Արփի Գաբրիելյան
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1989 (32 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և հաղորդավար |
Ամուսին(ներ) | Միհրան Ծառուկյան |
Երեխա(ներ) | Ռոբերտ Ծառուկյան |
Արփի Սուրիկի Գաբրիելյան (նոյեմբերի 18, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփի Գաբրիելյանը ծնվել է Քաջարան քաղաքում` 1988 թվականին[1]։ Սովորել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից` վարելով «ՓՈՓ Հանրագիտարան» հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ-ի հեռուստաընկերությունում։ Նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերությունում` «Ֆուլ հաուս» (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում։ Նկարահանվել է նաև «Սուպեր մամա», «Սկոտչ և վիսկի», «Ես եմ», «Որոգայթ», «Ավելորդը» ֆիլմերում։ Երգել սկսել է մանկուց։ 2015 թվականին զուգերգով հանդես է եկել Միհրան Ծառուկյանի հետ։ Նկարահանվել է նաև Միհրանի «Հիմա կիմանա» տեսահոլովակում։ Հանդես է եկել նաև Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» և «Սիրահարվել եմ» տեսահոլովակներում։ [2]
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2019թ. նոյեմբերի 17-ին Միհրան Ծառուկյանից նշանադրության առաջարկ է ստացել Միհրանի համերգի ժամանակ:Ամուսնացել է 2019թ. դեկտեմբերի 14-ին երգիչ Միհրան Ծառուկյանի հետ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արփին այսօր նշում է ծննդյան տարեդարձը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2018-12-22
- ↑ Միհրան Ծառուկյանի «Գնա Գնա» տեսահոլովակը
- ↑ Կաղապար:Cite Ունի մեկ որդի։ web
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփի Գաբրիելյանը cinemania.am կայքում Archived 2019-09-11 at the Wayback Machine.
|