Ֆուլ հաուս (սիթքոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆուլ հաուս
Ֆուլ-հաուս—4.jpg
ԺանրՀումոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորԿարեն Ամայան
Գլխավոր
դերերում
Գրիգոր Դանիելյան
Գոռ Հակոբյան
Միհրան Ծառուկյան
Արփի Գաբրիելյան Անի Երանյան
ՊրոդյուսերԱրմեն Պետրոսյան
ՍցենարիստԳրիգոր Դանիելյան
Գարիկ Սեփխանյան
Վահան Մովսիսյան
Արտուշ Գևորգյան
Եթերաշրջանների քանակ9
Սերիաների քանակ231
ՀեռուստաալիքԱրմենիա TV
ԸնկերությունԱրմենիա TV
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

«Ֆուլ Հաուս», հայկական հեռուստասերիալ, սիթքոմ։ Հեռարձակվել է «Արմենիա ՀԸ» եթերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ուսանողներ բնակարան վարձակալելու նպատակով դիմում են բրոքերի, որը իրենց առաջարկում է մեկ տարվա գումարը իրեն հանձնել ամբողջությամբ։ Երբ աղջիկները գնում են տուն, պարզում են, որ այդ տանը իրենցից բացի ապրում են երեք տղաներ։ Պարզելով, որ բրոքերը երկու խմբից միաժամանակ գումար է ստացել և տանը ապրելու իրավունք տվել՝ որոշում են զանգել նրան, բայց բրոքերը չի պատասխանում։ Ամեն ինչ պարզ է. նրանց խաբել են։ Բացի սրանից, նրանք ևս մեկ խնդիր ունեն՝ իրենց հարևանուհին, որը տանտիրոջ կողմից լիազորված անձ է։ Եթե տղաներն ու աղջիկները հարևանուհուն պատմեն իրականությունը, ապա նա բնակիչներին բերանքսիվայր դուրս կշպրտի։ Միակ տարբերակը հարևանուհուն խաբել և միասին մեկ կոլեկտիվ ներկայանալն է։ Ըստ այդ ստի՝ Արսենը և Տաթևը մորաքրոջ երեխաներ են, իսկ Ֆելիքսը և Լիկան՝ ամուսիններ։

Ի դեպ, ի հայտ են գալիս շուտով այլ խնդիրներ. Արսենը աղջիկների հետ համատեղ բնակության փաստը փորձում է թաքցնել իր ընկերուհուց՝ Յանայից, իսկ Լիկան անծանոթ տղաների հետ բնակության փաստը ստիպված է լինում թաքցնել հորեղբոր որդուց՝ Հրաչից: Հետաքրքրականն այն է, որ բնակիչների կյանքը միապաղաղ չի անցնում: Աղջիկներն ու տղաները մշտական պայքարի մեջ են տունը լիակատար տնօրինելու համար:

2-րդ եթերաշրջան (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ կարճ դադարից հետո, թվում է, որ նույն հարկի տակ ապրող բնակիչները հանգստացել են և բոլոր հակամարտությունները լուծվել են, բայց մի փոքր պատճառ էլ բավարար է, որ կրկին սկսեն վիճել: Տամարան ներկա է լինում բոլոր միջոցառումներին, ինչպես միշտ և նա հիշեցնում է, որ ինքը իրենց տան տիրոջ կողմից լիազորված անձ է և յուրաքանչյուր վատ պահվածքի համար նա կարող է բերանքսիվայր դուրս շպրտել ֆուլհաուսցիներին: Տամարան տեղեկացնում է նաև, որ իր եղբոր որդին, ում անունը Տիգրան է, գալիս է Հայաստան ամուսնանալու նպատակով: Տամարան Տիգրանի համար լավ հարսնացու է պատկերացնում Տաթևիկին: Տիգրանը նաև գնում է Ֆուլ Հաուս սրճարանը և Ռուբենի օգնությամբ փորձում է ամուսնանալ Տաթևի հետ: Բնականաբար Ֆելիքսին այս ամենը դուր չի գալիս և նա ամեն ինչ անում է, որպեսզի Տաթևն և Տիգրանը չամուսնանան: Ի վերջո Տիգրանը ամուսնանում է Եվայի հետ, որը սկզբում Արսենի կեղծ ընկերուհին էր: 

