Գարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարու
Garou 20060613 Fnac 04.jpg
Գարուն 2006 թվականի հունիսի 13-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ֆր.՝ Garou
Ի ծնե անուն ֆր.՝ Pierre Garand ― Պիեր Գարան
Ծնվել է հունիսի 26, 1972 (45 տարեկան)
Շերբուկ, Կանադա
Երկիր Կանադա Կանադա
Ժանրեր փոփ
Մասնագիտություն երգիչ, դերասան, երաժիշտ
Երգչաձայն բաս-բարիտոն
Գործիքներ դաշնամուր, կիթառ, շեփոր
Գործունեություն 1997 ― այժմ
Լեյբլ Sony Music Canada, Sony Music France
Կապված Դանիել Լավուա, Պատրիկ Ֆիորի, Սելին Դիոն, Մարիլու, Միշել Սարդու, Notre-Dame de Paris
Կայք Պաշտոնական կայք

Գարու (ֆր.՝ Garou, ի ծնե անունը՝ Պիեր Գարան (ֆր.՝ Pierre Garand), հունիսի 26, 1972, Շերբրուկ, Քվեբեկ), ֆրանկո-կանադացի երաժիշտ, երգիչ և դերասան: Մեծ ծանաչում է ստացել 1998 թվականի «Նոտր Դամ դը Պարի» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը խաղալուց հետո[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Գարուն նկարահանվում է Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում։ 2010 թվականի փետրվարի 12-ին Գարուն «Un peu plus haut, un peu plus loin» երգով ներկայանում է 2010 թվականի Վանկուվերի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը[2]: 2013 թվականի հունիսի 23-ին «Belle», «Gitan» и «Quand Tu Danses» երգերով հանդես է եկել «Նոր Ալիք 2013»-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Seul
  • 2001 - Seul… avec vous
  • 2003 - Reviens
  • 2006 - Garou
  • 2008 - Piece of My Soul
  • 2009 - Gentleman cambrioleur
  • 2010 - Version intégrale
  • 2012 - Rhythm and Blues
  • 2013 - Au Milieu de Ma Vie

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ծնվել է դուստրը՝ Էմիլին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Garou Biography»։ Artist։ Վերցված է օգոստոսի 9, 2010 
  2. «Canada unveils its 'landscape of dreams' to welcome athletes and world at the Opening Ceremony of the Vancouver 2010 Olympic Winter Games»։ VANOC։ փետրվարի 12, 2010։ Վերցված է փետրվարի 14, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]