Լիլիթ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիթ Հովհաննիսյան
Lilit hovhannisyan 2015.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Լիլիթ Հովհաննիսյան
Ծնվել է դեկտեմբերի 7, 1987 (30 տարեկան)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան Հայաստան
Ժանրեր Փոփ,RnB,Ֆոլկ
Մասնագիտություն Երգչուհի, դիզայներ, մոդել, ռեժիսոր
Գործիքներ Վոկալ, Դաշնամուր
Գործունեություն 2006 թ-ներկա
Կայք lilithovhannisyan.com

Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (ծնվ. 1987 թ. դեկտեմբերի 7, Երևան), հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։ Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 7-ին Երևանում: Մինչև 2002 թ. սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թ. ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ Երգի ասպարեզում Լիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր "Ընծա" : Այստեղ ֆինալը լիովին տարբերվեց նախորդից։ Երգչուհուն բաժին հասավ "Գրան Պրի"-ն` վաստակելով միայն ամենաբարձր` "7" գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը[2]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թ. հունիսի 29-ին։ Նրա ամուսինը երգիչ, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է[3]: Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։

Առցանց խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից գործում է Լիլիթ Հովհաննիսյանի առցանց խանութը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Այն կազմված է Լիլիթի տեսահոլովակներում իր կրած զգեստների ու աքսեսուարների հիման վրա։ Սակայն երգչուհին իր կրած հագուստները առցանց խանութում չի վաճառվում։ Պատվիրատուի համար կարվում է նորը։

Լիլիթ Հովհաննիսյանի մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Հայ Սուպերսթար» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից
  • 2008 - «Ընծա» մրցույթի գրան-պրիի հաղթող
  • 2008 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա հայտնություն» անվանակարգում
  • 2009 - «Նրան» երգը ճանաչվել է որպես «Ամենաներբեռնված երգ»
  • 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
  • 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն սաունդթրեք» անվանակարգում
  • 2010 - «Ամենացանկալի հայուհիները» մրցանակ
  • 2011 - «Տարվա լավագույն զուգերգ»` ըստ «ՀայՖանատ» կայքի
  • 2012 - «Տարվա լավագույն երգչուհի»` ըստ De Facto ամսագրի
  • 2012- 3 մրցանակ Թոփ 10 երաժշտական նախագծի կողմից
  • 2012 – Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում
  • 2012 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
  • 2012 - «Տարվա ամենաքննարկվող ու հայտնի երգչուհի»` ըստ Արգամբլոգի
  • 2012 - «Թու-թու-թու» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Ապրիլ ամսվա լավագույն տեսահոլովակ»` ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
  • 2012 - «Թե աղջիկ լինեիր» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Սեպտեմբեր ամսվա լավագույն տեսահոլովակ»` ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
  • 2012 - «Ես եմ հորինել» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Դեկտեմբեր ամսվա լավագույն տեսահոլովակ»` ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
  • 2013 - «Լավագույն տեսահոլովակ» («Ես եմ հորինել»)՝ ըստ Հայկական Զարկերակ մրցանակաբաշխության
  • 2013 - «Տարվա լավագույն երգչուհի» ըստ Արմենիա երաժշտական մրցանակաբաշխության
  • 2014 - «Տարվա լավագույն երգչուհի» ըստ World Armenian Entertainment երաժշտական մրցանակաբաշխության
  • 2014 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
  • 2015 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Լավագույն պարային տեսահոլովակ» («Դե էլ մի») անվանակարգում
  • 2015 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն քավեր» անվանակարգում
  • 2016 - «Տարվա լավագույն երգչուհի»` ըստ PanArmenian Entertainment Awards-ի

2008 թ. ներկայացրել է հայկական մշակույթը Պրահայի, 2010 թ.` Շանհայի «Էքսպո» փառատոների ժամանակ[3]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նրան» (2011)

Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպանված աղավնի» («Սպանված աղավնի», 2009)
  • «Շատախոս Անձրև» («Տիգրանի մոլորակը», 2012)
  • «Քամի» («Ընտրյալները», 2013)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ոչ ոչ» (2011)
  2. «Նրան» (2011)
  3. «Հետ չգաս» (2011)
  4. «Ինչու եմ քեզ սիրում» (2011)
  5. «Մայրիկ» (2011)
  6. «Քոնն եմ դարձել» (2012)
  7. «Իմ սրտին ասա» (2012)
  8. «Թու թու թու» (2012)
  9. «Թե աղջիկ լինեիր» (2012)
  10. «Ես եմ հորինել» (2012)
  11. «Քեզ մի օր թողեցի» (2013)
  12. «Requiem» (2013)
  13. «Գնչու» (2013)
  14. «Էլի Լիլիթ» (2013)
  15. «Էլեգիա» (2013)
  16. «Քեզ խաբել եմ» (2014)
  17. «Armenian Girl» (2014)
  18. «Ինձ չսպանես» (2014)
  19. «Դե էլ մի» (2014)
  20. «Իմ տիկնիկն ես» (2015)
  21. «Մեքսիկական» (2015)
  22. «Իմ սեր,ատում եմ քեզ» (2015)
  23. «Երես չթեքես» (2015)
  24. «Իմ բաժին սերը» (2016)
  25. «ՀԵՏԴԻՄՈ» (2016)
  26. «Հին ճանապարհով» (2016)
  27. «Չկիտես Հոնքերդ» (2017)
  28. «Ավիրել ես» (2017)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]