Ֆորշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆորշ
Ի ծնե անունՎահան Գևորգյան
Ծնվել էմայիսի 25, 1967(1967-05-25) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն1983 թվականից
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ֆորշ (Վահան Գեորգիի Գևորգյան) (մայիսի 25, 1967(1967-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ (2011 թ.)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1983 թվականից երգեր է գրում։ 1990-1996 թվականներին եղել է «Մետրո» թատրոնի դերասան և կոմպոզիտոր։

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ՝ Նիկոլայ Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն։

Նկարահանվել է ֆիլմերում։ Հեղինակել է ավելի քան 50 երգ։ 1994 թվականին հիմնադրել է «Ռե Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։ 2008 թվականին հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը։ Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ[2]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարև, իմ սեր» (առաջին ալբոմը, 1994 թ.)
  • «Գիշեր»,
  • «Խենթ աղջիկ»,
  • «Այսպես էլ ապրում ենք»,
  • «The Best»,
  • «Երևանը մենք ենք»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016 թ.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]