Լեռնիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնիկ Հարությունյան
Ծնվել էմայիսի 16, 1981(1981-05-16) (38 տարեկան)
ԾննդավայրՆավուր, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան

Լեռնիկ Հարությունյան (մայիսի 16, 1981(1981-05-16), Նավուր, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դերասան: Բացի հայկական ֆիլմերը, նկարահանվել է գերմանական, պարսկական և ֆրանսիական ֆիլմերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնիկ Հարությունյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 16-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուր գյուղում: 2002 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 2005 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է: Աշխատել է նաև «ATV», «Արմենիա», «Շանթ», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում[1]:

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը» Պատվելի Նոխուդյան
Պերճ Զեյթունցյան «Արշակ թագավոր» Երիտասարդ
Պերճ Զեյթունցյան «Ոտքի, դատարանն է գալիս» Յոհան
Ն. Բաեռ «Դեպք մետրոյում» Թոնի Գոյա
Գ. Ֆիգերեյդո «Եզոպոս» Ագնոստոս
Ռ. Մարուխյան «Եղեգնուհի» Ձկնորս
Ֆ. Դյուրենմաթ «Ծեր տիկնոջ այցը» Գեղանկարիչ
Բ. Բրեխտ «Կովկասի կավճե շրջան» Բժիշկ-երաժիշտ
Լ. Ռիչարդսոն «Մեծ անտառի զավակները» Ճապոնացի

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Դեր
«Որբեր»
«Հանուն սիրո»
«Վերվարածներ»
«Որոգայթ»
«Կյանքի գինը»
«Ոստիկաններ»
«Պահանջվում է գումար»
«Ուր է իմ տղամարդը»
«Եղբայրներ» Լևոն
Ֆուլ հաուս (սիթքոմ) Գագաս

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Դեր
«Մի վախեցիր»
«Մեծ պատմություն փոքր քաղաքում»
«Poker.am»
«Հովիվը»
«Կորած մոլորվածը Հայաստանում»
Սպիտակ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]