3-րդ եթերաշրջան (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան վարձակալության ժամկետը մեկ օրից լրանում է: Տղաները ամբողջ ամառվա ընթացքում կուտակել են մեծ քանակությամբ գումար, նույնը արել են նաև աղջիկները: Նրանք պատրաստվում են բնակարանը լքել մեծ ուրախությամբ, քանի որ վերջապես նրանք կազատվեն միմյանցից: Սակայն, Տամարան հասկանում է, որ եթե տղաները լքեն բնակարանը, ապա նա կկորցնի իր սիրուն՝ Մուշեղին: Այդ իսկ պատճառով նա դիմում է ծայրահեղ քայլի. նա գողանում է նրանց հավաքած գումարը, ինչի պատճառով ո՛չ աղջիկները, ո՛չ էլ տղաները չեն կարողանում լքել բնակարանը:

4-րդ եթերաշրջան (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները ապրում են բավականին հաշտ, նույնիսկ այս ընթացքում Լիկան և Արսենը սկսել են ընկերություն անել: Լիկան նաև դարձել է հայտնի բժշկուհի և հիմա նրան անուն հայրանունով են դիմում՝ Լիկա Սամվելովնա: Մուշեղը կորցրել է աշխատանքը դառնալով գործազուրկ, ինչի պատճառով դարձել է ավելի նյարդային: Ամեն ինչ կընթանար հարթ, եթե պատահական չհայտնվեր տանտերը: Սակայն այս դեպքում ևս ֆուլհաուսցիներին օգնության է հասնում Տամարան, նա գնում է բնակարանը և որոշակի պայմաններ է դնում ֆուլհաուսցիների, հատկապես Մուշեղի առաջ, նրանք ստիպված էին ենթարկվել այդ պայմաններին, որպեսզի շարունակեին ապրել այդ տանը: 

Հայտնվում են նաև Տաթևի քույրը՝ Մանեն և նրա լավ ընկերը՝ Դավիթը, որը սիրահարվում է Տաթևին, իսկ Մանեն սիրում էր Դավիթին: Ֆելիքսին դուր չի գալիս Դավիթի պահվածքը և նա որոշում է օգնել Մանեին, որպեսզի նա հասնի Դավիթին: Ի վերջո Դավիթը և Մանեն ամուսնանում են:

Սակայն ի վերջո ֆուլհաուսցիները լքում են բնակարանը. Լիկան ստիպված գնում է Մոսկվա, Արսենին Լիկայի հայրը դաժան տանջանքների է ենթարկում, Տաթևը գնում է Ղարաբաղ, իսկ Ֆելիքսը՝ այդպես էլ չստանալով Տաթևի համաձայնությունը, որոշում է գնալ Գյումրի:

5-րդ եթերաշրջան (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվում է, թե ֆուլհաուսցիները բնակարանից հեռանալուց հետո այլևս հետ չեն վերադառնալու, սակայն ստացվում է այնպես, որ պատահականության սկզբունքով բոլորը միաժամանակ հետ են վերադառնում և անակնկալ կերպով իմանում, որ բնակարանը գնել են սփյուռքահայեր[1]: Մուշեղը, իմանալով, որ Տամարան իրեն բանտից ազատելու համար կլորիկ գումար է վճարել, որոշում է գնալ ծայրահեղ քայլի և Տամարային վերադարձնել գումարը: Սակայն նրա պլանները ձախողվում են, երբ անակնկալ կերպով հայտնվում է իր որդին: Մուշեղը, չգիտակցելով որքան դժվար է լինելու իր համար հոգալ երեխայի բոլոր կարիքները, որդուն վերցնում է իր խնամակալության տակ: Հայտնվում է նաև բրոքեր Սերգեյը, որը ամեն ինչ անում է Տամարայի ունեցվածքին տիրանալու համար: Ի վերջո նրան հաջողվում է խաբեությամբ ամուսնանալ Տամարայի հետ:

