Որոգայթ (հեռուստասերիալ)
Որոգայթ | |
---|---|
Ժանր | քրեական |
Երկիր | Հայաստան |
Լեզու | Հայերեն |
Ռեժիսոր | Ռոման Մուշեղյան, Արման Գևորգյան |
Գլխավոր դերերում | Հարություն Մովսիսյան, Արամ Հովհաննիսյան, Արամ Միսկարյան, Գեղամ Խանդիլյան |
Պրոդյուսեր | Հունան Սողոյան |
Սցենարիստ | Հարություն Ղուկասյան |
Օպերատոր | Մակիչ Գևորգյան, Մկրտիչ Խաչատրյան |
Երաժշտություն | Էմփիրեյ, Գիսանե Պալյան |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | առաջին եթերաշրջան՝ 159, երկրորդ եթերաշրջան՝ 171 |
Էկրաններին է | 2008-ից 2010-ը |
Հեռուստաալիք | «Շանթ» |
Դիստրիբյուտոր | Shant Digital TV |
Կապակցված | Վերվարածներն ընտանիքում |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Որոգայթ, հայկական արտադրության քրեական հեռուստասերիալ (2008-2010)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրության սկզբում Հայաստանի քրեական աշխարհի մասին պատմող սերիալը մեկ այլ հեռուստասերիալի՝ «Վերվարածներն ընտանիքում»-ի մասն էր։ Գլխավոր հերոսը՝ Հովհաննեսը, կատակերգական սերիալի հերոս Գարսևանի ազգակից եղբայրն էր։ Այդ ժամանակ սերիալի վարկանիշն ակնհայտորեն ցածր էր, այդ պատճառով որոշվեց կատակերգական սերիալի սցենարը վերափոխել քրեականի։
Ավելի ուշ սերիալը բաժանվել է երկու մասի՝ «Որոգայթ»՝ քրեական սերիալ, և «Վերվարածներն ընտանիքում»՝ կատակերգական-դրամատիկական սերիալ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը պատմում է քրեական աշխարհի մասին, որի գործողությունները ծավալվում են Հայաստանում 2000-ական թվականներին։ Գլխավոր հերոս Հովհաննեսը, որն օրենքով գող էր, մասնատվել էր սեփական ընտանեկան հարաբերությունների և քրեական աշխարհի կասկածելի գործերի միջև։
Ֆիլմի ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոման Մուշեղյան - ֆիլմի ռեժիսոր
- Հունան Սողոյան - պրոդյուսեր
- Հարություն Ղուկասյան - սցենարիստ
- Գիսանե Պալյան - կոմպոզիտոր
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մովսիսյան - Հովիկ, գլխավոր հերոս
- Արա Կարագյան - Միրո, գլխավոր հակառակորդ
- Արամ Հովհաննիսյան - Զավեն, հակամարտիկներից մեկը, ՊԱԿ-ի նախկին գործակալ
- Արամ Միսկարյան - Գարիկ, Հովհաննեսի թիկնապահը, նախկին հատուկ նշանակության ջոկատային
- Գեղամ Խանդիլյան - Գոքոր, Հովհաննեսի «աջ ձեռքը»
- Արտավազդ Առաքելյան - Տիկո, Հովհաննեսի «աջ ձեռքը»
- Արամո Գևորգյան - Ավո
- Արմեն Մարության - Վարդան
- Գուժ Մանուկյան - Վախթանգ
- Աիդա Բաբաջանյան - Թամարա
- Սարգիս Գրիգորյան - Գոռ
- Արմեն Սողոյան - Մալխաս
- Նարեկ Ղափլանյան - Ատոմ
- Ելենա Բորիսենկո - Նանե
- Գարիկ Չեփչյան - Երեմ
Դերասանների հետագա ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Միսկարյան և Գեղամ Խանդիլյան
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 22-ին Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում սերիալի գլխավոր դերակատարներ 36-ամյա Արամ Միսկարյանը և 35-ամյա Գեղամ Խանդիլյանը տեղում մահացել են, իսկ վարորդը՝ 26-ամյա Տեր-Ադամյանը, տեղափոխվել է հիվանդանոց[1][2]։
Արտավազդ Առաքելյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանսոնյե, մարզիկ և դերասան Արտավազդ Առաքելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խարդախության և յուրացման, կեղծ փաստաթղթերով վարկեր ստանալու մասին։ Նրա հետ են եղել նաև «Որոգայթ» հեռուստասերիալի երկու այլ դերասաններ՝ Արտակ և Արթուր Թադևոսյանները, ինչպես նաև այլ անձինք[3][4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը հեռուստադիտողի կողմից միանշանակ չի ընկալվել։ Շատ քննադատներ հանցագործության մասին սերիալը դիտարկել են որպես քրեական կյանքի քարոզչություն[5]։
«Որոգայթը» հաճախ համեմատվում է «Հանցավոր Պետերբուրգը» սերիալի հետ։ Երկու սերիալում էլ հիմնական գործիչներից մեկին՝ տարեց օրենքով գողին, անվանում են Բարոն, իսկ նրա մահից հետո խաղարկվում են աննախադեպ մասշտաբի քրեական գործողություններ[6]։
Ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին «Централ Партнершип» կինոընկերությունը հայկական «Շանթ» հեռուստաընկերությունից ձեռք է բերել «Որոգայթ» սերիալը Ռուսաստանում նկարահանելու արտոնագիր։ Սերիալի սյուժեն վերամշակվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանում կատարվող իրադարձությունները[7][8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vz.ru/news/2009/6/23/300117.html Взгляд.ru
- ↑ РИАНовости
- ↑ http://www.epress.am/ru/2011/03/01/авторитет-из-армянского-кино-получил-4.html Express.am
- ↑ [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine| газета Новое время
- ↑ http://www.arminfo.am/russian/culture/article/16-02-2012/06-15-00 Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Арминфо
- ↑ Зеркало армянской политики: в Ереване «коронуют» главу преступного мира: Политика, 22 апреля 2011
- ↑ http://www.vz.ru/news/2010/3/18/384801.html Взгляд.ru
- ↑ http://www.kommersant.ru/doc/1338099 Коммерсантъ