Նաստյա Կամենսկիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաստյա Կամենսկիխ
Nastya Kamenskih's rehearsal at Laima Rendez Vous Jurmala 2017.jpg
Բնօրինակ անուն Настя Каменских
Ի ծնե անուն Անաստասիա Ալեքսեևնա Կամենսկիխ
Ծնվել է մայիսի 4, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:4|2|0}}) (30 տարեկան)
Կիև, ԽՍՀՄ
Երկիր Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ժանրեր բլյուզ, հիփ-հոփ, փոփ
Մասնագիտություն երգիչ, դերասան և հաղորդավար
Լեյբլ Mozgi Entertainment
Կայք nkofficial.com
potapinastya.com

Անաստասիա Ալեքսեևնա Կամենսկիխ (մայիսի 4, 1987 թվական, Կիև), ուկրաինացի երգչուհի, «Պոտապ և Նաստյա» դուետի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի մայիսի 4-ին Կիևում։ Մայրը՝ Լիդիա Պետրովնա Կամենսկիխը, Ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի էր։ Հայրը՝ Ալեքսեյ Իոսիֆովիչ Ժմուրը[1], «Դինամո» վոլեյբոլային թիմի ավագն է եղել և Գ. Վերյովկայի անվան երգչախմբի համերգային տնօրեն։

5 տարեկան հասակում Նաստյան մեկնել է Ֆրանսիա երեխաների փոխանակման ծրագրով։ Սակայն այնտեղ մնացել է ոչ այդքան երկար և շուտ վերադարձել է հայրենիք։ Ապա 7 տարի ապրել և սովորել է Իտալիայում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկությունից ծնողների ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել վոկալով, 6 տարեկանում գնացել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին, որը ավարտել է 14 տարեկանում։

1994 թվականին գնացել է թիվ 56 դպրոցը Կիևում։ Դպրոցն ավարտելուց հետո 2004 թվականին սովորել է Ուկրաինա-ամերիկյան հումանիտար ինստիտուտի «Արտաքին տնտեսական գործունեություն» ֆակուլտետում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին շահել է գրան-պրի «Սևծովյան խաղեր» փառատոնում։ 2005 թվականին Լոնդոնում ստացել է մրցանակ UBN Awards, «Տարվա բացումը»։

2006 թվականին դարձել է «Պոտապ և Նաստյա» դուետի մասնակից, որի շնորհիվ երգչուհին հայտնի է դարձել, բազմաթիվ մրցանակների արժանացել։ 2007 թվականին Սոչիում` «5 աստղ» մրցույթի արդյունքում «Պոտապ և Նաստյա» դուետը դարձել է բացարձակ հաղթող[3]։

Նաստյա Կամենսկիխը նկարահանվել է տեսահոլովակներում Empire label-ի հետ, XS, Queen$ խմբերի հետ, Պոտապի հետ և այլն։

Ճանաչվել է Ուկրաինայի ամենագեղեցիկ կին «Viva!» (2009) ամսագրի ընթերցողների կարծիքով։

Կարիերան հեռուստաընկերությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Գարիկ «Բուլդոգ» Խարլամովի հետ Նաստյան մասնակցել է Առաջին ալիքի «Երկու աստղ» հեռուստանախագծին։

2010 թվականին Նաստյան Մարիա Բերսենովայի հետ միասին մասնակցել է «Зірка+Зірка» շոու-նախագծին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտապ և Նաստյա

  • 2008 – «Не пара»
  • 2009 – «Не люби мне мозги»
  • 2013 – «Всё пучком»
  • 2015 – «Щит и Мяч»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «UBN Awards» «Տարվա հայտնություն» անվանակարգում (2005)
  • «Золотой граммофон» (2008[4], 2011[5], 2012)
  • «Viva!» - Ուկրաինայի ամենագեղեցիկ մարդիկ (2009)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — Կարմիր գլխարկը
  • 2013 — 1+1 дома

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նաստյա Կամենսկիխ - «Какая разница» (2005)
  • Պոտապ և Նաստյա - «Без любви» (2006)
  • Պոտապ և Նաստյա - «Не пара» (2007)
  • Պոտապ և Նաստյա - «Внатуре» (2007)
  • Պոտապ և Նաստյա - «Крепкие Орешки» (2007)
  • Պոտապ և Նաստյա - «Разгуляй» (2008)
  • Պոտապ և Նաստյա - «На районе» (2008)
  • Պոտապ և Նաստյա - «Почему» (2008)
  • Պոտապ և Նաստյա - «Не люби мне мозги» (2009)
  • Պոտապ և Նաստյա - «Новый год» (2010)
  • Պոտապ և Նաստյա - «Край ми э ривер» (2010)
  • Պոտապը և իր խումբը - «Лето» (2010)
  • Պոտապ և Նաստյա - «Чипсы, чиксы, лавандос» (Село) (2010)
  • Պոտապ և Նաստյա - «Ты влип Филипп» (2010)
  • Պոտապ և Նաստյա - «Выкрутасы» (2011)
  • Պոտապ և Նաստյա - «Чумачечая весна» (2011)
  • Պոտապ և Նաստյա - «Мы отменяем К. С.» (2011)
  • Պոտապ և Նաստյա - «Если вдруг» (2011)
  • Պոտապ և Նաստյա - «Прилелето» (2012)
  • Պոտապ և Նաստյա - «РуРуРу» (2013)
  • Պոտապ և Նաստյա - «Вместе» (2013)
  • Պոտապ և Նաստյա - «Awesome Summer» (2013)
  • Պոտապ և Նաստյա - «Любовь со скидкой» (2013)
  • Պոտապ և Նաստյա - «Все пучком» (2013)
  • Պոտապ և Նաստյա - «Уди Уди» (2014)
  • Պոտապ և Նաստյա - «Золотые киты» (2016)
  • Պոտապ և Նաստյա - «Я……Я» (2017)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Настя Каменских отказалась от «сумасшедшей» фамилии отца | Новости на Gazeta.ua
  2. Андрей Крапивин. (2008-04-17)։ «Настя Каменских: «Я открыла правильную калитку»» (ռուսերեն)։ «Питерский микрорайон»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-19-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1–ին 
  3. Абсолютным победителем «Пяти Звезд 2007» стала группа «Потап и Настя» — 8 Вересня 2007 — «Новая волна» и другие музыкальные конкурсы года
  4. «Золотой Граммофон 2008» (ռուսերեն)։ www.goldengramophone.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-25-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին 
  5. «Золотой Граммофон 2011» (ռուսերեն)։ www.goldengramophone.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-25-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]