Jump to content

Երվանդ Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Ծատուրյան
Ծնվել էապրիլի 7, 1911(1911-04-07)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոս 1988 (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտացումդերասան և ռեժիսոր
Պարգևներ

Երվանդ Ծատուրյան (ապրիլի 7, 1911(1911-04-07), Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոս 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Ծատուրյանը ծնվել է 1911 թվականի ապրիլի 7-ին, Նախիջևանում։ Կրթությունն ստացել է Երևանում։ 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։ Մի քանի տարի աշխատել է Ռուսաստանի տարբեր մարզերում։ 1940-ականների սկզբից սկսել է աշխատել Հայաստանում, ղեկավարել տարբեր թատրոններ։

Մահացել է 1988 թվականի օգոստոսին, Երևանում։

Որդին թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)[2], պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին սկսել է աշխատել Երևանի նորաստեղծ Պատանի հանդիսատեսի թատրոնում` խաղալով մի շարք տարդեր դերեր։ 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` միևնույն ժամանակ մասնակցելով Հայկական մշակույթի տան դրամատիկական ստուդիաի տարբեր աշխատանքների։

Հետագա տարիներին Բրյանսկի մարզի, Չելյաբինսկի և Վլադիմիրի Պատանի հանդիսատեսի թատրոններում` լինելով գլխավոր դերերի դերակատար, բեմադրող ռեժիսոր, թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար։ Երվանդ Ծատուրյանը նաև հիմնադրել է Կալմիկայի ռուսական դրամատիկ կոլեկտիվը, որը ժամանակի ընթացքում դարձել է պետական թատրոն։

1940-ական թվականների սկզբից աշխատել է Հայաստանի շրջանային թատրոններում` ղեկավորելով Գորիսի, Կապանի, Էջմիածնի դրամատիկական թատրոնները, բեմադրել ներկայացումներ։ Կարճ ժամանակ աշխատել է նաև Թատերական ինստիտուտում։

Ավանդ ունի նաև կինոաշխարհում. եղել է փաստավավերագրսական ֆիլմերի խմբագիր, երկրորդ ռեժիսոր և կինոկրկնօրինակումների ռեժիսոր։

Դերեր և բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պայթուն»` Շպիկի
  • «Տիլ Ուլենշպիգել»` Բրեդերոդեր
  • «Վրեժ» (ռեժիսոր)
  • «Զվարճալի դեպք» (ռեժիսոր)
  • «Պաղտասար աղբար» (ռեժիսոր)
  • «Սպանված աղավնի» (ռեժիսոր)
  • «Մեծ հարսանիք» (ռեժիսոր)
  • «Հայ կինը» (ռեժիսոր)
  • «Մեսրոպ Մաշտոց» (ռեժիսոր)
  • «Համլետ»
  • «Զինվորի հայրը»
  • «Ամեն ինչ մնում է մարդկանց»
  • «Ոչ ոք չի ուզում մեռնել»
  • «Ինչու է աղմկում գետը»[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 29-30
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Մ. Հուրիխանյան, Հ. Հուրիխանյան, Տ. Հուրիխանյան «Հայ կինոն... գրավոր», Երևան, «Լուսաբաց», 2012, ISBN 978-99-39-69-021-6