Արամե (երգիչ)
Այս հոդվածը հայ երգչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամե (այլ կիրառումներ)։
| Արամե | |
|---|---|
| Ի ծնե անուն | Արամ Մարատի Եղիազարյան |
| Ծնվել է | հոկտեմբերի 10, 1982 (43 տարեկան) Հոկտեմբերյան |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | Երգիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Գործունեություն | 2004-ից |
Արամե (իսկական անունը՝ Արամ Մարատի Եղիազարյան, հոկտեմբերի 10, 1982, Հոկտեմբերյան), հայ փոփ երգիչ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Ընդամենը 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Հայրը՝ Մարատ Եղիազարյանն է, մայրը՝ Ռուզաննա Կարապետյանը։ Եղբայրը՝ Կորյունը իրենից մեծ է երկու տարով, իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով։ Արամեն իր անունը ժառանգել է հորեղբորից՝ Արամայիսից[2]։ Արամեն 10 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով, Ռուսաստան[3]։ Այստեղ նա ընդունվում է «Արևիկ» մանկապատանեկան երգի համույթ, ուր էլ անում է իր առաջին քայլերը երգի ասպարեզում։ Հաճախել է նաև կարատեի, քիք–բոքսինգի ու բոդիբիլդինգի։ 9-րդ դասարանում որոշում է ընդունվել հումանիտար վարժարան, սակայն վերջանականապես ընդունվում է բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանության բաժին։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես թարգմանիչ։ 2004 թվականին Արամեն վերադառնում է Հայաստան։ 2007 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։ 2007 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Երաժշտական այբուբեն» մուլտֆիլմը։
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձայն (2007)
- Յարիս բոյը (2008)
- Քեզ համար Live (Ռազմիկ Ամյանի ու Շպռոտի (2008)
- Մի քիչ սեր (2009)
- Իմ կյանքի 27-րդ առավոտ (2010)
- Իմ միակ սիրելի (2011)
- Քավոր (2014)
- 10 տարի միասին (2016)
Տեսաերիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արսեն Սաֆարյանի, Քրիստինե Պեպելյանի, Սոֆի Մխեյանի և Սիրուշոյի հետ (2007)[4]
- Քեզ համար Live (Ռազմիկ Ամյանի ու Շպռոտի (2008)
- Նունե Եսայանի, Արմինկայի, Հարութ Բալյանի հետ (2008)[5]
- The best of (2009)
- Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի, Ռազմիկ Ամյանի և Սիլվա Հակոբյանի հետ (2010)
- Իմ կյանքի 27-րդ առավոտ (2010)
- Քրիստինե Պեպելյանի, Ռազմիկ Ամյանի և Սիլվա Հակոբյանի հետ (2010)
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Անվանումը | Հեղինակ | Ձայնասկավառակ |
|---|---|---|---|
| 1 | Ինձ չլսես | Մարինե և Կեթրին Գյուլումյաններ | Անձայն |
| 2 | Բեր ինձ սեր | Մանե Հակոբյան | Անձայն |
| 3 | Արցունքիս մեջ | Արամե, Ավետ Բարսեղյան | Անձայն |
| 4 | Անձայն | Արամե | Անձայն |
| 5 | Իմն ես իմ սեր | Մարինե Գյուլումյան | Անձայն |
| 6 | 100 տարի | Մարինե Թագակչյան | Անձայն |
| 7 | Մի նամակ | Մարինե Թագակչյան | Անձայն |
| 8 | Ուր է | Մանե Հակոբյան | Անձայն |
| 9 | Բևեռներ | Արամե, Ավետ Բարսեղյան | Անձայն |
| 10 | Հանդիպում(զուգերգ Անի Ամիրյանի հետ) | Մարինե Գյուլումյան | Անձայն |
| 11 | Երևան | Մարինե Գյուլումյան | Յարիս բոյը |
| 12 | Ծաղիկներս քեզ եմ նվիրում | Մարինե Գյուլումյան | Յարիս բոյը |
| 13 | Յարիս բոյը | Վաչե Ավեյան | Յարիս բոյը |
| 14 | Ուր ես, ումն ես | Մանե Հակոբյան | Յարիս բոյը |
| 15 | Ապրում եմ քեզ համար | Արամե | Յարիս բոյը |
| 16 | Շատ մի տխրիր | Մարինե Գյուլումյան | Յարիս բոյը |
| 17 | Անջիգյար | Մարինե Գյուլումյան | Յարիս բոյը |
| 18 | Սիրուն փերի | Մարինե Գյուլումյան | Յարիս բոյը |
| 19 | Պապուրի | Մարինե Գյուլումյան | Յարիս բոյը |
| 20 | Մի քիչ սեր | Մի քիչ սեր | |
| 21 | Destiny | Մի քիչ սեր | |
| 22 | Ձիուկ | Մի քիչ սեր | |
| 23 | Ապրենք խաղաղ | Մի քիչ սեր | |
| 24 | Երկինք մի լաց | Մի քիչ սեր | |
| 25 | Մեկ-մեկ | Մի քիչ սեր | |
| 26 | Առաջին սեր | Մի քիչ սեր | |
| 27 | Пой мне | Մի քիչ սեր | |
| 28 | Սեր մի գնա | Մի քիչ սեր | |
| 29 | Դու չես գա | Մի քիչ սեր | |
| 30 | Խոստանում եմ, որ | Մի քիչ սեր | |
| 31 | Angels | Մի քիչ սեր | |
| 32 | Վարդ նազելի | Իմ միակ սիրելի | |
| 33 | Շուրթերդ անուշ են | Իմ միակ սիրելի | |
| 34 | Իմ միակ սիրելի | Իմ միակ սիրելի | |
| 35 | Քոնն եմ | Իմ միակ սիրելի | |
| 36 | Առանց քեզ | Իմ միակ սիրելի | |
| 37 | Սիրելու եմ | Իմ միակ սիրելի | |
| 38 | Սիրո վալս | Իմ միակ սիրելի | |
| 39 | Զով գիշեր է(զուգերգ Արմինկայի հետ) | Իմ միակ սիրելի | |
| 40 | Գեղեցկուհուն | Իմ միակ սիրելի | |
| 41 | Ոնց անեմ | Իմ միակ սիրելի | |
| 42 | Ուր գնաց | Իմ միակ սիրելի | |
| 43 | Իմ արև | Իմ միակ սիրելի | |
| 44 | Դու հեռու ես | Իմ միակ սիրելի | |
| 45 | Վայրի վարդեր | Իմ միակ սիրելի | |
| 46 | Սիրո նոր ժամանակ | Ավետ Բարսեղյան, Րաֆֆի Ալթունյան | |
| 47 | Մամա | Ռիչարդ Մադլենյան, Արթուր Սաֆարյան | |
| 48 | Армения |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մհերը, Արամեն ու Մկոն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել». news.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Արամեի մասին aramebest.blogspot.com կայքում
- ↑ Արամեի մասին ankakh.com կայքում(չաշխատող հղում)
- ↑ Արամե, Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Արսեն Սաֆարյան, Սոֆի Մխեյան (5x1) : Karen Studio : Free Download, Borrow, and Streaming : Internet Archive
- ↑ Նունե Եսայան, Հարութ Բալյան, Արմինկա, Արամե (4x1) : Karen Studio : Free Download, Borrow, and Streaming : Internet Archive