Հայտնվում է նաև Զառան, որը ֆուլ հաուս սրճարանում աշխատում է որպես մատուցողուհի: Նա հետագայում դառնում է Ռուբենի ընկերուհին:

Հայտնվում է նաև Լիլիթը, որը Ֆելիքսի ընկերուհին է դառնում, իսկ Տաթևը հասկանում է, որ իր կյանքն առանց Ֆելիքսի անիմաստ է: Նա նաև պարզում է որ իրականում Լիլիթը Ֆելիքսին օգտագործում է: Տաթևը սկսում է ամեն ինչ անել, որպեսզի միանա Ֆելիքսի հետ: Ի վերջո Տաթևը և Ֆելիքսը միանում են: Իսկ Լիկան և Արսենը բաժանվում են:

6-րդ եթերաշրջան (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղը Տամարային պատրաստվում է հայտնել, որ իրականում նրա հանդեպ ոչ մի զգացմունք չունի: Իմանալով այս մասին և հասկանալով, որ արդյունքում կզրկվեն բնակարանում անվճար ապրելու հնարավորությունից, Արսենը, Ֆելոն, Տաթևը և Լիկան դիմում են ծայրահեղ քայլի, որպեսզի կանխեն Մուշեղի քայլը:

Արսենը դարձել է հարբեցող, քանի որ զրկվել է Լիկայի սիրուց:

Հայտնվում է Լիկայի հոր լավագույն ընկերոջ որդին՝ Սևակը, որը սիրահետում է Լիկային: Նա սկզբում լավ տպավորություն է թողնում Լիկայի վրա, սակայն հետո Լիկան հասկանում է որ Սևակը այնքան էլ լավը չէ: Իսկ Արսենը Գագասի օգնությամբ ձևափոխվում է և դառնում է Սեթո, որն ամեն ինչ անում է Լիկային և Սևակին բաժանելու համար: Ի վերջո դա հաջողվում է Արսենին և Սևակը ամուսնանում է մեկ այլ աղջկա հետ[2]:

7-րդ եթերաշրջան (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամարան հայտնում է Մուշեղին որ նրանից երեխայի է սպասում: Եվ հանկարծ հայտնվում է Մուշեղի հայրը՝ Իշխանը, նա ամեն ինչ անում է, որպեսզի Մուշեղը ամուսնանա Լիկայի հետ: Մուշեղը հորինում է բազմաթիվ ստեր, սակայն այդպես էլ չի խոստովանում, որ Տամարան իր կինն է: Հայտնվում է նաև Հրաչը, որն ասում է, որ Լիկային իր հետ պետք է տանի ԱՄՆ, իր հարուստ ծանոթներից մեկի հետ ամուսնացնելու նպատակով:

Տաթևը ամեն ինչ անում է, որ Իշխան հոպարը լքի իրենց բնակարանը:

Եվ վերջում Ռուբենը և Զառան ամուսնանում են: Եվ Ռուբենը իր հնարամիտ խաբեությամբ դառնում է ֆուլ հաուս սրճարանի տնօրեն:

Արսենը և Լիկան փախչում են երկրից, Իսկ Մուշեղը և Տամարան վերջապես ստանում են Իշխանի համաձայնությունը: Տաթևը սկսում է սիրել Իշխան հոպարին և շատ է տխրում նրա գնալու կապակցությամբ: Ֆելիքսը վերջապես սկսում է աշխատել որպես առաքիչ:

Հայտնվում է նաև Սերգեյը, որը գիտակցում է իր սխալները և ֆուլհաուսցիների հետ միասին ամանորը նշում է ֆուլ հաուս սրճարանում[3][4]:

