Նարինե Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարինե Ալեքսանյան
Ծնվել էմայիսի 24, 1967(1967-05-24)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վարուժան Մանուկյան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Նարինե Կարլենի Ալեքսանյան (մայիսի 24, 1967(1967-05-24)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2016 թ.)[2]:

Դերասան Վարուժան Մանուկյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարինե Ալեքսանյանը ծնվել է Լենինականում։ 1983 թ. ավարտել է Լենինականի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը, 1987 թվականին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիան, 1992 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1992-1995 թվականներին աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում, 1998-2000 թվականներին` Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, 2003 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի։ Որպես հաղորդավար աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում[3]։

Դերեր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումից, լուսանկարում՝ Պավլա Պետրովնա Բալզամինովա` Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Միխայլո Բալզամինով` Վարուժան Մանուկյան, Ակուլինա Գավրիլովնա Կրասավինա` Նարինե Ալեքսանյան

Դերեր Երևանի «Մետրո» թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ մեծ հայկական հարսանիքը», 2005 թ.

«Լռության սիմֆոնիա», 2001 թ.

«Իմ տունը քո տունը չէ», 20011 թ.

«3 շաբաթ Երևանում», 2015 թ.

«Դոմինո», 2015-2017

«Վերջին հայրիկը», 2015-2016

« Վերջին գործարքը», 2018

«Նռան հատիկ», 2018-2020

«Գտնված երազ», 2019

«Փափուկ խաղալիք», 2020

Հումորային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եսիմ»
  • «Ալամփուչիկ»
  • «Օլյայի օրագիրը»
  • «Մի կաթիլ մեղր»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակ` «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում, 2012 թ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2016 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]