Մարիա Բերսենևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Բերսենևա
МарияБерсенева.jpg
Ծնվել էմայիսի 30, 1981(1981-05-30)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 4546374
bersenevamaria.ru

Մարիա Վլադիմիրի Բերսենևա՝ (ռուս.՝ Мария Владимировна Берсенева, մայիսի 30, 1981(1981-05-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս դերասանուհի, ով հայտնի է «Մարգոշա» ֆիլմում Մարգոյի դերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է 1981 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում: Հայրը (պաշտոնաթող եղած ոստիկանության փոխգնդապետ)՝մարզիչ, միջազգային մրցադատավոր է և ունի կարատեի սև գոտի: Իր պարապմունքների ընթացքում սովորեցրել է նաև Մաշային: Մայրը զբաղվել է չմշկավազքով, երկար ժամանակ ՄԱՀ-ում դասավանդել է ֆիզդաստիարակություն[2]:

2016 թվականին բացել է խաղալիքների բիզնես, որտեղի խաղալիքները պատրաստում էր նրա մայրը[3][4]: Նոյեմբերին ողնաշարը օպերացիա է արել[5]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ԳԻՏԻՍ մշակութային համալսարանը ավարտել է 2002 թվականին, որից հետո մի քանի տարի աշխատել է որպես մոդել «Մ-Երկրագունդ» և «Point» ընկերություններում: Ակտիվորեն մասնակցել է հագուստների ցուցադրմանը և գովազդների նկարահանումներին: Նա նաև նկարահանվել է «Մայրիկներ-աղջիկներ» ֆիլմում[6]:

Դերասանուհի դառնալու ճանապարհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ֆիլմի իր կարիերան սկսել է փոքր եթերաշրջանից: Նա հիմնականում նկարահանվում էր դրամատիկիական սերիալներում: Իրականում առաջին ամենամեծ դերը ստացել է «Մայրիկներ-աղջիկներ» ֆիլմում: Նա եղել է Աննա Զայցեվայի դերում,ով հաղորդվար էր «REC Անուն» գործակալությունում:Նա նաև ժողովրդի կողմից ճանաչված է «Պետյան հիասքանչ է» (քատուղարուհի Լիդա), «Ի վերջո ես սիրում եմ» (անբարոյական Մերի), «Չեմպիոն» (Լիդա) ֆիլմերով:

Մարգոշա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարգոշա» սերիալի քասթինգին Մարիան գնացել է մի դերասանուհու հետ, ով իր հետ միասին նկարահանվել է «Պետյան հիասքանչ է» ֆիլմում: Սերիալի ստեղծողները ընտրել են Մարիային: Միակ պայմանը, որ Մարիայի առջև դրել են, մազերի գունափոխումն էր. ըստ սցենարի Մարգոն պետք է շիկահեր լիներ, բայց Մարիան մերժեց: 2016 թվականին նկարահանվել է «Մայոր և կախարդանք», որտեղ նա կատարել է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2017 թվականի հունվարին[7][8][9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիայի իրական ազգանունը՝ Շիպով է: 2002 թվականի օգոստոսի 14-ին ԳԻՏԻՍ-ում սովորելիս Մարիան ամուսնանում է Հուրամ Կոֆենլի հետ: Նույն թվականի դեկտեմբերի 12-ին նա լույս աշխարհ է բերում Նիկիտային: Հուրամը և Մարիան բաժանվել են, երբ երեխան կես տարեկան էր: 2007 թվականի դեկտեմբերի 21-ին ամուսնանում է բռնցքամարտիկ՝ Նիկոլայ Բերսենևայի հետ, ում հետ նա ծանոթ էր դեռ վաղ տարիքից: 2009 թվականի սեպտեմբերին զույգը որոշում է ամուսնալուծվել և 2010 թվականի հունվարի 9-ին նրանք բաժանվում են:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անվանում Դեր
2004 Ամուրիները Դաշա
2005 Արկածասերը նոր քարտուղարուհի
2005 Ֆիլիպի ծովախորշը անունը հայտնի չէ
2005 Բարև ձեզ, մենք ձեր տանիքն ենք Կապրիշևայի գարծակալությունում՝ հաշվապահ
2006 Բժշկական գաղտնիք Լենա Շևչենկո
2006 Մենակ ամանորյա գիշերը Ձնեմարդ Սվետան
2006 Պետյան հիասքանչ է Քարտուղարուհի՝ Լիդիան
2006 Երեքը վերևից Լիկա
2006 Ո՞վ կա տանը, սեփականատե՞րը Սվետա
2007 Մայրիկներ-աղջիկներ Աննա Զայցևա
2008 Ի վերջո ես սիրում եմ Մերի
2008 Գյուղացին քարտուղարուհի
2008 Չեմպիոն Լիդա
2009-2010 Մարգոշա Մարգո
2011 Փողը Յանա
2012 Առանց ուղեկցման Սվետլանա Վարոնկովա
2012 Մի՛գողացիր Սվետլանա Իվոլգինա
2013 Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ...5 տարի հետո Կատյա
2013 Ընտանեկան դետեկտիվ 2 Վալերիա Տարան
2013 Կոնտուզիահարը կամ լողի դասերը ալիքային ոճով Կապիտոլինա Սավրասովա
2014 Ձեր մարտի 8-ը շնորհավոր, տղաներ Աննա Բերկուտովա
2015 Վայ մա-մա ջան[10] իրավաբան Ռիտա Կառալյովա
2015 Մադագասկարի թագավորը Մերի Բլանկա
2015 Կուկուշեն Անունը հայտնի չէ
2016 Կթողնե՞ս քեզ սիրեմ[11][12] լրագրողուհի Աննա
2017 Մայորը և կախարդանքը[13] Ելենա Վարաբյաշկինա

