Սուրեն Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Ռշտունի
Ծնվել էհուլիսի 29, 1951(1951-07-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 19, 2020(2020-06-19) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՎՊՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ

Սուրեն Բաբկենի Ռշտունի (հուլիսի 29, 1951(1951-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 19, 2020(2020-06-19), Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2006

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։ 1986-1989 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում։ 1991-2004 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։ 1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։ 2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում[2], հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է[3]։ 2010-2011 թվականներին եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը։ Եղել է Սերգո Երիցյանի «Հեռուստատեսային մասնագիտություններ։ Կրթությունից մինչև վարպետություն» գրքի «Ռեժիսորը պետք է տիրապետի հեռուստատեսային բոլոր մասնագիտությունների գաղտնիքներին» հոդվածի հեղինակը։

Ռեժիսորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիրված երգեր», 1997
  • «Գարնանային պատմություններ», 1998
  • «Մենք ենք, մեր հայերը» (1998
  • «Ձմեռային գիշերվա հեքիաթը» 1999
  • «Սիրո աստղ», 2004
  • «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ», 2010
  • «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ», 2006
  • «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչ, ռեժիսոր, 2007
  • «2 աստղ», 2007-2008
  • Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսոր, 2008
  • «Աշոտ Ղազարյանը հրավիրում է», 2010-2011
  • «Իմ տաղանդավոր ընտանիքը», 2012-2013

Հաղորդաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կեսգիշերային ճեպընթաց»
  • «Շաբաթ երեկո», 2008-2009

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Magoyan, Hayk. «Մահացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  2. «Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Ռշտունի Սուրեն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Սուրեն Ռշտունու կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]