Միհրան Ծառուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Ծառուկյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1987(1987-09-22) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան և երգիչ
ԱմուսինԱրփի Գաբրիելյան
ԵրեխաներՌոբերտ Ծառուկյան

Միհրան Ռոբերտի Ծառուկյան (սեպտեմբերի 22, 1987(1987-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ փոփ երգիչ, հեռուստադերասան և «Հայ Սուպերսթար» նախագծի ֆինալիստ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Ծառուկյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։

1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում։

1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում[1]։

1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում։ Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում։

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին։

2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում[2]։

3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ։ 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը։ Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
2011-2013 «Դժվար ապրուստ»
2014-2019 «Ֆուլ հաուս»
2019-2021 «Ֆեյք մամա/պապա/Գյուղապետ»
2022 «Ժառանգ80»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թ. — «Ասա թե ուր ես»
  • 2012 թ. — «Կփրկեմ»
  • 2012 թ. — «Գոլ»
  • 2013 թ. — «Մի նայիր»
  • 2014 թ. — «Люби меня всегда»
  • 2015 թ. — «Մայրիկ»
  • 2016 թ. — «Սիրտ ունեմ»
  • 2016 թ. — «Տոնիր»
  • 2016 թ. — «Գնա գնա»
  • 2017 թ. — «Հարց չկա»
  • 2017 թ. — «Սիրահարվել եմ»
  • 2018 թ. — «Քո ծնունդը»
  • 2019 թ. — «Հայրս ու աշխարհս»
  • 2020 թ. — «Միամիտ ես»
  • 2020 թ. — «Երազանք»
  • 2020 թ. — «Հոր օրոր»
  • 2020 թ. — «Հերոս տղերք»
  • 2021 թ. — «Լիալուսին»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միհրան Ծառուկյանի կենսագրություն
  2. Գործունեություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Ծառուկյանի ՅուԹուբյան էջը