Ագնիա Դիտկովսկիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնիա Դիտկովսկիտե
լիտ.՝ Agnija Ditkovskytė
Ծնվել էմայիսի 11, 1988(1988-05-11)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Օլեգաս Դիտկովսկիս, մայր՝ Տատյանա Լյուտաևա
Ամուսին(ներ)Ալեքսեյ Չադով

Ագնիա (Ագնե) Օլեգովնա Դիտկովսկիտե (լիտ.՝ Agnija (Agnė) Ditkovskytė, ռուս.՝ А́гния (А́гне) Оле́говна Дитковски́те, մայիսի 11, 1988(1988-05-11)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի և ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնիա Դիտկովսկիտեն ծնվել է 1988 թվականի մայիսի 11-ին լիտվացի ռեժիսոր Օլեգաս Դիտկովսկիսի ու ռուս դերասանուհի Տատյանա Լյուտաևայի ընտանիքում։ Մինչև 15 տարեկանն ապրել է Լիտվայում, իսկ 2004 թվականին մոր ու կրտսեր եղբոր՝ Դոմինիկ Ռամանաուսկասի հետ (լիտ.՝ Dominik Ramanauskas)[3] տեղափոխվել է Մոսկվա[4]։

Ագնիա Դիտկովսկիտեն, որոշելով գնալ իր ծնողների ուղով, ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, սակայն առաջին կուրսում թողել է ուսումը։ Չնայած դրան՝ Ագնիան սկսել է պրոֆեսիոնալ կարիերա՝ նկարահանվելով «Տապ» (ռուս.՝ «Жара») լիամետրաժ ֆիլմում, որում կատարել է գլխավոր դերերից մեկը[4]։

2010 թվականին գեղասահորդ Պովիլաս Վանագասի հետ մասնակցել է Առաջին ալիքի «Սառույց և կրակ» (ռուս.՝ «Лёд и пламень» հեռուստաշոուին[5]։ 2015 թվականին պարող Եվգենի Ռաևի հետ մասնակցել է «Ռոսիա» հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» շոուի իններորդ եթերաշրջանին[6]։

Ագնիան նկարահանվել է Ալեքսեյ Չումակովի «Тут и там» երգի տեսահոլովակում[7] և «Danissimo»-ի գովազդում[8]։

Ռոմա Կենգայի հետ երգել է «Самолёты» երգը[9]։ 2015 թվականին մասնակցել է Биплан խմբի «Киносны» երգի նոր տարբերակի ձայնագրմանը։

2016 թվականին Ագնիա Դիտկովսկիտեն նկարահանվել է «Artik & Asti» խմբի «Тебе всё можно» տեսահոլովակի գլխավոր դերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից հանդիպել է դերասան Ալեքսեյ Չադովի հետ[10]. նրանք ծանոթացել են «Տապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[4]։ Ագնիա Դիտկովսկիտեն ու Ալեքսեյ Չադովը միասին եղել են ԱՄՆ-ում «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանման ժամանակ, որում Չադովը կատարում էր գլխավոր դերերից մեկը։ 2009 թվականին նրանք բաժանվել են, սակայն երեք տարի անց նրանց հարաբերությունները վերականգնվել են, և 2012 թվականի օգոստոսի 24-ին զույգն ամուսնացել է[11][12]։ 2014 թվականի հունիսի 5-ին ծնվել է նրանց որդին՝ Ֆեոդորը[13][14][15]։ 2015 թվականի մայիսի 2-ին Ագնիա Դիտկովսկիտեն ու Ալեքսեյ Չադովը բաժանվել են[16]։

