Քեթա Թոփուրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեթի Տոպուրիաից)
Jump to navigation Jump to search
Քեթա Թոփուրիա
A`Studio 2.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունქეთა (ქეთევან) თოფურია
Ի ծնե անունՔեթևան Անդրեևնա Թոփուրիա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1986 (32 տարեկան)
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն2005 - այժմ

Քեթա Թոփուրիա (Քեթևան Անդրեևնա Թոփուրիա, վրաց.՝ ქეთა (ქეთევან) თოფურია, ծն. 9 սեպտեմբերի, 1986, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ[1]), վրացի և ռուս երգչուհի, «Ա-Ստուդիո» (ռուս.՝ «А-Студио») խմբի վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթա Թոփուրիան երաժշտությամբ զբաղվել է մանկուց։ Նրա երաժշտության ուսուցչուհին, որն ապրում էր նրանց հարևանությամբ, Քեթայի ծնողների ուշադրությունը հրավիրում է երեխայի ընդունակությունների վրա և աղջկան խորհուրդ տալիս լրջությամբ զբաղվել վոկալով: 12 տարեկանում ստացել է առաջին մրցանակը. «Բարեկամության ծով» (ռուս.՝ «Море дружбы») միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը։ 14 տարեկանում արժանացել է «Ճանապարհ դեպի աստղերը» (ռուս.՝ «Путь к звёздам») միջազգայի մրցույթի գրան-պրիին։ 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի Գոգի Սուրաձեի անվան երաժշտական դպրոցը, իսկ 2003 թվականին երաժշտական ուսումնարանի վոկալի դասավանդման բաժինը։

2003 թվականին Քեթևանն ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության բաժինը, սակայն ուսումը կիսատ է թողել և ընդունելով «Ա-Ստուդիո» խմբում Պոլինա Գրիֆֆիտսին փոխարինելու առաջարկը՝ տեղափոխվել է Մոսկվա: «Ա-Ստուդիո» խմբում Քեթայի թեկնածությունն առաջարկել էր վրացի պրոդյուսեր Նատո Դումբաձեն, երբ երաժիշտները հյուրախաղերի էին մեկնել Թբիլիսի։ 2005 թվականի մարտին Քեթա Թոփուրիան ներկայացվեց որպես «Ա-Ստուդիո» խմբի նոր վոկալիստ։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին Քեթան ամուսնացավ բիզնեսմեն Լև Գեյխմանի հետ (ծն. 1974), որի հետ հանդիպում էր 4 տարի[2]: 2014 թվականին հայտի դարձավ, որ Քեթա Թոփուրիան և Լև Գեյխմանը սպասում են իրենց առաջնեկին[3]: 2015 թվականի փետրվարին Քեթա Թոփուրիայի մտերիմ ընկերը՝ երգիչ և բիզնեսմեն Էմին Ագալարովը, պաշտոնապես հաստատեց Քեթայի հղիության մասին լուրը[4]:

2014 թվականից Քեթան հրապուրվում է հագուստի դիզայնով: 2015 թվականի հոկտեմբերին կայանում է նրա ստեղծած հագուստների առաջին ցուցադրությունը՝ «Kati One» անվանումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]