Jump to content

Երկու աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու աստղ
ՏեսակՀեռուստաշոու
ԺանրԵրաժշտական ժամանցային շոու
ՌեժիսորՀրաչյա Քեշիշյան (2007), Սուրեն Ռշտունի (2007-2008), Էդուարդ Պետրոսյան (2009-2010)
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Տնօրեն(ներ)Նորայր Մխոյան (2009–2010)
Արտադրող ընկերություն(ներ)Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2007–2010, 2025),
Էսքիզ Ստուդիա (2007),
Շարմ Հոլդինգ (2007–2008),
Սիգմա TV (2009–2010),
BBC Studios (2025)
ԴիստրիբյուտորՅուքոմ, Ռոստելեկոմ և Տելեկոմ Արմենիա
Հեռարձակում
ԱլիքՀ1
Պատկերի ձևաչափ576p50 (SDTV) - 2007-2010 թթ․-ներ
1080p50 (HDTV) - 2025 թ․-ից
Ձայնային ձևաչափ48 kHz
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթեր2007 թվականի մարտի 30հունիսի 28, 2025

«Երկու աստղ» (2 աստղ), հայկական երաժշտական ժամանցային շոու, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից[1]։ 2007-2010 թվականների և 2025 թվականին Երկու աստղ երգի մրցույթներում։

Նախագիծը իրենից ներկայացնում է երաժշտական մրցույթ, որտեղ մասնակցում են երկու հոգուց բաղկացած զույգեր, որոնցից մեկը երգիչ է, իսկ մյուսը ՝ ոչ։ Ամեն շաբաթ մասնակիցները ներկայանում են տրված թեմայի շրջանակում (որը նաև կարող է լինել տոնական), հնարավորություն տալով հեռուստադիտողին ունկնդրել զույգերին թեմաներով պայմանավորված բեմադրային պայմաններում։ Աստղերի կատարումները գնահատում են ժյուրին և հանդիսատեսը։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքներով զույգերից մեկը լքում է հաղորդումը, և եզրափակչում ընտրվում է հաղթող զույգը։

2007 թվականի մարտի 30-ին ավարտվել է առաջին եթերաշրջանը, որի արդյունքում որպես Երկու աստղ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել Շպռոտը և Արամ MP3-ն։ Երկրորդ եթերաշրջանը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, ընտրել են Արամեն և Հրաչուհի Ութմազյանը։ Սակայն 2008 թվականի հունվարի 25-ին շոուն չի երկարաձգվել երրորդ եթերաշրջանով, և Սոնա Շահգելդյանը և Աշոտ Լյուդվիգովիչը ընտրվել է ներքին կարգով։ 2009 թվականի հունվարի 25-ին հեռուստաընկերությունը հայտարարել է, որ «Երկու աստղ» հեռուստաշոուն պաշտոնապես վերադառնալու է 2009 թվականին հոկտեմբերի 25-ին։

2025 թվականի ապրիլի 26–ին հաղորդումը եթեր է վերադարձել Հանրային հեռուստատեսության գարնանային եթերաշրջանում։ Փոխվեցին հաղորդավարները, զարդարանքները և պատկերանշանը[2]։ Հաղորդման հաղթող զույգ է ճանաչվել Ժանը և Բրյունետը, համաձայն հանդիսատեսի քվեարկության։

Հաղորդավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  2. «Երկու աստղ». www.1tv.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 20-ին.