Jump to content

Սոնա Շահգելդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Հովհաննեսի Շահգելդյան
Ծնվել էփետրվարի 14, 1986(1986-02-14) (39 տարեկան)
Հայաստան Երևան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2008)

Սոնա Հովհաննեսի Շահգելդյան (փետրվարի 14, 1986(1986-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական փոփ, ջազ երգչուհի։ Առաջին հայ մասնակիցը, ով Նոր ալիք երգի մրցույթում 2010 թվականին հաղթեց։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ Երկու տարի սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Ս. Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ 2008 և 2009 թվականներին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների Ռուսաստանում, Լատվիայում, Ուկրաինայում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականներ։ 2010 թվականին «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ 2012 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դեպի երկինք»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]