Արամ MP3
Արամ MP3 | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Արամ Ավետիքի Սարգսյան |
Ծնվել է | ապրիլի 5, 1984[1] (36 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, շոումեն, երգիչ, կատակերգու, կիթառահար և ստեղնահար |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր և կիթառ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ստորագրություն | |
Aram Mp3 Վիքիպահեստում |
Արամ Ավետիքի Սարգսյան (ապրիլի 5, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արամ MP3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան: Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ՈՒՀԱ» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, նրան անվանել է MP3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը[2]: 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող «Հանրային հեռուստաընկերության» «2 աստղ» մրցույթում։

Համագործակցելով «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Արամը հանդիսացել է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում էր յուրաքանչյուր շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությամբ։ «Հանրային հեռուստաընկերությունում» Գարիկ Պապոյանի հետ վարել է "Լավ Երեկո" հաղորդումը:
Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Հանրային հեռուստաընկերության» Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[3]: Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին[4]: Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը[5]: Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը[6]: Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 174 միավորով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին[7]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Shine» (2013)[1]
- «If I Tried» (2013)[2]
- «Just Go On» (2013)[3]
- «Not Alone» (2014)[4]
- «Help» (2014)[5]
- «Magic» (2014)[6]
- «You're My Sunshine» (2015)[7]
- «Asa» (2016)[8]
- «Dashterov» ft. Iveta Mukuchyan (2017)[9]
- «Sksum enq» ft. 3.33 (2017)[10]
- «Alabalanica» (2019)[11]
- «Hanina» (2019)[12]
- «Kuzes» (2019)[13]
- «Heriq Eghav» (2020)[14]
- «Qochari» ft. 3.33 (2020)[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը»։ The Armenian Times (հայերեն)։ դեկտեմբերի 9, 2008։ Վերցված է 2014 թ․ հունվարի 2
- ↑ Omelyanchuk Olena։ «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen»։ European Broadcasting Union։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ «Eurovision 2014's Armenian representative's song is chosen»։ Panorama.am։ Վերցված է փետրվարի 21, 2014
- ↑ Brey Marco։ «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia»։ European Broadcasting Union։ Վերցված է մարտի 14, 2014
- ↑ Roxburgh Gordon։ «The ten winners from tonight's show»։ European Broadcasting Union։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ «Արամ MP3»։ Bravo.am։ June 2011
|
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգիչներ
- Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի մասնակիցներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ երգահաններ
- Հայ հումորիստներ
- Հայ դերասաններ
- Հայ կիթառահարներ
- Կեղծանուններ
- Հայաստանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- 21-րդ դարի երգիչներ