Կապանի պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապանի պետական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԿապան
Հիմնադրման ամսաթիվ1935

Կապանի պետական թատրոն, Ալեքսանդր Շիրվանզադեի անվան, հիմնադրվել է 1935 թվականին՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն, Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ (ռեժիսորն ու առաջին տնօրենը)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն իր վարագույրները բացել է 1935 թվականին Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացման բեմադրությամբ։ Առաջին դերասաններն էին՝ Անիկ Հարությունյանը, Վիկտոր Բալայանը, Միլիտոս Ղազարյանը, Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Բագրատ Կիրակոսյանը, Համեստ Ստեփանյանը և այլք։ Թատրոնի լավագույն ներկայացումներն են եղել՝ «Չար ոգի», «Պատվի համար», «Նամուս», «Վագիֆ», «Օթելլո», «Պեպո», «Խաթաբալա», «Երկու տիրոջ ծառան», «Քանդած Օջախ», «Պախտասար ախպար», «Կապկազ թամաշա», «Տաքսի Տաքսի», «Փոթորիկ», «Բախտավոր մարդիկ», «Արքան հրապարակում», «Խելագառի հիշատակարանը», «40 օր համբառնալուց առաջ», «Նժդեհ», «Աշնան արև», «Եվգինե», «Կարապի երգը», «Ամուսնությաուն իտալական ձևով», «Ամպրոպ» և այլն։ Տարբեր տարիներին թատրոնի խմբի հետ ներկայացումներ են խաղացել՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը և ալք։ Կապանի թատրոնում են իրենց բեմական մկրտումը ստացել՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը, ՀՀ ժողովրդական արտիստ, Պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆաել Քոթանջյանը, Արվեստի Վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը և այլք։ 1991 թվականից թատրոնի տնօրենն ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը, երկար տարիներ Ստեղծագործական կազմը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Վազգեն Սարգսյանը։ Թատրոնը տնօրենի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի գլխավորությամբ մասնակցել է Արցախյան պատերազմին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 36