Անահիտ Աղասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Աղասարյան
Ծնվել էօգոստոսի 28, 1959(1959-08-28) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991)
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն
ԵրեխաներՍոս Ջանիբեկյան

Անահիտ Ալեքսանդրի Աղասարյան (օգոստոսի 28, 1959(1959-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Աղասարյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցում[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1986-1991 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1992-1998 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում։ Հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է[2][3]։

Բեմադրիչ

  • «Փրկեք մեր հոգիները» (դրամա)
  • «Ուիլլի, Թիթի, Ջիկ և երեքն էլ մի աղջիկ» (դրամա)
  • «Անառակ հոր վերադարձը» (դրամա)
  • «Խելահեղ օր» (կոմեդիա)
  • «Խելագարներ բոլոր երկրների, միացեք» (2000 թ., կոմեդիա, թարգմանվել և հրատարակվել է Նյու Յորքում՝ Կոլումբիայի համալսարանի նախաձեռնությամբ)

Ֆիլմերի սցենարիստ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է դերասան Կարեն Ջանիբեկյանի կինը, դերասան Սոս Ջանիբեկյանի մայրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  2. «Անահիտ Աղասարյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  3. «Թատրոնն իմ ամուսինն է, իսկ կինոն կամ սերիալները՝ իմ սիրեկանները. Անահիտ Աղասարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]