Դերեր թատրոնում[14][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աննա Կարենինա» - Աննա Կարոնինա[15]
  • «Խաբիր ինձ, փոքրիկ»
  • «Գեղեցկուհի»
  • «Թռուցիկ»
  • «Երեք տխուր ամուսիններ և մեկ կենսուրախ ամուսին» - Սեր
  • «Երեք հրացանակիրները»
  • «Սիրո դասեր»
  • «Լուսանկար №1»
  • «Իսկ արշալույսին այստեղ լուռ է» - Ժենյա Կոմելկովա
  • «Լու» - Մաշկա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - Տանը մենակ
  • 2010 - Ամենկարող երիտասարդութոյւն: Նոր Տարի
  • 2012- Այդպես են ասում կանայք
  • 2012 - Հեռացիր ծնողներից
  • 2013 - Զգու՛յշ, երեխաները
  • 2015 - Բաժին
  • 2015 - «Կապույտ թաշկինակ» նախագծի հաղորդավարուհի

Գովազդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - «Ռոնդո»
  • 2007 - Nuts
  • 2009 - Blend-A-Med
  • Discreet
  • Պաղպաղակ «Մագնատ»
  • ECCO
  • 2016 - «Էլեկտրական սարք» գործարան

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - «Ֆանտաստիկա»
  • 2012 - «Ես սիրել եմ»
  • 2013 - «Հրեշտակ»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի փետրվարի 27-ին Ուկրաինայում ստացել է «Հեռուստաաստղ» ազգային մրցանակ
  • 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստացել է «Տարվա Glamour կին»[16][17]
  • 2012 թվականի դեկտեմբերին արժանացել է «Ամենագեղեցիկ կին» տիտղոսին[18]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Мария Берсенева, российская актриса театра и кино: «Меня трудно упрекнуть в одноплановости моих ролей»»։ Վերցված է 2017-01-11 
  3. «Мария Берсенева открыла семейный бизнес | StarHit.ru»։ Վերցված է 2017-01-12 
  4. «Мария Берсенева открыла бизнес»։ Телепрограмма: телегид и шоу-бизнес, программа передач на сегодня и на неделю, новости, фото интервью звезды | teleprogramma.pro։ Վերցված է 2017-01-12 
  5. «Звезда "Маргоши" перенесла страшную операцию»։ Дни ру։ Վերցված է 2017-01-11 
  6. ««Я верю в женскую дружбу больше, чем в дружбу между мужчиной и женщиной» – Новости Саранска и Мордовии «Столица С»»։ Новости Саранска и Мордовии «Столица С» (ru-RU)։ 2016-11-04։ Վերցված է 2017-01-11 
  7. правды» Глеб ГУБАРЕВ | Сайт «Комсомольской (2016-12-27)։ «Ясновидящая в полиции»։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2017-01-11 
  8. «Какие российские сериалы покажут в 2017 году»։ Российская газета։ Վերցված է 2017-01-12 
  9. Ольга Орлова։ «Народный детектив. Повысит ли раскрываемость медиум на службе у полиции?»։ www.aif.ru։ Վերցված է 2017-01-12 
  10. «Ой, ма-моч-ки!»: актрисы сериала поделились своим опытом материнства
  11. РОССИЙСКОЕ КИНО ВОЗРОЖДАЕТСЯ
  12. Андрей Чадов станет героем кино в стихах
  13. «Майор и магия»: народный детектив скоро на Пятом
  14. «Мария Берсенева - Фотографии, биография, фильмография - Афиша»։ www.afisha.ru։ Վերցված է 2017-01-11 
  15. правды» Екатерина РОМАНОВА, Кирилл ЧАЩИН | Сайт «Комсомольской (2016-12-09)։ «Как провести выходные в Кемерове и Новокузнецке»։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2017-01-11 
  16. Телеканал СТС
  17. Мария Берсенева — женщина года!
  18. «Лорак — самая красивая, а Родригез — самый стильный! - 7Дней.ру»։ 7Дней.ру։ Վերցված է 2017-01-12