Jump to content

Ազատ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Նիկոլի Գասպարյան
Ծնվել էօգոստոսի 13, 1943(1943-08-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 2, 2013(2013-08-02) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Ազատ Նիկոլի Գասպարյան (օգոստոսի 13, 1943(1943-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2013(2013-08-02), Երևան, Հայաստան), կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2009

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Արթիկ քաղաքի թիվ մեկ միջնակարգ դպրոցը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1970-1972 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-1980 թվականներին՝ Դրամատիկական թատրոնում։ Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում։ Մահացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։

1986 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան է։ Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում։ 1970 թվականին նկարահանվել է՝ «Հեղնար աղբյուր», 1974 թվականին՝ «Համագյուղացիները», 1976 թվականին՝ «Երկունք», 1978 թվականին՝ «Հուսո աստղ», 1980 թվականին՝ «Համր վկան», 1981 թվականին՝ «Սիրո փոքրիկ պատմություն», 1982 թվականին՝ «Երջանկության մեխանիկան», 1982 թվականին՝ «Հին օրերի երգը», 1983 թվականին՝ «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր», 1984 թվականին՝ «Ճերմակ անուրջներ», 1984 թվականին՝ «Մեր մանկության տանգոն», 1985 թվականին՝ «Ո՞ւր ես գնում, զինվոր», 1987 թվականին՝ «Բառը», 1988 թվականին՝ «Շնչառություն», 1989 թվականին՝ «Աստված իմ, ինչո՞ւ», 1990 թվականին՝ «Ձանձրույթ», 1992 թվականին՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 2000 թվականին՝ «Ուրախ ավտոբուս» և այլ ֆիլմերում։

Նկարահանվել է նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։ 2000 թվականին գրել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, ունի մի շարք տեսա-ձայնասկավառակներ։

Ազատ Գասպարյանը մահացել է 2013 թվականի օգոստոսի 2–ին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր դրանից երկու օր առաջ՝ հուլիսի 31-ին։

Նա գրել է նաև գիրք՝ «Իմ լեզվի տակ փուշ չկա», Երևան, 1999։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 - Մեր մանկության տանգոն․ ֆիլմ ֆիլմի մասին

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ազատ Գասպարյանը «Հայկական կինո» կայքում (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
  2. ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
  3. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]