Ֆրենսիս Կաբրել
Ֆրենսիս Կաբրել | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Francis Cabrel |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1953[1] (69 տարեկան) Աժեն[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | CBS Records International? և Columbia Records |
Անդամակցություն | Sol En Si? |
Պարգևներ | |
Կայք | franciscabrel.com |
![]() |
Ֆրանսիս Կաբրել (ֆր.՝ Francis Cabrel, նոյեմբերի 23, 1953[1], Աժեն[1]), ֆրանսիացի երաժիշտ, երգահան և երգերի հեղինակ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիս Կաբրելը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Աժեն քաղաքում՝ ֆրիուլյան արմատներով ոչ հարուստ մի ընտանիքում։ Հայրը աշխատել է հրուշակեղենի գործարանում և եղել է փոքրիկ երգեհոնի մեծ սիրահար, իսկ մայրը աշխատել է սրճարանի գանձապահ, չնայած նրան, որ հիանալի երգել է։ Ֆրանսիսը ունեցել է մեկ քույր (Մարտին) և մեկ եղբայր (Ֆիլիպ): Նա մեծացել է Ֆրանսիայի հարավում տեղակայված Աստաֆորե փոքրիկ քաղաքում, որտեղ էլ մինչ օրս ապրում է։
13 տարեկան հասակում նա առաջին անգամ ռադիոյով լսել է ամերիկացի հայտնի երաժիշտ Բոբ Դիլանի «Like a Rolling Stone» երգը, որն էլ ազդել է իր ողջ կարիերայի վրա[3]:
Առաջին կիթառը Ֆրանսիսին նվիրել է իր քեռին՝ Ֆրեդդին, սուրբծննդյան տոների կապակցությամբ և Ֆրանսիսը սկսել է շարադրել իր առաջին երգը։
![]() |
Ես գիտեի, որ կիթառը կդարձնի ինձ ավելի հետաքրքիր ուրիշների աչքերում - Ֆրենսիս Կաբրել
|
![]() |
Հետագայում նա սկսում է թարգմանել Նիլ Յանգը, Լեոնարդ Քոենի և Բոբ Դիլանի երգերը՝ ուսումնասիրելով նաև անգլերենը։
17 տարեկան հասակում նա հավաքել է իր առաջին ֆոլկ ռոք խումբը, որը կարճ կյանք ունեցավ։ 1974 թվականին ֆրանսիացի երաժիշտը Թուլուզում ներկայացնում է Sud Radio մրցույթին մասնակցելու հայտ։ Մրցութային երգը եղել է «Petite Marie»-ը (Les Murs de poussière ալբոմից), որը նվիրված էր իր կնոջը՝ Մարիետային։ Արդյունքում այս երգով նա հաղթում է մրցույթը և վաստակում 2000 ֆրանկ և CBS ընկերության հետ պայմանագիր։
1977 թվականին «Նոր ֆրանսիական երգ»-ով նա թողարկում է իր առաջին ալբոմը CBS ընկերության հետ համատեղ, որը կրում էր «Ma ville» անունը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիական երգերի Մեծ մեդալ Ֆրանսիական Ակադեմիայի կողմից, 2010[4].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ https://www.ouest-france.fr/nouvelle-aquitaine/astaffort-47220/quand-francis-cabrel-aide-sa-ville-natale-du-lot-et-garonne-a-recruter-deux-medecins-generalistes-7436367
- ↑ Biographie officielle
- ↑ «Francis Cabrel décoré par l'Académie française»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է 2016-08-05
|