8-րդ եթերաշրջան (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղը արդեն միլիոնատեր է և ապրում է առանձնատանը։ Իսկ Արսենը և Լիկան վերադառնում են։ Իսկ Ֆելոն և Տաթևը բաժանվում են և վաճառում իրենց բնակարանը, և Ֆելոն իր գումարով բացում է վարսավիրանոց, հենց այդ վարսավիրանոցում էլ զարգանում է Լիզայի կերպարը։Իսկ Զառայի հայրը նրանց նվիրում է հյուրանոց։ Զառան ունի նաև խորթ եղբայր՝ Աբուլիկը, և հենց Աբուլիկն էլ լինում է հյուրանոցի մի մասի բաժնետեր։

9-րդ եթերաշրջան (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզվում է, որ Մուշեղը պետությանը խոշոր չափի գումարներ է պարտք և դրանք չվճարելու դեպքում նա կենթարկվի քրեական պատասխանատվության: Տամարայի եղբայրն օգնում է Մուշեղին, բայց վերջինիս ագահությունը տեղի է տալիս և նա այդ գումարը ամբողջությամբ տանում է տալիս խաղատանը: Անհաջողությունները հաջորդում են իրար և այն օրը, երբ բոլորը պետք է լքեն բնակարանը, անակնկալ կերպով հայտնվում է Գոհարիկը՝ Սարգսի աղջիկը, ով երկար ժամանակով եկել է բնակվելու Մուշեղի և Տամարայի տանը: Խնդիր է առաջանում Գոհարիկից թաքցնել բնակարանը վաճառելու փաստը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Գրիգոր Դանիելյան Մուշեղ Դանիելյան 1-9 Տաքսու վարորդ։ Ֆելիքսի հորեղբոր տղան։ Առհասարակ ատում է կանանց, որովհետև հենց կանանց է մեղադրում իր դժբախտությունների մեջ
Գոռ Հակոբյան Ֆելիքս Հակոբյան 1-9 Մուշեղի հորեղբոր տղան, սիրահարված է Տաթևին։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Լիկայի ամուսինը
Միհրան Ծառուկյան Արսեն Գրիգորյան 1-9 Երգիչ։ Ֆելիքսի ընկերը։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Տաթևիկի մորաքրոջ տղան
Արփի Գաբրիելյան Լիկա Գաբրիելյան 1-9 Բժշկուհի։ Տաթևիկի ընկերուհին։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Ֆելիքսի կինը
Անի Երանյան Տաթևիկ Երանյան 1-7 Մասնագիտությամբ դերասանուհի է, սակայն աշխատում է «Ֆուլ հաուս» սրճարանում որպես մատուցողուհի, մենեջեր (2-րդ եթերաշրջանում), տնօրեն (4-րդ եթերաշրջանից)։ Լիկայի ընկերուհին է։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Արսենի մորաքրոջ աղջիկն է։ Ֆելոյի ընկերուհին էր։
Մարջան Ավետիսյան Տամարա Ավետիսյան 1-9 «Ֆուլ հաուսի» տանտիրոջ կողմից լիազորված անձ։ Տիգրանի հորաքույրը,սիրահարված է Մուշեղին  
Գարիկ Սեփխանյան Ռուբեն Սեփխանյան 1-9 «Ֆուլ հաուս» սրճարանի բարմենը,մատուցողը (2-րդ եթերաշրջանում)
Մոսո Կարապետյան Հրաչ 1-9 Բռնցքամարտիկ։ Լիկայի հորեղբոր տղան
Անատի Սաքանյան Ռուզաննա 1 «Ֆուլ հաուս» սրճարանի մենեջերը
Մարիամ Մելիքյան Յանա 1 Արսենի ընկերուհին
Դավիթ Աղաջանյան Տիգրան Ավետիսյան 2 Տամարայի եղբոր որդին
Լիլիթ Հարոյան Եվա 2 Լիկայի ընկերուհին,Արսենի կեղծ ընկերուհին
Լեռնիկ Հարությունյան Գագաս 1-2,5-8 Յանայի և Եվայի եղբայրը,Հրաչի ընկերը
Էվա Խաչատրյան Նոռա 3 «Ֆուլ հաուս»-ի նոր վարձակալ, սակայն նա Էլլայի հետ ինչ-որ պայմաններում հայտնվում է Տամարայի տանը։ Ըստ ֆուլհաուսցիների համար խաբեության՝ Էլլայի մայրը
Ադրիանա Գալստյան Էլլա 3 «Ֆուլ հաուս»-ի նոր վարձակալ, սակայն նա Նոռայի հետ ինչ-որ պայմաններում հայտնվում է Տամարայի տանը։ Ըստ ֆուլհաուսցիների համար խաբեության՝ Նոռայի դուստրը
Արմեն Պետրոսյան Սերգեյ 3-8 Այն բրոքերը,ով խաբել է «Ֆուլ հաուս»-ի հիմնական բնակիչներին
Մարինկա Խաչատրյան Մանե Երանյան 4 Տաթևի քույրը
Գևորգ Մարտիրոսյան Դավիթ 4 Մանեի համակուրսեցին,սիրահարված է Տաթևին,հետագայում Մանեին։
Արման Հովհաննիսյան Իշխան Դանիելյան 5 Մուշեղի և իր նախկին կնոջ տղան
Քրիստինա Եղոյան Զառա 5-9 Սրճարանի նոր մատուցողուհին
Լիլի Կարապետյան Լիլիթ 5 Ֆելոյի համակուրսեցին, դիզայներ
Հայկ Պետրոսյան Սևակ 6 Պատգամավորի տղա, ով ընկերություն էր անում Լիկայի հետ
Թամարա Պետրոսյան  Նառա Իսահակովնա 6 Օգնում է Սերգեյին, որպեսզի Տամարան ապահարզան պահանջի
Կարինե Գարսեվանյան Մարգո 5-6 Մուշեղի նախկին զոքանչը, Իշխանիկի տատը
Մկրտիչ Արզումանյան Իշխան Դանիելյան 6-8 Մուշեղի հայրը
Էլեն Ասատրյան Քնարիկ 7 Լրագրող
Շողեր Թովմասյան Լիզա 8 Վարսավիր,Ֆելոյի կեղծ ընկերուհին
Արուս Տիգրանյան Գոհարիկ Ավետիսյան 9 Տամարայի եղբոր աղջիկը
Աղաս Մանուկյան Կամո 8,9 Մուշեղի վարորդը
Մագա

