Շանթ ՀԸ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Շանթ»
Շանթ հեռուստառադիոընկերություն
Շանթ Հեռուստաընկերություն.jpg
Երկիր {{{2}}} Հայաստան
Գյումրի
Վանաձոր
Հեռարձակման գոտի {{{2}}} Հայաստան
ԼՂՀ ԼՂՀ
Եվրամիություն Եվրամիություն
Իրան Իրան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան
Հեռարձակման լեզու հայերեն
Հեռարձակման սկսման թվական 1994
Հիմնադիր Արթուր Եզեկյան
Սեփականատեր «Շանթ» ՍՊԸ
Վեբ-կայք http://www.shanttv.com/

Շանթ ՀԸ, հեռուստաընկերությունը, որը հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից, 1994 թվականին Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրիում։ 1995 թվականից հիմնադիր կազմին է միացել նաև Արմեն Մինասը։ Ներկայումս Հայաստանում գործող ոչ պետական հեռուստաընկերություն է, որը հասանելի նաև այլ երկրներում՝ արբանյակային հեռարձակմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Շանթ" հեռուտաընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին Գյումրիում, Արթուր Եզեկյանի կողմից[1]։ 1995 թվականից հիմնադիր կազմին է միացել նաև Արմեն Մինասը։ Հեռարձակումն սկսվել է 1994 թվականի հունիսի 21-ին՝ որպես լրատվական ծառայություն և սկզբում հասանելի է եղել միայն Շիրակի մարզում։ Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995 թվականի մայիսից։

  • 1995 թվական- Հիմնադրվեց "Շանթ" սեփական շաբաթաթերթը։
  • 1995-1996 թվականներ - Եթերը ժամանակավորապես կոդավորվեց էներգետիկ ճգնաժամի պայմաններում։
  • 1997 թվական - Սկսվեց երգիծական սքեթչների ժողովածուների արտադրությունը, որոնք տարածում գտան աշխարհով մեկ սփռված հայության շրջանում։
  • 1998 թվական- Հիմնադրվեց սեփական ռադիոկայանը՝ "Ռադիո Շանթ"-ը։
  • 2001 թվականի մարտից, ընդլայնելով գործունեությունը, սկսեց կանոնավոր հեռարձակումը Երևանում։
  • 2003 թվականից Շանթը Հայաստան ներմուծեց առաջին միջազգային ֆորմատը (ձևաչափ)՝ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուով։
  • 2005 թվականից սկսեց հայկական առաջին հեռուստասերիալի արտադրությունը, որով ըստ էության, դարձավ Հայաստանում սերիալների արտադրության հիմնադիր։
  • 2007 թվականին "Շանթ"-ի ծրագրերը հասանելի դարձան նաև ԱՄՆ-ի հայությանը։ Սկսելով համագործակցությունը Լոս Անջլեսի "ArTN" հեռուստաընկերության հետ, արբանյակային հեռարձակմամաբ "Շանթ"-ի ծրագրերը տարածվեցին ողջ Հյուսիսային Ամերիկայով մեկ, իսկ այնուհետև նաև "Հիմնական կաբելային" անվճար ցանցերի միջոցով մեր ծրագրերը վերահեռարձակվեցին Հարավային Կալիֆորնիայի ողջտարածքով մեկ` կալիֆորնիահայությանը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ընձեռնելով դիտել հայկական հեռուստատեսության ծրագրեր։
  • 2008 թվական - սկսեց արբանյակային հեռարձակում, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքը, բացառությամբ Հեռավոր Արեւելքում.

Ներկայումս հեռուստատեսությունը հասանելի է ՀՀ տարածքի զգալի մասում, ինչպես նաև ԼՂՀ-ում։ Նաև հեռարձակվում է համացանցում։ Հայաստանի ամենադիտվող հեռուստաալիքներից է[2]։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվական

  • Հորիզոն-լրատվական ծրագիր
  • Կիրակնօրյա Հորիզոն
  • 911
  • 1-02

Շոու ծրագրեր

  • Պարահանդես
  • Պրեմիերա
  • Ժողովրդական Երգիչ
  • Պարիր, թե կարող ես...
  • Հայ Սուպերսթար
  • Իքս Ֆակտոր
  • Դուետ
  • Իմ անունն է...
  • Դուդուկի նոր ընտրյալները
  • Աստղիկ
  • Ամանորը Շանթում
  • Ժողովրդական երգի ուղի

Քաղաքական-հասարակական

  • Աշխարի հայերը
  • Փաստագրական Ֆիլմեր
  • Ապագայի համար
  • Շանթ- Մարաթոն-2014

Ժամանցային

  • Առավոտը շանթում
  • Ուլտրա Մութ

Հումորային

  • Վիտամին ակումբ
  • Գերդաստանը
  • Կանխիկ հոմոր
  • Ջեմիկը
  • Հարց չկա
  • Made in SHANT
  • Մանրապատումներ
  • Կասկածելի երեկո

Ճանաչողական

  • Մի Վնասիր
  • Մասնագետ Օնլայն
  • Ավտոշքերթ
  • Ով է ուզում դառնալ միլիոնատեր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]