2017 թվականի ապրիլի 16-ին ծնվել է դերասանուհու երկրորդ երեխան[17]։

2021 թվականի ամռանը Ագնիա Դիտկովսկիտեն ամուսնացել է գործարար Բոգդան Պանչենկոյի հետ[18]։ 2021 թվականի նոյեմբերի 3-ին ծնվել է նրա երրորդ երեխան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Տապ Жара Նաստյա
2006 ֆ Սիրո նշաններ Знаки любви Լուկրեցիա
2006 ս Իվան Պոդուշկին։ Հետախուզության ջենտլմենը Иван Подушкин. Джентльмен сыска Գալյա
2006 հֆ Մահ կտակով Смерть по завещанию Գերդա Յանովնա Միկելյոնիտե
2008 ֆ Լեռնագնացը Альпинист Մարինա
2008 ս Գործադարձուներ։ Լինել միասին Воротилы. Быть вместе Լիկա
2008 հֆ Երկու պատմություն սիրո մասին Две истории о любви Կիրա Կիրեևա
2008 ֆ Հրեշտակի թևեր Крылья ангела Վերոնիկա
2008 հֆ Աշնանային վալս Осенний вальс Մարիա Օլեգովնա Պետրուշինա
2009 ֆ Խաղի մեջ На игре Լենա
2009 ֆ Պոկում Отторжение Բելա
2010 ֆ Խաղի մեջ 2։ Նոր մակարդակ На игре 2. Новый уровень Լենա
2010 ս Ռոբինզոն Робинзон Նատաշա Ռոբերտսոն
2011 ֆ Բորիս Գոդունով Борис Годунов Մարինա Մնիշեկ
2011 ֆ Горячее сердце / Fireheart: The Legend of Tadas Blinda Քրիստինա
2011 ս Միայն դու Только ты Օլգա Բեգլովա
2012 ֆ Շնորհավոր Ամանոր, մայրեր С Новым годом, мамы! Վիկա
2013 ս Գործակալ Агент Նաստյա
2013 ս Պատվի գործ Дело чести Օլգա
2013 ս Երդվում ենք պաշտպանել Клянёмся защищать Վերոնիկա
2013 ս Кукушечка Վերոնիկա Կրուս
2013 ֆ Հաջողության կղզի Остров везения Դաշա
2013 ֆ Խաղալիք վաճառողը Продавец игрушек Նատալի
2013 ֆ Sex, սուրճ, ծխախոտ Sex, кофе, сигареты մարդասպան
2014 ֆ Վիյ Вий Նաստուսյա
2014 ս Մայոր Սոկոլովի հետերաները Гетеры майора Соколова Էսիտ
2015 ս Ընտանեկան բիզնես Семейный бизнес Օքսանա
2016 ֆ Մահացու պարեր Танцы насмерть Զեբրա
2017 ֆ Գարդեմարիններ IV Гардемарины IV Ալեքսանդրա Բելովա
2017 ֆ Լրագրողի վերջին հոդվածը Последняя статья журналиста Պոլինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Ольга Кунгурцева, Всеволод Цымбал. (19 декабря 2007). «Актриса Татьяна ЛЮТАЕВА: Двое детей у меня уже есть. Бог даст, рожу еще одного» (ռուսերեն). КП в Украине. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Биографии звезд на Cosmo.ru: Агния Дитковските». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Агния Дитковските и Повилас Ванагас в шоу «Лёд и пламень»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  6. «Агния Дитковските и Евгений Раев в шоу «Танцы со звёздами»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Тут и там» ՅուԹյուբում
  8. Danissimo ՅուԹյուբում
  9. Roma Kenga и Агния Дитковските — Самолёты ՅուԹյուբում
  10. Агния Дитковските: Праздники Любви // popularperson.info
  11. «Алексей Чадов и Агния Дитковските поженились» (ռուսերեն). wday.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  12. «Чадов и Дитковските тайно поженились» (ռուսերեն). Дни.ру. 29.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Мария Ремизова. (8 июня 2014). «Алексей Чадов и Агния Дитковските назвали сына Фёдором» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  14. «Агния Дитковските родила Алексею Чадову сына» (ռուսերեն). 7Дней.ру. 05.06.2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  15. Ольга Александрова. (05.06.2014). «Агния Дитковските родила сына Алексею Чадову» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  16. «Мать Агнии Дитковските: «Моя дочь и Алексей Чадов не живут вместе с мая»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  17. «Агния Дитковските во второй раз стала мамой». www.zirki.odnoboko.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  18. «Агния Дитковските вышла замуж второй раз - лайфстайл - 21 июня 2021 - Кино-Театр.Ру». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]