Հարությունյան

Նանա 8 Վարսավիր,Լիզայի ընկերուհին
Լևոն Սարգսյան Աբուլիկ 8 Զառայի եղբայրը
Անի Քոչարյան Ռուզաննա 9 Զառայի և Աբուլիկի մայրը ՝ Ռուբենի զոքանչը
Ժոռա Հովհաննիսյան Արին 9 Պարսկահայ
Գոշ Հակոբյան Գոշ 7 Տաթևի հետ սերիալում նկարահանվող տղան
Էլլա Տարունց Էլլա 1,3 Արսենի մայրը
Լյուսի Հայրապետյան Սառա 1 Տամարայի քրոջ աղջիկը
Տաթև Սարգսյան Ինգա 6 Այն աղջիկը,որը Արսենը ծանոթացնում է Սևակի հետ եւ դառնում Սևակի ընկերուհին

Կապված նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուլ հաուս» հեռուստատեսային սիթքոմից բացի գոյություն ունի «Ֆուլ հաուս և Միհրան Ծառուկյան» համերգ-ներկայացումը, որում ներկայանում են նույն սիթքոմի դերասանները և կերպարները տարբեր հումորային իրավիճակներում, ինչպես նաև համերգ-ներկայացման ընթացքում երգում է Միհրան Ծառուկյանը։ Այս համերգով դերասանները շրջագայել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հայաստանի մարզերում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն վերնագրով, բայց այլ սյուժեով գոյություն ունեն նաև կորեական, թաիլանդական դրամաներ և ամերիկյան սիթքոմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]