Փոխնակ մայրը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոխնակ մայրը | |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Ստեղծող | Ռոման Մուշեղյան |
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Գլխավոր ռեժիսորներ Արտյոմ Հարությունյան Հայկ Վարդանյան Ռեժիսորի օգնականներ Արսեն Թովմասյան Անի Էլոյան |
Գլխավոր դերերում | Անահիտ Քոչարյան Մարինկա Խաչատրյան Եվա Բաղդասարյան Հայկ Պետրոսյան Տիգրան Ներսիսյան Ելենա Բորիսենկո |
Պրոդյուսեր | Գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան |
Սցենարիստ | Ռոման Մուշեղյան Էդուարդ Զորիկյան |
Օպերատոր | Հայկ Գաբրիելյան Էդգար Գրիգորյան Հակոբ Հարությունյան |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 131 |
Սերիաների ցանկ | Փոխնակ մայրը#Սերիաներ |
Էկրաններին է | սեպտեմբերի 2, 2016-ից |
Հեռուստաալիք | Շանթ հեռուստաընկերություն |
Ընկերություն | Շանթ հեռուստաընկերություն |
Դիստրիբյուտոր | Shant Digital TV |
Կարգավիճակ | ավարտված |
«Փոխնակ մայրը», 2016 թվականի Շանթ ՀԸ կողմից ստեղծված բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ՝ օրիգինալ սցենարով և հեռուստասերիալի ձևաչափով։ Հեռուստասերիալի ցուցադրումը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերի 2-ից։ Որոշ դերասաններ առաջին անգամ են համագործակցում Շանթ ՀԸ հետ, ինչպես օրինակ՝ Եվա Բաղդասարյանը, Լիա Զախարյանը, Տիգրան Ներսիսյանը։ Հայկ Պետրոսյանը տանում է իր առաջին դրամատիկ, իսկ Տիգրան Ներսիսյանը՝ բացասական դերը։ Մարինկա Խաչատրյանի և Սյուզան Ղևոնդյանի հետ Շանթ ՀԸ վերջին անգամ համագործակցել էր Սիրո գերին հեռուստասերիալում, Ելենա Բորիսենկոյի և Անահիտ Քոչարյանի հետ Ուրիշի հոգին սերիալում, Հովակ Գալոյանի հետ՝ Սահմանին հեռուստաֆիլմում, իսկ Անի Բայաթյանի հետ Հաջողակը կատակերգական սերիալում։
Հիմնական ասելիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալն անդրադարձել է վերջին տարիներին, գիտության ամենամեծ նվաճումներից մեկին՝ փոխնակ մոր թեմային։ Փոխնակ մայրերը կանայք են, ովքեր տանում են հղիությունը, բայց նրանցից ծնված երեխաները իրենց գենոտիպը չեն կրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհին` Սոնան, 23-ամյա երիտասարդ աղջիկ է, ով որբ է մնացել 1991-1994թթ. Արցախյան ազատամարտից հետո, և նրան որդեգրել ու մեծացրել է միայնակ ապրող հորաքույրը։ Երբ Սոնան տեղեկանում է, որ հորաքույրը տառապում է երիկամային անբավարարությամբ, նա ստիպված թողնում է ուսումը և աշխատանքի անցնում կլինիկայում, որը կառավարում է երիտասարդ և խոստումնալից բժիշկ Արամ Քարամյանը։ Սոնայի և Արամի միջև զգացմունքներ են արթնանում։ Իսկ Արամի և կնոջ հարաբերություններին խանգարում էր երեխա չունենալու փաստը, ուստի Արամի կինը փորձում է երեխա պարգևել ամուսնուն և որոշում է փոխնակ մայր փնտրել։
Միևնույն ժամանակ պարզվում է, որ Սոնայի հորաքրոջը անհապաղ վիրահատություն է հարկավոր. նրա կյանքը փրկելու համար Սոնան դիմում է ծայրահեղ քայլի և դառնում փոխնակ մայր`չիմանալով, թե ում համար։ Երկարատև սկանդալային պատմություններից և դժվարին իրավիճակներից հետո, ի վերջո, Սոնայի և Արամի սերը տալիս է իր պտուղները։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | Նկարագրություն |
