Նիկոլայ Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նիկոլայ Ծատուրյան
Nikolay Tsaturyan.jpg
Ծնվել է հունվարի 8, 1945(1945-01-08) (74 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտացում ռեժիսոր
Պարգևներ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Նիկոլայ Երվանդի Ծատուրյան (հունվարի 8, 1945(1945-01-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)[1], պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Երվանդ Ծատուրյանի ընտանիքում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինում (կուրսի ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։ Հաճախել է Մոսկվայի սցենարիստների և կինոռեժիսորների բարձրագույն կուրսեր, դասախոսներ Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի մոտ. կուրսի ղեկավար՝ Գեորգի Դանելիա։

Աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում. «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Ժայռը» ֆիլմերում որպես երկրորդ ռեժիսոր, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ։ Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես ստաժոր աշխատել է Յուլի Ռայզմանի ֆիլմում։

20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես ռեժիսոր, և որտեղ իրականացրել է շուրջ 25 բեմադրություններ, որոնցից հիշատակության են արժանի Վահագն Դավթյանի «Ծիրանի ծառ» (դերակատարներ՝ Կարեն Ջանիբեկյան, Կարինե Սուքիասյան, Շահում Ղազարյան և այլն), Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Կարինե Սուքիասյան, Շահում Ղազարյան, Շաքե Թուխմանյան և այլն), Ալեքսանդր Օստրովսկու «Կատաղի փողերը» (Շահում Ղազարյան, Լենա Հովհաննիսյան, Կարինե Սուքիասյան, Յուրի Ամիրյան և այլն), Պիեր դե Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Մետաքսյա Սիմոնյան, Հարություն Մովսիսյան, Վիգեն Ստեփանյան, Մայիս Կարագյոզյան, Աննա Էլբակյան, Արմեն Խոստիկյան), Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա» (գլխավոր դերում՝ Սոս Սարգսյան)։ Անահիտ Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» (Լյուսյա Հովհաննիսյան, Տիգրան Ոսկանյան, Լալա Մնացականյան, Շահում Ղազարյան, Աննա Էլբակյան և այլն) արժանացել է 1990 թվականի տարվա լավագույն ներկայացում մրցանակին, ինչպես նաև մրցանակների են արժանացել բեմադրիչ (Նիկոլայ Ծատուրյան), պիեսի հեղինակ (Անահիտ Աղասարյան), նկարիչ (ժողովրդական նկարիչ՝ Սարգիս Առուտչյան), դերակատար (Տիգրան Ոսկանյան) և դերակատարուհիներ (ժողովրդական դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյան, Լալա Մնացականյան)։ Դասավանդել է նաև Գաբրիել Սունդուկյանի անվ. թատրոնին կից դերասանական ստուդիայում։

1992 թ. Սունդուկյան թատրոնից հետո Ծատուրյանը 12 տարի ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը, բեմադրել է բազում ներկայացումներ, որոնց թվում արժանահիշատակ են Անահիտ Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ» (Լևոն Հարությունյան, Աննա Էլբակյան, Վիգեն Ստեփանյան, Ազատ Գասպարյան, Նարինե Ալեքսանյան, Ֆորշ և այլն), Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» (Արմեն Էլբակյան, Լալա Մնացականյան, Լևոն Շարաֆյան և այլն), Մարսել Պանյոլի «Տոպազ» (Մուրադ Ջանիբեկյան, Ժոռա Հովակիմյան, Լևոն Հարությունյան, Լևոն Շարաֆյան և այլն) ներկայացումները։ «Եվ երկինքեն 3 աթոռ ինկավ» ներկայացումը 1991 թվականին մասնակցեց Երևանում անցկացվող Սփյուրքահայ թատրոնների առաջին փառատոնին և արժանացավ հատուկ մրցանակի։

Ծատուրյանը հանդիսանում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ աշխատել է 1973 թվ-ից։ Նրա արվեստանոցը ավարտել են շուրջ 200 ուսանող ուսանողուհիներ։

Ծատուրյանը ներկայացումներ է բեմադրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Ղարաբաղում, Բեյրութում, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվերով Նյու Յորքում։ Նա 20 տարի աշխատել է Հալեպում Ադամյան թատերախմբի հետ, որտեղ բեմադրել է շուրջ 22 ներկայացումներ։

Նա նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պատահար» կարճամետրաժ կինոֆիլմում և Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (ռեժիսոր՝ Արման Մանարյան) ֆիլմում՝ մարմնավորելով Փանջունու գլխավոր կերպարը (ուրիշ դերակատարների թվում՝ Թամար Հովհաննիսյան, Արմեն Խոստիկյան, Երվանդ Մանարյան

Ծատուրյանին հրավիրեցին գլխավորել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը, որտեղ էլ նա աշխատում է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Նիկոլայ Ծատուրյանը աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ (Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծիրանի ծառ»
  • «Մոռացված երազներ»
  • «Իրարանցում»
  • «Քանի դեռ կամ»
  • «Շատ ժամանակակից սպանություն»
  • «Փրկեք մեր Հոգիները» - 1990 թ, դափնեկիր՝ լավագույն ռեժիսոր - Նիկոլայ Ծատուրյան, լավագույն դերասան - Տիգրան Ոսկանյան, լավագույն դերասանուհի - Լալա Մնացականյան
  • «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» - 1991 թ.
  • «Լուսնից իջած մարդը» - 1993 թ. Հալեպ
  • «Ատամնաբույժն արևելյան» - Բեյրութ
  • «Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» - Թատրոն «Մետրո»
  • «Հեյ, ջան Շաշաստան» - 1994 թ. Թատրոն «Մետրո»
  • «Հրեշը լուսնի վրա» - Թատրոն «Մետրո»
  • «Փուղի զորութինը»
  • «Ինչպես կինը փախավ տանից»
  • «Բումերանգ»
  • «Փրկութան կղզի»
  • «Ֆելֆեբել Բատերֆլայ»
  • «Ժառանգության գրասենյակ»
  • «Ինձանից պրծում չկա»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]