահանջեցի դեպի ծոցի ներքին ջրեր։ Այդ քայլը հնարավորություն տվեց նորվեգական թագավորական ընտանիքին և կառավարությանը հեռանալ մայրաքաղաքից և ստանձնել նորվեգական դիմադրության շարժումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Լաստանավային անցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլո-ֆյորդում գործում է ուղևորա-ավտոմոբիլային լաստանավային անցում, որը Հորթեն և Մոս կոմունաները միացնում է իրար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]