---|---|---|
Անահիտ Քոչարյան | Մարո | Սոնայի հորաքույրն ու խնամակալը |
Մարինկա Խաչատրյան | Սոնա | Գլխավոր հերոսուհին, «Փոխնակ մայրը» |
Հայկ Պետրոսյան | Արամ Քարամյան | Ավետի որդին, Էլենի ամուսինը |
Եվա Բաղդասարյան | Էլեն Ռուշանյան | Արսենի և Գայանեի դուստրը, Արամի կինը |
Թամարա Գևորգյան | Քրիստինա | Էլենի ընկերուհին |
Տիգրան Ներսիսյան | Արսեն Ռուշանյան | Չարագործ։ Էլենի հայրը, Գայանեի ամուսինը, Ավետի ընկերը |
Ելենա Բորիսենկո | Գայանե | Էլենի մայրը |
Հովակ Գալոյան | Ավետ Քարամյան | Արամի հայրը |
Երկրորդական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | Նկարագրություն |
---|---|---|
Սյուզան Ղևոնդյան | Զառա | Կանանց գաղութի բանտարկյալ, Արսենի ու Ավետի մութ անցյալի մի մասնիկը |
Անի Բայաթյան | Ջինա | Կանանց գաղութի բանտարկյալ |
Սևակ Սանթրոսյան | Ամիրբեկյան | Արսենի ու Ավետի համախոհը |
Լիա Զախարյան | Մաշա | Էլենի ընկերուհին |
Ջուլիետա Բաբայան | Սեդա | Մարոյի ու Սոնայի հարեվանուհին |
Արմեն Դալլաքյան | Տոշ | Մաշայի ընկերը |
Դավիթ Հակոբյան | Տիգրան | Արամի ընկերը |
Հատուկ մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | Նկարագրություն |
---|---|---|
Սիրանուշ Լազյան | Սեդա † | Սոնայի մայրը |
Լեռնիկ Հարությունյան | Կարո † | Սոնայի հայրը |
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանթ ՀԸ առաջին անգամ սերիալի թրեյլերը ցուցադրեց 2016 թվականի օգոստոսի 23-ին և հեռուստադիտողին հայտարարվեց 1-ին սերիայի ցուցադրման ամսաթիվը։
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռարձակման օր | Համար | Կարևոր իրադարձություն | Տևողություն |
---|---|---|---|
Սեպտեմբերի 2, 2016 | 001 | Սկիզբ | 36 րոպե |
*ԵՉԵ-եթերում չի եղել
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Վերնագիր | Հեռուստաալիք | Պրեմիերա | Ավարտ | Օրեր | Ժամ |
---|---|---|---|---|---|---|
Հայաստան | Փոխնակ մայրը | Շանթ ՀԸ | Սեպտեմբերի 2, 2016 | 21։00 |
Սաունդթրեք և բացման հոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի սաունդթրեքը «Փակուղի» երգն է՝ Լենա Ղազարյանի կատարմամբ։ Այն 2014 թվականին Շանթի «Պրեմիերա» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող երգն է ճանաչվել, երաժշտության և խոսքերի հեղինակն է Տիգրան Աթայանը։ Բացման հոլովակում հնչում է դրա մի մասը։ Բացման հոլովակն ընդամենը 30 վայրկյան է տևում։ Դրա մեջ մի քանի դերասաններ են տարբեր իրավիճակներում (դրանք հատուկ նկարահանված կադրեր են, որոնք չկան սերիալում), հետո տեսարանը կանգնում է և կազմավորվում դերասանի անուն-ազգանունը։ Սերիալից կադրեր կցված չեն։ Բացման հոլովակի հատուկ նկարահանված կադրերն օգտագործվել են թրեյլերի մեջ, ինչպես նաև դրանք երբեմն հայտնվում են սերիալում՝ առանց տեքստի, որպես միջանկյալ կադրեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|